ԱՐԱՐ երգչախումբ

Հայաստանում գործող երգչախումբ

«ԱՐԱՐ երգչախումբ» միջազգային ասոցիացիա[1], միջազգային փառատոնի ոսկե մեդալակիր, երգչախումբ՝ հիմնադրված 2012 թվականի հոկտեմբերի 16-ին։ Ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Մասնակցում է միջազգային փառատոնների, մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական համերգների։ Երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է խմբավար Գոռ Մելքումյանը։

ԱՐԱՐ երգչախումբ
ԱՐԱՐ երգչախումբ.jpg
Գործունեություն2012
Կայքsites.google.com/view/ararchoir
«Երվանդ Երկանյան 70» հոբելյանական համերգ
«Խաղաղություն աշխարհին» երգչախմբային միջազգային փառատոնի Ոսկե մրցանակ

ԳործունեությունԽմբագրել

Հիմնադրվել է 2012 թ., Երևանում Գոռ Մելքումյանի կողմից։ Երգչախումբը հանդես է գալիս իգական, ինչպես նաև երկսեռ կազմերով։ Երգչախմբի երգացանկն ընդգրկում է բազմաոճ ստեղծագործություններ, որոնք կատարվում են ավելի քան տասն օտար լեզուներով։ Երգչախումբը համագործակցում է hայ և օտարազգի ժամանակակից կոմպոզիտորների հետ, hանդես է գալիս ինքնուրույն համերգային գործունեությամբ և միևնույն ժամանակ համագործակցում բազում կազմակերպությունների և անհատների հետ։

2013 թ. թողարկել է իր առաջին ձայնասկավառակը։ Երգչախմբի խմբերգերը նաև տեղ են գտել “Treasures of Music: Armenia” ձայնասկավառակում` թողարկված 2017 թվականին։ 2018 թվականից մասնակցում է երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված համերգներին։

Երգչախմբի էապես կարևոր նախագծերից է փիլիսոփա-երաժիշտներին նվիրված համերգ-դասախոսությունները, որի մեկնարկը տրվեց 2021 թ. Հայաստանում առաջին անգամ կայացած «Ֆրիդրիխ Նիցշեն՝ մարմնավորյալ երաժշտություն[2]» նախագծով։

2021 թ. ԱՐԱՐ երգչախումբը արժանացել է «Խաղաղություն աշխարհին» երգչախմբային միջազգային փառատոնի (World Peace Choral Festival)[3] 2021) «Ոսկե մրցանակ»-ին (Gold Award)։ Տարիների ընթացքում երգչախումբը ձևավորել է իր ինքնուրույն փիլիսոփայությունը, որտեղ ստեղծագործությունների ընտրությունը, մեկնաբանումները և բարձրորակ ունկնդրի ձևավորումը առաջնային կարևորության խնդիրներն են։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել