ԱՈՒ220Մ

ռուսական արտադրության հրետանային զենք

ԱՈւ220Մ կամ «Բայկալ», ռուսական հեռակառավարվող ռազմական համակարգ՝ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ЦНИИ) «Բուրեվեստնիկի» կատարելագործած 57 մմ 2Ա91 թնդանոթով։

ԱՈՒ-220Մ-ը ստեղծվել է հեռակառավարվող հրետանային հրանոթների տեսքով, որը նախատեսված է հեռանկարային և ժամանակակից ռազմական մեքենաների համար՝ մոտոհրաձգային և դեսանտային ստորաբաժանումների հրազենային հզորությունը բարձրացնելու նպատակով։ 57 մմ 2Ա91 թնդանոթի ռազմամթերքի հզորությունը թույլ է տալիս մարտադաշտում հարված հասցնել մեծաթիվ զրահապատ օբյեկտների։ Թնդանոթն իրենից ներկայացնում է Ց-60 զենիթահրետանային կոմպլեքսի կատարելագործված տարբերակը։

ԱՈՒ220Մ-ը բացի 57 մմ թնդանոթից և 7,62 մմ գնդացրից՝ իր մեջ ներառում է նաև հրաձգությունը կարգավորող համակարգ՝ թիրախը հայտնաբերելու և ընթացքի ժամանակ կրակահերթերը վերահսկելու համար։ Հրաձգությունը կարգավորող համակարգը կազմված է նշանոցային կոմպլեքսից, լազերային հեռաչափից և թնդանոթի երկհարթակ ստաբիլիզատորից։

Հեռակառավարվող համակարգն առաջին անգամ ցուցադրվել է 2015 թվականին Մոսկվայում՝ «Армия-2015» ռազմատեխնիկական միջազգային ցուցահանդեսում և Աբու Դաբիում՝ IDEX 2015-ում[1][2]։

Մարտավարա-տեխնիկական բնութագիր խմբագրել

 
ԱՈՒ-220Մ-ը Տ15-ի վրա
  • Երկարություն 5820
  • Լայնություն 2100
  • Բարձրություն 1300
  • Նշանառության անկյուն, ըստ աստիճանի
    • հորիզոնական 360
    • ուղղահայաց −5…+75
  • Թնդանոթ 2Ա91
  • Փամփուշտ 57×348 мм SR
  • Էներգիա1400 кДж[3]
  • Փամփուշտի արագաձգություն, 120 կրակ./րոպ.
  • Հրաձության հասողությունը, 12 000 մ
  • Արկի սկզբնական արագություն, 1000 մ/վ
  • Մարտական լրակազմ, կրակ. 80

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «57-мм автоматическая артиллерийская установка АУ-220М «Байкал» — фотодетализация». Военные материалы (ռուսերեն). 25.08.2015. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Российская пушка АУ-220М стала сенсацией на выставке в ОАЭ». Российская газета (ռուսերեն). 22.02.2015. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  3. Anthony G. Williams (2012). «Automatic cannon ammunition 20—57mm» (PDF). NDIA Joint Armaments Conference May 2012 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել