ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հուշահամալիր

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հուշահամալիր, Իվոձիմայի հուշահամալիր անգլ.՝ The United States Marine Corps War Memorial (Iwo Jima Memorial), ազգային հուշարձան ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում[6]։ Հուշարձանը ստեղծվել է 1954 թվականին, Արլինգտոն Ռիջ զբոսայգում, Արլինգտոնի ազգային գերեզմանատան հետևի մուտքի մոտ՝ Netherlands Carillon-ի հարևանությամբ։ Հուշահամալիրը նվիրված է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի 1775 թվականից ի վեր ԱՄՆ պաշտպանության համար զոհված ամբողջ անձնակազմին։

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հուշահամալիր
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և քանդակ
ՔանդակագործFelix de Weldon?[1] և Horace W. Peaslee?[1]
Ստեղծումնոյեմբերի 10, 1954
Բարձրություն24 մետր[1][2]
Երկիր ԱՄՆ
ՔաղաքArlington Ridge Park?[3]
ԲնակավայրԱրլինգտոն[4][1]
ՀասցեUS Marine Memorial Circle, Arlington, VA 22209[5]
Շինության ձևհուշահամալիր
Նյութբրոնզ[1][2], բետոն[1], granite?[1][2] և cloth?[1]
Ներկա վիճակԿանգուն
կայք
 Marine Corps War Memorial Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշահամալիրն ստեղծվել է 1945 թվականին ստեղծված «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարի հիման վրա, որտեղ պատկերված է, թե ինչպես են ԱՄՆ հինգ ծովային հետևակայիններ և Ռազմածովային ուժերի սանիտարը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ դրոշը բարձրացնում ճապոնական Իվոձիմա կղզու Սուրիբատու լեռան վրա։

Լուսանկարն առաջին անգամ տեսնելով՝ քանդակագործ Ֆելիքս դե Ուելդոնն ստեղծում է քանդակի մանրակերտը և ճարտարապետ Հորաս Փիլիի հետ ստեղծում հուշահամալիրը։

Կոնգրեսին ներկայացրած հուշարձանի կառուցման նրանց նախագիծը պատերազմի ժամանակ ֆինանսավորում չի ստանում։ 1947 թվականին ստեղծվում է հուշակոթողի կառուցման համար միջոցներ հանգանակելու ֆեդերալ հիմանդրամ։ Հուշարձանի վրա փորագրված է՝

  Dedicated To The Marine Dead Of All Wars, And Their Comrades Of Other Services Who Fell Fighting Beside Them. (Նվիրվում է բոլոր պատերազմների ռազմածովայիններին, նրանց ծառայակից ընկերներին, ովքեր ընկան նրանց հետ:)

Created By Felix De Weldon, And Inspired By The Immortal Photograph Taken By Joseph J. Rosenthal On February 23, 1945, Atop Mt. Suribachi, Iwo Jima, Volcano Islands. (Ստեղծվել է Ֆելիքս դե Ուալդոնի կողմից՝ ոգեշնչված Ջո Ռոզենտալի 1945 թվականի փետրվարի 23-ին արված լուսանկարով:)

Erected By The Marine Corps War Memorial Foundation, With Funds Provided By Marines And Their Friends, And With The Cooperation And Support Of Many Public Officials. (Հուշահամալիրը վեր է խոյացել ծովային հետևակի կորպուսի հիմնադրամի, Ռազմածովայինների և նրանց ընկերների հիմնադրամի և այլ հանրային պաշտոնյաների աջակցությամբ:)

Dedicated November 10, 1954 (Ստեղծվել է 1954 թվականի նոյեմբերի 10-ին:)

 

Առնչվող հուշարձանների պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.nps.gov/gwmp/learn/historyculture/usmcwarmemorial.htm
  3. https://www.nps.gov/gwmp/planyourvisit/usmc_memorial.htm
  4. Google Maps — 2005.
  5. https://www.fxva.com/listing/us-marine-corps-war-memorial/2392/
  6. «Memorial honoring Marines dedicated». Reading Eagle. Pennsylvania. Associated Press. 1954 թ․ նոյեմբերի 10. էջ 1.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հուշահամալիր» հոդվածին։