ԱՄՆ-ը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմամբ ակտիվորեն զբաղվող պետություններից է։ Սկզբնական շրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը եղել է հավասարակշռված։ Մասնավորապես, մինչև ԽՍՀՄ փլուզումը ԱՄՆ-ը քննադատել է Մոսկվայի կենտրոնական իշխանությունների քաղաքականությունը Ղարաբաղյան հիմնահարցում՝ այն գնահատելով որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման օրինակներ։ Այդ փուլում ԱՄՆ Սենատը երկու բանաձև է ընդունել հակամարտության կարգավորման վերաբերյալ։ 1-ին բանաձևն ընդունվել է 1988 թվականի հուլիսի 19-ին, Սենատի արտարին գործերի հանձնաժողովի կողմից՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած վեճի խաղաղ կարգավորմանն աջակցելու մասին»։ Դրանով կոչ է արվել Մ. Գորբաչովին՝ ԼՂ ներկայացուցիչների և ժողովոլական շարժման ներկայացուցիչների հետ քննարկել «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջը»։ 2-րդ բանաձևն ընդունվել է նույն տարվա նոյեմբերի 19-ին, որում մասնավորապես ասված է. «... Ելնելով այն բանից, որ ԼՂԻՄ-ում սալադ հայերի 80 %- ոց մեծամասնությունն անհանգստացած է. ...որ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թվականի փետրվարի 28-29-ին հայերի սպանությունները խորհրդային իշխանությունները որակել են որրդես կոտորածներ. ...որ ի սկզբանե Խորհրդային Միության ժողովուրդն ու կառավարաթյունը դիմել են դրական միջոցի՝ ԼՂԻՄ-ում ստեղծվել է Հատուկ կառավարման ժամանակավոր կոմիտե ..., ... և որ Կոմիտեն արդյունավետ չի ստացվել՝ Խորհրդային Միության հետ երկկողմ երկխոսություններում աջակցելու Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ապարացի կարգավորմանը, որն իրականում արտացոլի այդ մարզի ժողովորոլների հայացքները»։

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը խմբագրել

1991 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է Ազատությանն աջակցության բանաձևը, որի 907 ենթաբաժինն արգելում էր ԱՄՆ կառավարությանը ուղիղ օժանդակություն ցուցաբերել ԱՀ-ի կառավարությանը։

ԽՍՀՄ փլուզումից և, հատկարդես. Հարավային Կովկասում նավթային գործոնի ի հայտ գալուց հետո, ԱՄՆ-ը Ղարաբաղրան հիմնահարցն սկսել է դիտարկել գերազանցարդես տարածաշրջանում իր քաղաքական և տնտեսական ներկայության ամրապնդման համատեքստում։ ԱՄՆ-ը սկսել է ավելի ակտիվանալ հակամարտության կարգավորման գործընթացում։

1991 թվականին ԱՄՆ-ը եվրոպական մի քանի պետությունների հետ մասնակցել է Մինսկի համաժողովի հրավիրմանը և Մինսկի խմբի ձևավորմանը։ ԱՄՆ-ը մասնակցել է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գրեթե բոլոր միջնորդական նախաձեռնություններին՝ ինչպես Մինսկի խմբի հովանու ներքո, այնպես էլ դրանից դուրս։ 1993 թվականի հունվարի 5-8-ին ԱՄՆ-ը առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկման նոր "ձևաչափ»՝ 5+1՝ Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան + Լեռնային Ղարաբաղ։ ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ հանդես է եկել նաև առանձին առաջարկություններով՝ հիմնականում ոչ պաշտոնական ներկայացուցիչների միջոցով։ 1996 թվականից, Լիսաբոնի գագաթնաժոըովի որոշմամբ, ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան նշանակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որոնք փաստորեն փոխարինում են Մինսկի խմբին և մի քանի անգամ մշակել ու ներկայացրել են հակամարտության կարգավորման առաջարկներ։

ԱՄՆ-ը 2001 թվականի ապրիլի 3-6-ին, Փարիզում կայացած հանդիպումից հետո, կազմակերպել է Հ. Ափևի և Ռ. Քոչսպանի հանդիպումը Ֆլոփդայի Քի Վեստ քաղաքում, որի արդյունքում ստեղծվել է քիվեստյան փաստաթուղթը։

ԱՄՆ-ի կողմից տրամադրված միջոցների հաշվին իրականացվում են նաև հակամարտող կողմերի տարբեր մակարդակների ներկայացուցիչների հանդիպումներ և խորհրդակցություններ, որոնց նպատակն է ուսումնասիրել հասարակական կարծիքի փոփոխությունները, որոնել հակամարտության կարգավորման նոր ուղիներ։ 1998 թվականին ԱՄՆ առաջին անգամ, որպես մարդասիրական օգնություն, 20 միլիոն դոլար է հատկացրել ԼՂՀ-ին՝ 1998-2002 թվականանների ժամանակահատվածի, իսկ 2003 թվականին՝ 15 մլն, 5 տարվա համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։