ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում
Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայերի տեղահանությունը և կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչումն է: ԱՄՆ-ն կոնգրեսի երկու պալատների կողմից և նախագահական հայտարարությամբ ընդունված երկու բանաձևերով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականի հոկտեմբերի 29-ին, ապա նաև Սենատը 2019 թվականի դեկտեմբերի 12-ին միաձայն համաձայնությամբ բանաձև են ընդունել՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնելով Միացյալ Նահանգների քաղաքականության մաս։

1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանն առաջին անգամ հիշատակեց իրադարձությունները որպես «ցեղասպանություն», իրադարձությունը համեմատելով Հոլոքոստի հետ[1][2]։ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ[3][4][5] իրադարձությունը պաշտոնապես անվանեց «հայերի դեմ ցեղասպանություն»՝ համեմատելով այդ Եվրոպայում նացիստների կողմից կատարված ոճրագործությունների հետ[5]։
Պատմություն
խմբագրելՎաղ փորձեր
խմբագրել1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը Հոլոքոստի մասին հայտարարության մեջ հիշատակել է այս իրադարձությունները որպես «ցեղասպանություն»՝ ասելով «Ինչպես որ հայերի ցեղասպանությունը, այդպես էլ նաև Հոլոքոստը երբեք չպետք է մոռացվի»[6]։
2007թ
խմբագրել2007 թվականի հոկտեմբերի 10-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց մի բանաձև, որով ԱՄՆ-Ն պիտի ճանաչեր Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը չստացավ նախագահ Ջորջ Բուշի աջակցությունը, ով հայտնեց, որ բանաձևի ընդունումը «մեծ վնաս կհասցնի ՆԱՏՕ-ում կարևոր դաշնակցի հետ մեր հարաբերություններին և ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմին»[7]։ Չնայած նախագահի հայտարարությանը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտնեց, որ բանաձևը կստանա Ներկայացուցիչների պալատի ամբողջական քվեն[8]։ Հոկտեմբերի 25-ին բանաձևի կողմնակիցները հետ հրաժարվեցին օրինագիծը[9]։
2007 թվականի հոկտեմբերի 11-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձևի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտնեց, որ «թեև դա վաղուց է կատարվել, սակայն այժմ ցեղասպանություն է կատարվում Դարֆուրում, վերջերս կատարվել է Ռուանդայում, և քանի դեռ կա ցեղասպանություն, պետք է դրա դեմ պայքարել…»։ Բանաձևի 2015-ի տարբերակն ուներ 212 համահովանավոր՝ ի համեմատ 236-ի, որոնք ուներ 2007-ի սկզբին[10]։
2008-ին նախագահ դառնալու քարոզարշավի ժամանակ Բարաք Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը[11]։ Այնուամենայնիվ, Օբաման չկարողացավ 1915 թվականի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն[12]։
2019 թվականին Կոնգրեսի կողմից ճանաչում
խմբագրել2019 թվականի ապրիլի 8-ին ներկայացուցիչներ Ադամ Շիֆը և Գաս Բիլիրակիսը դեմոկրատ և հանրապետական այլ ներկայացուցիչների հետ միասին Ներկայացուցիչների պալատում ներկայացրել են բանաձև, որով Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կմերժի դրա ժխտումը և կկրթի հանրությունը ցեղասպանության մասին[13]։ Հաջորդ օրը սենատորներ Բոբ Մենենդեսը և Թեդ Քրուզը ևս 14 համահովանավորների, այդ թվում՝ դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի հետ, Սենատում նման բանաձև ներկայացրեցին[14]։ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատը 405 կողմ և 11 դեմ հարաբերակցությամբ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին[15]։ Մի քանի ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Սենատը միաձայն համաձայնությամբ նմանատիպ բանաձև ընդունեց[16]։ Չնայած Կոնգրեսի կողմից ճանաչմանը, Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է բանաձևերը, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսն հայտնել է, որ. «Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել»[17]։
Միսիսիպիի կողմից ճանաչում
խմբագրել2022 թվականի մարտին Միսիսիպին դարձավ ԱՄՆ 50-րդ և վերջին նահանգը, որը նահանգապետ Թեյթ Ռիվզի հայտարարությամբ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը[18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Gladstone, Rick (2021-04-23). «The Armenian Genocide, in History and Politics: What to Know». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021-04-25-ին.
- ↑ «Turkey Summons U.S. Envoy After Biden's 'Genocide' Statement». Bloomberg.com (անգլերեն). 2021-04-23. Վերցված է 2021-04-25-ին.
- ↑ «Statement by President Joe Biden on Armenian Remembrance Day». The White House (ամերիկյան անգլերեն). 2021-04-24. Վերցված է 2021-04-24-ին.
- ↑ Liptak, Kevin (April 24, 2021). «Biden officially recognizes the massacre of Armenians in World War I as a genocide». CNN. Վերցված է April 24, 2021-ին.
- ↑ 5,0 5,1 Roache, Madeline (27 April 2021). Felsenthal, Edward (ed.). «What Biden's Recognition of Armenian Genocide Means to Armenian-Americans». Time. New York City. Արխիվացված օրիգինալից 27 April 2021-ին. Վերցված է 27 April 2021-ին.
- ↑ «Ronald Reagan». www.armenian-genocide.org. Վերցված է 2021-04-25-ին.
- ↑ Zakaria, Tabassum; Cornwell, Susan (October 10, 2007). «House panel OKs Armenian genocide resolution». Reuters. Արխիվացված օրիգինալից February 23, 2017-ին. Վերցված է April 23, 2021-ին.
- ↑ Robinson, Dan (October 11, 2007). «US House Speaker: Armenian Genocide Measure Will Go Forward». VOA News. Արխիվացված է օրիգինալից October 12, 2007-ին. Վերցված է April 23, 2021-ին.
- ↑ Hulse, Carl (October 25, 2007). «U.S. and Turkey Thwart Armenian Genocide Bill». The New York Times. Արխիվացված օրիգինալից March 8, 2021-ին. Վերցված է April 23, 2021-ին.
- ↑ «H.Res.106 - Affirmation of the United States Record on the Armenian Genocide Resolution». Վերցված է 2015-03-10-ին.
- ↑ Obama, Barack (January 19, 2008). «Barack Obama on the Importance of US-Armenia Relations». Արխիվացված է օրիգինալից February 20, 2009-ին. Վերցված է April 23, 2021-ին.
- ↑ «Despite Campaign Vow, Obama Declines to Call Massacre of Armenians 'Genocide'». The New York Times. April 22, 2016. Արխիվացված օրիգինալից March 23, 2021-ին. Վերցված է April 23, 2021-ին.
- ↑ «Schiff, Bilirakis Introduce Armenian Genocide Resolution». Asbarez. April 8, 2019. Արխիվացված օրիգինալից January 17, 2021-ին. Վերցված է March 5, 2021-ին.
- ↑ «Menendez, Cruz Introduce U.S. Senate Armenian Genocide Resolution». Asbarez. April 9, 2019. Արխիվացված օրիգինալից October 30, 2020-ին. Վերցված է March 5, 2021-ին.
- ↑ «Roll Call 591». Clerk of the United States House of Representatives. October 29, 2019. Վերցված է March 5, 2021-ին.
- ↑ Foran, Clare; Mattingly, Phil (December 12, 2019). «Senate passes resolution to formally "commemorate the Armenian Genocide"». CNN. Արխիվացված օրիգինալից April 23, 2021-ին. Վերցված է April 23, 2021-ին.
- ↑ «Trump administration rejects Congress vote on Armenia 'genocide'». BBC News. December 17, 2019. Արխիվացված օրիգինալից April 15, 2021-ին. Վերցված է April 23, 2021-ին.
- ↑ «Mississippi becomes the 50th US state to recognize the Armenian Genocide».