Триллер
Առաջարկվում է այս և Թրիլլեր հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Թրիլլեր (անգլ.՝ thrill «թրթիռ, հուզմունք» բառերից), գրականության և ֆիլմի ստեղծագործական ժանր, որը ընթերցողի կամ հանդիսատեսի մոտ առաջացնում է անհանգիստ սպասում, լարվածություն, վախ։Ժանրը չունի հստակ սահմաններ։Թրիլլերի տարրեր կան բազմաթիվ այլ ժանրերի ստեղծագործություններում։Կինեմատոգրաֆում թրիլլեր ժանրի ֆիլմերը հաճախ դասում են դետեկտիվ, լրտեսական, սարսափ և արկածային ժանրերի ֆիլմերի,ինչպես նաև որոշ գանգստերական ժանրի ֆիլմերի դասին։
ՍահմանումԽմբագրել
Թրիլերները լինում են՝դատական, լրտեսական, դետեկտիվ, արկածային, բժշկական, ոստիկանական, ռոմանտիկ, պատմական, քաղաքական, կորպորատիվ, կրոնական,առեղծվածային (առեղծվածային), գիտաֆանտաստիկ,պատերազմային թեմաներրի։ Կաղապար:ЦитатаԸստ Ռոսս Մաքդոնալդի սահմանման դետեկտիվ ժանրի ֆիլմում գործողությունները շարժվում են ժամանակով հետ,դեպի բացահայտում,առաջ՝ դեպի աղետ։Միշտ չէ որ կարելի է հեշտությամբ տարանջատել այդ ժանրերը,և մեկը հաճախ պարունակում է մյուսի տարրերը։Ըստ Դեյվ Կերայի, թրիլլերը հանդիսանում է առավելապես ամերիկյան ժանր է[1]։
link=|alt=«|30x30փքս | Ամերիկյան ֆիլմին հատուկ են անմիջականությունը և ուժի ազդեցությունը, որոնք հազվադեպ են հանդիպում եվրոպականում․կյանքի ֆիզիկական եւ էմոցիոնալ սահմանների շոշափումը և դրա ճակատագրական գրավիչ ուժի գիտակցումը։ Ռոսս Մաքդոնալդ | link=|alt=»|30x30փքս |
Վլադիմիր Նաբոկովը նշել է, որ չնայած ըստ ժանրի օրենքների բարին պետք է հաղթի,իսկ նենգ չարագործը պետք է պատժվի։Ընթերցողին հատուկ է հոգու ներսում թաքցնել այն հույսը,որ «ռոմանտիկ չարագործը կմնա անպատիժ,իսկ բթավուն բարեգործը երբեք չի "ստանա" քմահաճ աղջկան» [2]։
Թրիլլերի պատմությունը Խմբագրել
Կինոարվեստում թրիլլերի վառ օրինակներ XX դարի 1-ին կեսին ստեղծել են Ալֆրեդ Հիչքոկը և Ֆրից Լանգը ("Լրտեսներ", 1928թ; "Քաղաքը փնտրում է մարդասպանին", 1931թ),ով 1936 թվականից աշխատել է Հոլիվուդում("Կինը պատուհանում", 1944 և այլն)։
Հիչքոկը հմտորեն օգտագործել է ֆիլմի տեխնիկան՝սյուժեի լարվածության ներմղման և հանդիսատեսի զգացմունքների կառավարման համար։ Նրա կինոնկարներն հատուկ են նուրբ սև հումոր և սյուժեի երկրորդային բնույթը`առանցքային դրվագների վիրտուոզ (մեծահմուտ) մշակման համար:Հիչքոկը մտցրել է ժանրի մեջ « McGuffin » հասկացությունը`պատճառ կամ պատրվակ գարծողությունի զարգացման համար (օրինակ,«Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» ֆիլմում հորինված գործակալը)։
ՆշումներԽմբագրել
- ↑ Dave Kehr. When Movies Mattered: Reviews from a Transformative Decade. University of Chicago Press, 2011. ISBN 9780226429410. Pages 174-175.
- ↑ Набоков В. В. , лекция «Русские писатели, цензоры и читатели».