«Сладкая жизнь» («Քաղցր կյանք»), ռուսական IC3PEAK խմբի երրորդ ստուդիական ալբոմ[1]։ Թողարկել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին։ Խմբի առաջին ռուսալեզու ալբոմը, որի վրա է «Зеркало» Boulevard Depo-ի հետ ֆիթը[2]։ «Грустная сука» երգի համար նկարահանվեց տեսահոլովակ[3][4]։

Сладкая жизнь
IC3PEAK-ի ստուդիական ալբոմ
Թողարկված2017, նոյեմբերի 3
Ձայնագրված2017
Ժանրwitch house?
Տևողություն1748 վայրկյան
Լեզուանգլերեն, ռուսերեն

Այս ալբոմի թողարկումից հետո փոխվեց նաև խմբի ոճաձևը, հնչողությամբ մոտենալով թրեփին ու ժամանակակից հիփ հոփին[5]։ Կոլտայի գրախոս Սերգեյ Մեզենովը նշել է, որ «ալբոմը, տեղերով վստահ պատասխան է հանդիսանում Gazelle Twin-ին, այլ տեղերով էլ հիշեցնում է Bumble Beezy»։ The Flow և Buro 24/7 պորտալները ավելացրեցին ալբոմը 2017 թվականի լավագույն ալբոմների ցանկի մեջ[6][7]։ The Flow կարդացողների մեջ քվեարկության արդյունքում, «Cладкая жизнь» համարվեց տարվա լավագույն էլեկտրոնային ալբոմ[8]։

Ալբոմի ձայնագրման ընթացքի մասին խմբագրել

IC3PEAK․

  Մենք 8 ամիս տուն էինք վարձում Մերձմոսկովյան վայրերում։ Այն տունը, որի ֆոնին մենք կանգնած ենք ալբոմի շապիկի վրա՝ դա իսկապես այն տունն է, որտեղ մենք հիմա ապրում ու երաժշտություն ենք ստեղծում։ Պատուհանից տեսարան է բացվում սոճու անտառի վրա։ Մեր հարևանները շատ լավն են, նրանք մեզ խորովածով են կերակրում։ Իսկ երբ հավաքվում ես հավաքույթ գնալ, որպեսզի տաքսիի հասնես, անպայման պիտի բախիլներ հագնես սպիտակ կոշիկի վրա, որովհետև մեր ճանապահները գյուղական են։ Մեր շուրջ գրեթե բան չկա՝ միայն հարբեցողներ ու մայրիկներ երեխաների հետ։ Մտնել այս ամենի մեջ իհարկե չենք ուզում, բայց դա օգնում է կենտրոնանալ երաժշտության ու այլ խնդիրների վրա, ոչինչ չի շեղում։ Դրան էլ գումարած բնությունը՝ ինձ թվում է, դրա համար է, որ ալբոմը ռուսալեզու է։ Շուրջը Ռուսաստանն է առանց գեղեցկությունների[9]։  

Ինչու՞ խումբը որոշեց ռուսերեն երգել խմբագրել

  Նախորդ ալբոմներում տեքստերը անգլերեն էին, դրա շնորհիվ նրանք հասկանալի են ամբողջ աշխարհին։ Դա նաև թույլ էր տալիս խոսել յուրաքանչյուր թեմայի մասին առանց հետևանքների։ «Сладкая Жизнь» ալբոմի տեքստերը շատ անձնական են, բայց վերաբերվում են բոլորին։ Դա երկխոսութոյուն է մեր սերնդի հետ առանց լեզվական արգելապատների ու դիստանցիաների։  

Կոմպոզիցիաների ցանկ խմբագրել

1. «Грёзы» 1:44
2. «Грустная сука» 3:19
3. «Пламя» 3:54
4. «Зеркало» (feat. Boulevard Depo) 3:56
5. «Pain» 3:30
6. «Разобьюсь» 3:14
7. «Малыш» 3:16
8. «Яд» 2:58
9. «Вечная жизнь»

Ձայնագրման կազմ խմբագրել

  • Անաստասիա Կրեսլինա (վոկալ) (1-9)

Հրավիրված արտիստ խմբագրել

  • Boulevard Depo (4)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Мезенов (2017 թ․ դեկտեմբերի 12). «Что слушать в декабре». Colta.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  2. «IC3PEAK (Ft. Boulevard Depo) – Зеркало (Mirror)» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  3. IC3PEAK (2017 թ․ նոյեմբերի 2). «IC3PEAK - Грустная Сука / Sad Bitch». Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «IC3PEAK — «Грустная сука». Премьера клипа одной из самых успешных российских электронных групп, которая теперь поет по-русски». meduza.io. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  5. Sofia Seixo Garrucho (2018 թ․ դեկտեմբերի 27). «IC3PEAK: "Era uma vez e não era uma vez…"» (պորտուգալերեն). Comunidade Cultura e Arte. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  6. «50 отечественных альбомов 2017. Часть 2». The Flow. 2017 թ․ դեկտեմբերի 26.
  7. Марина Аглиуллина (2017 թ․ դեկտեմբերի 29). «17 музыкальных альбомов 2017 года, которые достойны внимания». Buro 24/7.
  8. «Читатели Flow подвели итоги года и чествовали ЛСП». InterMedia. 2018 թ․ հունվարի 9.
  9. «IC3PEAK "Сладкая жизнь"» (ռուսերեն). The-Flow.ru. 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել