Плакала (հայերեն՝ Արտասվել եմ), ուկրաինական «KAZKA» երաժշտական խմբի «KARMA» դեբյուտային ալբոմի երգերից։ Առաջին անգամ հնչել է 2018 թվականի մայիսի 17-ին[1]։ Ստեղծագործության խոսքերի հեղինակը Սերգեյ Լոկշինն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Սերգեյ Երմոլաևը և Անդրեյ Իգնատչենկոն։

«Плакала»
KAZKAի երգը «KARMA» ալբոմից
Ձայնագրված2018
Ժանրէլեկտրո-փոփ
Լեզուուկրաիներեն
Տևողություն03:45
ԼեյբլMamamusic
ՀեղինակՍերգեյ Լոքշին
ՊրոդյուսերՎալերի Վորոնենկո, Յուրի Նիկիտին, Անդրեյ Ուրենյով
KARMA ալբոմի երգացանկ
Дива «Плакала»

Տեքստ խմբագրել

Երգի խոսքերի հեղինակ Սերգեյ Լոկշինը նշել է, որ ինքը հաջողություն չի կանխատեսել հենց «Плакала» երգի համար՝ ավելի շատ հենվելով «Танцы» երգի վրա։ Ըստ նրա խոսքերի՝ երգի սյուժեն տեսել է իրական կյանքում․ հանդիպել է իր ծանոթին, որն ընկերոջ հետ վիճելուց հետո դառնորեն արտասվում էր։ Սակայն 15 րոպե հետո աղջիկը դադարել է արտասվել՝ ասելով․ «Լավ, ես կմտածեմ այդ մասին վաղը»։ Այդ հանդիպումից անմիջապես հետո գրվել է երգի առաջին տողը՝ «Ես արտասվել եմ, և բավական է» (ուկրաիներեն՝ поплакала и стоп)[2]

  «Плакала» երգը պատմություն է անվերջ ուժեղ աղջիկների և կանանց զարմանալի ունակության մասին արտասվել և կարծես «վերագործարկվել», շարունակել պայքարել այն հանգամանքների դեմ, որոնք երբեմն օր օրի դառնում են ավելի դժվար։ Միայնակ երիտասարդ մայր կամ կոտրված սրտով աղջիկ․ բոլորի մոտ այս մոգական գործընթացը ընթանում է միատեսակ։ Տեքստում ես փորձել եմ ֆիքսել այս վիճակը։
- Սերգեյ Լոկշին
 

Ռեկորդներ խմբագրել

Ուկրաինայի երաժշտության ոլորտում երգը գրանցել է բազմաթիվ ռեկորդներ։ Այն առաջին անգամ գլխավորել է ուկրաինական YouTube-յան շքերթը և 12 շաբաթվա ընթացքում վստահորեն պահպանել առաջատարի դիրքը[3]։ 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ «Плакала» երգը YouTube-ի ուկրաինալեզու բաժնի հեղինակազորված տեսահոլովակների շարքում ունի դիտումների ամենամեծ թիվը՝ ավելի քան 90 միլիոն դիտում։

2018 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ երգը գլխավորել է նաև Ուկրաինայի և Ռուսաստանի iTunes շքերթները, ինչպես նաև հասել է Մոլդովայում #2, Ղազախստանում #3 և Բուլղարիայում #18 հորիզոնականներին[4]։

«Shazam Music Awards»-ում երգը զբաղեցրել է աշխարհում 12-րդ տեղը, և բազմաթիվ մրցանակային տեղեր այլ երկրներում[5]։

2018 օգոստոսին երգը գլխավորել է այն թրեքների վարկանիշային աղյուսակը, որոնք Ուկրաինայի օգտատերերը հաճախ լսում են «Deezer» երաժշտական օնլայն ծառայությամբ[6]։ Նույն տարվա նոյեմբերին երգն առաջին տեղն է զբաղեցրել «Муз-ТВ» ռուսական երաժշտական հեռուստաալիքի հիթ շքերթում[7]։

Շքերթներ խմբագրել

Շաբաթական շքերթներ խմբագրել

Շքերթ (2018) Լավագույն դիրք
Bulgaria (PROFON)[8] 1
Russia Airplay (Tophit)[9] 1
Ukraine Airplay (Tophit)[10] 1
Bulgaria Fresh! Top 30[11] 3
ТОП-30. Русский Крутяк (Муз ТВ)[12][13][14][15][16] 1

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. КАZКА (2018-05-17), KAZKA — ПЛАКАЛА [OFFICIAL AUDIO], Վերցված է 2018-09-13-ին
  2. https://www.44.ua/news/2168246/suzet-pesni-a-podsmotrel-v-realnoj-zizni-intervu-s-avtorom-megahita-plakala-sergeem-sedrikom 44.ua 27 сентября 2018 года.
  3. «Рекорд! Украинский хит впервые набрал более чем 36 млн просмотров на YouTube» (ուկրաիներեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. iTunes Top Songs
  5. «GLOBAL TOP 100 Popular Songs - Shazam Music Charts» (անգլերեն).
  6. Пасічник, Яків (2018 թ․ օգոստոսի 18). «Пісня "ПЛАКАЛА"українського гурту KAZKA вийшла на новий рівень | Голос шоубізу». Голос шоубізу (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. Ուկրաինալեզու երգը գրավել է ռուսական հիթ-շքերթը, նոյեմբերի 15, 2018 թվական
  8. http://www.prophon.org/charts/11-oct-2018
  9. Russia Airplay. KAZKA — Плакала. Tophit. Проверено 12 декабря 2018.
  10. «Ukraine Airplay. KAZKA — Плакала. Tophit. Проверено 19 ноября 2018. Архивировано 20 ноября 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  11. Fresh! Top 30. radiofresh.bg (15 октября 2018). Проверено 15 октября 2018.
  12. «Русский крутяк недели Выпуск от 10.11.2018 Результаты». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  13. «Русский крутяк недели Выпуск от 17.11.2018 Результаты». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  14. «Русский крутяк недели Выпуск от 24.11.2018 Результаты». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  15. KAZKA неожиданно стала лидером в российском музыкальном чарте
  16. #МУЗПремьера Проникновенный клип KAZKA — ПЛАКАЛА♥️ вы уже можете посмотреть в эфире МУЗ-ТВ!♥️ Кто видел - пишите впечатления в комментариях!👇