«M» (գերմ.՝ M - Eine Stadt sucht einen Mörder, այլ անվանումը՝ «М». քաղաքը փնտրում է մարդասպանին»), գերմանական ֆիլմ՝ սերիական մարդասպանի մասին պատմող դասական թրիլլեր, նկարահանված 1931 թվականին ռեժիսոր Ֆրից Լանգի կողմից։

Picto infobox cinema.png
М
M
M poster.jpg
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Flag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Ժանրթրիլեր[1][2], ֆիլմ նուար և դրամա
Թեմասերիական մարդասպան և մահապատիժ
Թվականմայիսի 11, 1931[3]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՖրից Լանգ[3][4][5][6]
ՊրոդյուսերSeymour Nebenzal?
Սցենարի հեղինակՖրից Լանգ, Թեա ֆոն Հարբոու և Paul Falkenberg?
ԴերակատարներGustaf Gründgens?[7], Peter Lorre?[7][8][1][2], Otto Wernicke?[7][8], Theodor Loos?[7], Inge Landgut?[7][8], Ellen Widmann?[7][9][8][2], Friedrich Gnaß?[7], Ֆրից Օդեմար[7], Paul Kemp?[7][8], Theo Lingen?[7][8], Ernst Stahl-Nachbaur?[7], Franz Stein?[7][9][8], Georg John?[7][8], Rudolf Blümner?[7], Karl Platen?[7][9], Գերհարդ Բինարթ[7], Rosa Valetti?[7], Hertha von Walther?[7], Paul Mederow?[7][9], Hadrian Maria Netto?[7][9], Klaus Pohl?[7], Karl Hannemann?, Elisabeth Neumann-Viertel?, Elisabeth Wendt?, Carl Balhaus?[7], Hans Behal?, Josef Dahmen?[7], Hugo Döblin?, Else Ehser?[7][9], Erwin Faber?, Իլզա Ֆյուրստենբերգ[7], Heinrich Gotho?[7], Heinrich Gretler?[7], Günther Hadank?[7], Albert Hörrmann?, Lotte Loebinger?[7], Sigurd Lohde?[7], Edgar Pauly?[7], Paul Rehkopf?[7], Leonard Steckel?[7], Karl-Heinz Stroux?, Carl Junge-Swinburne?, Wolf Trutz?[7], Otto Waldis?[7][9], Rolf Wanka?[7], Bruno Ziener?[7][9], Hanna Maron?[7] և Karl Elzer?[10]
ՕպերատորFritz Arno Wagner?
ԵրաժշտությունԷդվարդ Գրիգ
ՄոնտաժՊոլ Ֆոլքենբերգ
Պատմվածքի վայրԲեռլին
Նկարահանման վայրԳերմանիա և Բեռլին
ԿինոընկերությունNero-Film?
Տևողություն117 րոպե

Համարվում է կինոյի պատմության լավագույն ֆիլմ-նուարներից մեկը և իր ժամանակի լավագույն թրիլլերներից մեկը։

ՍյուժեԽմբագրել

Գերմանիայի քաղաքներից մեկի ոստիկանությունը փակուղում է հայտնվել, փորձելով գտնել սերիական մարդասպանին, ով արդեն սպանել է մի քանի երեխաների։ Եղած փաստերը բավարար չեն մարդասպանին գտնելու համար։ Իսկ այդ ընթացքում սպանությունները շարունակվում են։

Քաղաքի բնակիչները տագնապի մեջ են, նրանք կասկածում են ամեն պատահածի, ով փողոցում փորձում է խոսել որևէ երեխայի հետ։ Յուրաքանչյուրը կասկածում է իր մտերիմներից կամ հարևաններից որևէ մեկին։

Ոստիկանությունն անընդհատ ստուգումներ և պարեկային հսկողություն է իրականացնում, սակայն ապարդյուն։ Քաղաքի հանցագործ խմբավորումները նույնպես անհանգստացած են անորսալի մարդասպանին չգտնելու հետևանքով ոստիկանության չափից դուրս ակտիվությունից և իրենց հերթին փորձում են գտնել խորհրդավոր անձնավորությանը։ Մարդասպանը, չվախենալով ոչ ոքից, գաղտնի կերպով մամուլին է հանձնում նամակ, որտեղ գրված է, թե զոհերն ավելանալու են։

Ոստիկանության գլխավոր տեսուչ Կառլ Լոմաննը (Օտտո Վերնիկե) հանձնարարում է իր աշխատակիցներին ստուգել վերջին տարիներին հոգեբուժարաններից դուրս գրված անձանց ցուցակը և փորձել մարդասպանին գտնել նրանց մեջ։ Ոստիկաններից մեկին հաջողվում է գտնել փաստեր ընդդեմ հոգեբուժարաններից մեկի նախկին հիվանդ Հանս Բեկերտի (Պիտեր Լորրե) ...

ԴերերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել