«Մինիմալ» (ռուս.՝ Минимал), ռուս հիփ հոփ երգիչ, ռեփեր Էլջեյի երգը։ Թողարկվել և հրապարակվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ՎԿ-ի պաշտոնական կայքում[1][2]։ Երգը լույս է տեսել որպես «ZBV» լեյբլի սինգլ՝ «Universal Music»-ի հավաստագրմամբ[3]։ Երգի բառերի հեղինակը Ալեքսեյ Ուզենյուկն է, իսկ պրոդյուսերը՝ Գարիկ Թամրազյանը[4]։

«Մինիմալ»
«» սինգլի շապիկը ({{{տարեթիվ}}})
սինգլը
Ֆորմատթվային բաշխում և երաժշտական սթրիմինգ
Ժանրփոփ, պարային երաժշտություն և էլեկտրոնային երաժշտություն
ԼեյբլUniversal Music Group

Սինգլը «Top Radio & YouTube Hits» շքերթում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը և պահել իր դիրքը հիթ-շքերթում 24 շաբաթ շարունակ[5]։ 2018 թվականի հունիսի 8-ին Էլջեյը «Муз-ТВ»-ի մրցանակաբաշխության ժամանակ կատարել է «Минимал» երգը և հաղթել «Տարվա հայտնություն» անվանակարգում[6][7][8]։

Ըստ 2018 թվականի արդյունքների՝ երգը Ռուսաստանում ամենաշատ լսվող երգերի ցանկի մեջ («Apple Music») զբաղեցրել է առաջին հորիզոնականը[9][10]։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2018 թվականի ապրիլի 4-ին[11]։ Տեսահոլովակի ռեժիսորը Մաքսիմ Շիշկինն է, որը «Sayonara Boy X» ալբոմից նկարահանել է նաև ուրիշ տեսահոլովակներ, օրինակ՝ «360», «1love»[12]։

Մաքսիմ Շիշկինի խոսքերով՝ մտադրություն կար տեսահոլովակը ներկայացնել առավելագույնս ստույգ, այդ պատճառով տեսահոլովակում առկա են սպանության և արյան դրվագներ, ինչպես նաև ասիական էսթետիկա[13]։ Դրա հետ մեկտեղ ռեժիսորը չի նահանջել Էլջեյի՝ արդեն ձևավորված ոճից և տեսահոլովակին ավելացրել է ակումբային թեման և նեոնային լույս[13]։

Ըստ տեսահոլովակի սյուժեի՝ հերոսները ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին, սակայն վիճում են, ինչի հետևանքով աղջիկը լքում է բնակարանը, որտեղ նրանք ապրում էին, իսկ տղան՝ Էլջեյը, դիմում է ալկոհոլին և սեռական ազատությանը։ Գիշերային ակումբում երեկույթի ժամանակ, որտեղ գտնվում էր գլխավոր հերոսը, գալիս է նրա ընկերուհին՝ կատանան ձեռքին, և սկսում ակումբի այցելուներին սրով հարվածել։ Այդ դեպքերից հետո ոստիկանությունն ակումբում հայտնաբերում է մեծ քանակությամբ արյունոտ դիակներ և գլխավոր հերոսին՝ սուրը մարմնում։ Երբ ոստիկանության աշխատակիցները փորձում են վերցնել սուրը, բռնակը սկսում է փայլել, իսկ գլխավոր հերոսը վերակենդանանում է։

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթներ (2017-2018) Լավագույն
հորիզոնական
CIS Top Radio Hits (Tophit)[14]
21
Russia Top YouTube Hits (Tophit)[14]
2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Премьера! Элджей «Минимал»».
  2. «Рэпер Элджей выпустил презентовал трек "Минимал"».
  3. «Sayonara Boy X by Allj — 9 Tracks — 26:16 Release date 03/27/2018».
  4. «sayonara boy x Allj».
  5. «Минимал Элджей».
  6. ««Премия МУЗ-ТВ 2018»: полный список победителей и яркие моменты церемонии».
  7. «Элджей — Минимал. Премия МУЗ-ТВ 2018. Трансформация». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «Концерт Премии МУЗ-ТВ 2018. Трансформация». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Топ-100 в России: 2018 год». Apple Music. 2018 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. «Jah Khalib, Монеточка и Элджей стали самыми популярными музыкантами в России по прослушиваниям в Apple Music». Esquire. 2018 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. «ЭЛДЖЕЙ ВЫПУСТИЛ КЛИП НА ПЕСНЮ «МИНИМАЛ», И ТЫ ПРОСТО ОБЯЗАНА ЕГО УВИДЕТЬ».
  12. «Пермяк стал режиссером клипа «Минимал» для рэпера Элджея».
  13. 13,0 13,1 ««Это обычная история об отношениях»: Режиссер Макс Шишкин – о клипе «Минимал», работе с артистами и любви к кинематографу».
  14. 14,0 14,1 «tophit.ru».