Выхлоп (դիպուկահար հրացան)
ВССК «Выхлоп» (ռուս.՝ Винтовка Снайперская Специальная Крупнокалиберная, Ինդեքս ГРАУ — 6С8[1]) կամ ВКС[1][2], ռուսական անձայն խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան, պատրաստված բուլփափի կառուցվածքով: Մշակված է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հատուկ պատվերով, խոշոր տրամաչափի АШ-12 ավտոմատի հետ միասին (АС «Вал»-ի և ВСС «Винторез» հրացանի համալիրի նման): Առաջին անգամ զենքը հասարակության լայն շրջանակում ցուցադրվել է մոսկովյան «Ինտերպոլիտեխ-2005» ցուցահանդեսին:
Выхлоп | |
---|---|
![]() | |
Տեսակ | դիպուկազարկ հրացան |
Երկիր | ![]() |
Արտադրող | TsKIB SOO? |
Փամփուշտի տեսակ | 12.7×55mm STs-130? |
ВССК-ի հիմնական նշանակությունը հանդիսանում է անձայն և առանց բոցավառվելու թեթև և չզրահապատված սարքերի, ինչպես նաև անհատական սարքավորումների պաշտպանության նպատակով կենդանի ուժերի ջախջախումը (այդ թվում նաև ծանր զրահաբաճկոններով) մինչև 600 մետր հեռավորության վրա[3]:
Նկարագրություն և կառուցվածքԽմբագրել
ВССК-ի վերալիցքավորումը մեխանիկական է, որը գտնվում է հրացանի աջ կողմում, շարժվում է աստիճանաբար, ինչն ավելի էրգոնոմիկ է, քան պտուտակային փակաղակի ավանդական կառավարումը: Բռնակի վրա, որը կապված է փակաղակի շրջանակին, տեղադրված է նախնական ռանդման լծակը և բռնատեղի ապահովիչը, որը բացառում է փակաղակի ինքնուրույն բացումը: Փողանցքի փակումը տեղի է ունենում փակաղակի պտտմամբ՝ փողի չորս հավասար դասավորված մարտական դիմահարների վրա: Ձգանի մեխանիզմը կայծհանի տեսակ է: Հինգ փամփուշտները տեղավորվում են միաշարք պլաստիկ պահեստատուփում, պարկուճը արտացոլվում է աջ կողմում:
Ապահովիչի կառավարման դրոշակը տեղադրված է աջ կողմում: Հրացանը ունի ծալվող երկճղի հենակ, որը ծալված վիճակում լիովին տեղավորվում է փողակալի մեջ: Երկճղի հենակի կառուցվածքը թույլատրում է կրակելու ժամանակ կարգավորել կրակի սահմանի բարձրությունը: Կարգավորվում է նաև կոթի պահպանակի բարձրությունը և ծոծրակալի դիրքը: Հիմնական նշանառությունը օպտիկական է, որի տեղադրման համար է ծառայում փողատուփի վերին մասում տեղադրված բազմակողմանի տեղակայման նշանաձողիկը: Օժանդակ նշանառությունը մեխանիկական է, դիօպտիկական տեսակի, որի նշանահատիկը և ուղղանը ծալվող են:
Դիպուկահար հրացանից կրակելու համար օգտագործվում են հրացանային СЦ-130 2,7 մմ տրամաչափի փամփուշտները: Նմանատիպ փամփուշտները ապահովում են կրակոցի ճշտությունը մոտ մեկ անկյունային րոպե (СЦ-130ПТ), ինչպես նաև 16 մմ երկաթե սալաքարի ճեղքումը 200 մ հեռավորության վրա կամ հինգերորդ աստիճանի զրահաբաճկոնի պաշտպանությունը 100 մետր հեռավորության վրա(СЦ-130ВПС). Փողային էներգիան 2.5 կՋ է:
Հրացանը ունի իրեն միացված խլացուցիչ, որը հանվում է տեղափոխման կամ մաքրման ժամանակ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Максим Попенкер։ «Винтовка снайперская специальная крупнокалиберная бесшумная / ВССК "Выхлоп" (Россия)» (ռուսերեն)։ Специализированный оружейный сайт modernfirearms.net։ Վերցված է 2016-02-22
- ↑ Амелин Ю. «Специнструмент» для профессионала (русский) // Оружие : журнал. — 2011. — № 12. — С. 1-7. — ISSN 1728-9203.
- ↑ Константин Лазарев Бесшумный слонобой // Популярная механика. — 2016. — № 5. — С. 92—97. — URL: http://www.popmech.ru/magazine/2016/163-issue/