«Агонь» (ոճավորված «АГОНЬ»), ուկրաինական փոփ խումբ: Այն ստեղծվել է 2016 թվականի սկզբին «Quest Pistols» խմբի հին անդամների՝ Անտոն Սավլեպովի, Նիկիտա Գորյուկի և Կոնստանտին Բորովսկիի կողմից։

Агонь
Ժանրերփոփ
Գործունեություն2010
Կայքagon.band

Պատմություն խմբագրել

«Агонь» խումբը ստեղծվել է 2016 թվականի սկզբին «Quest Pistols» խմբի նախկին անդամների՝ Անտոն Սավլեպովի, Նիկիտա Գորյուկի և Կոնստանտին Բորովսկիի կողմից[1]։ Կոնստանտին Բորովսկկին նոր խմբի անվանման որոշումը բացատրել է այսպես[2]

  Անունը ծնվել է հանկարծակի։ Երբ մենք հավաքվել էինք, ինչ-որ մեկը ասաց «Նոր անունը պետք է կարկ լինի» արտահայտությունը։ Եվ հետո բոլորը վեր կացան և բղավեցին. «Կրակ, Կրակ»։ Մենք ունեինք 3 տարբերակ. «Երեք սողուններ», «տղերք» ... Բայց ավելի լավ է չբարձրաձայնենք, կարող է հետագայում անունները պետք գան։ Իսկ «Агонь» «а»-ով `այսպես ասած « ժարգոնային» է, համացանցային ժարգոն...  

2016 թվականի հունվարին առաջնելույթ ունեցավ «Բաց թող» սինգլով, որի խոսքերը և երաժշտությունը գրել է «Quest Pistols»-ի երգերի հեղինակ Սաշա Չեմերովը[1]։ 2016 թվականի մայիսին թողարկեց «Յուրաքանչյուրը իր համար» երգի տեսահոլովակը[3]։ Նույն թվականի հունիսի 10-ին խումբը թողարկեց դեբյուտային ալբոմը՝ «#Եսսիրելուեմքեզ»[4]։

2017 թվականին Նիկիտա Գորյուկը լքեց խումբը; Նա զբաղվեց իր անձնական նախագիծով, որը կոչվում է ZVEROBOY[5]։

Ստեղծագործություն խմբագրել

Ալբոմ«#Եսսիրելուեմքեզ» (2016) խմբագրել

  1. Բաց թող
  2. Յուրաքանչյուրը իր համար
  3. Ռադիո «Գիշեր»
  4. Շիկահեր
  5. Ես սիրելու եմ քեզ
  6. Ամառ
  7. Զգացմունքներ
  8. Սուպեր հերոս
  9. Փերու սիրտը
  10. Փայլում են

Ալբոմ «Էջանիշ» (2019) խմբագրել

  1. Բոլորին F**k
  2. Ես ատող եմ (feat. The Gitas)
  3. Գտիր ինձ
  4. Դիլերի դուստր
  5. Որիշ (feat. Supersonya)
  6. Բրո (feat. BRVSKI, Morphom & Tonya)
  7. Չի պտտում
  8. Օվկիանոս
  9. Բոլորին Juke (Dub Beans Remix)

Տեսագրություններ խմբագրել

Տարի Անվանում
2016 «Բաց թող»
2016 «Յուրաքանչյուրը իր համար»
2016 «Ամառ»
2016 «Օպա-օպա»
2017 «Սուպեր հերոս»
2017 «Հրահրիր»
2017 «Վազիր»
2018 «Բոլորին F*CK»
2018 «Չի պտտում»
2019 "Դու 20 ես"
2019 «Բոմբա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Наталья Малахова (2016 թ․ հունվարի 19). «Quest Pistols превратились в «Агонь»». Московский комсомолец. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  2. Оксана Гончарук (2016 թ․ հունվարի 26). «Бывшие участники группы Quest Pistols: "Восемь лет подряд мы пели "Я устал" - и это действовало на нервы"». Комсомольская правда в Украине. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Группа «Агонь» представили новый клип «Каждый за себя»». Муз-ТВ. 2016 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  4. Наталья Малахова (2016 թ․ հունիսի 10). ««Агонь»-парни, а не Quest Pistols». Московский комсомолец. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  5. Игорь Киприянов (2017 թ․ սեպտեմբերի 21). «Экс-участник "АГОНЬ" об уходе из группы: Меня просто поставили перед фактом». Комсомольская правда в Украине. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել