«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք, գործող ընդդիմադիր քաղաքական դաշինք Հայաստանում[1]։ Դաշինքը ստեղծվել է փետրվարի 13-ին՝ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի միջև Երևանում ստորագրված հուշագրով[2][3]։

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի պատկերանիշ

Անվանում խմբագրել

Դաշինիքի անվանում է ընտրվել հուշագիրն ստորագրած երեք քաղաքական գործիչների անունները՝ Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի ազգանունները և Րաֆֆի Հովհաննիսյանի անունը։ Տարածված է նաև դաշինքի անվանման հապավումը՝ «ՕՐՕ» կամ «ՕՐՕ» դաշինք[4]։

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին խմբագրել

2017 խմբագրել

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ստեղծման նպատակը Հայաստանի 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է։ Դաշինքն ընտրություններին մասնակցությունը գրանցելու համար ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին փաստաթղթերը հանձնել է փետրվարի 16-ի։ Նույն օրը հրապարակվել է դաշինքը համամասնական ցուցակը, որում ընդգրկված է 148 անձ։ Ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, երկրորդը Արմեն Մարտիրոսյանն է՝ «Ժառանգություն» կուսակցությունից, երրորդը՝ Վարդան Օսկանյանը։ Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդն է դաշինքի համամասնական ցուցակում[5][6][7]։

Ընտրությունների արդյունքում դաշինքը չհաղթահարեց նվազագույն շեմը՝ ստանալով 32'487 ձայն, կամ ընդհանուր քվեների 2,07%-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տեղեկություններ 2017թ. ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  2. «Օսկանյանը, Րաֆֆին և Օհանյանը ապրիլ են գնում դաշինքով». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  3. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հուշագիր է ստորագրել
  4. ՕՐՕ դաշինքի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում. ուղիղ (թարմացվող) (տեսանյութ)
  5. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական և ռեյտինգային ցուցակները
  6. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը
  7. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել