«Քունգ Ֆու Պանդա։ Զարմանալի արկածներ» մուլտսերիալի սերիաների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Քունգ Ֆու Պանդա։ Զարմանալի արկածներ (անգլ.՝ Kung Fu Panda: Legends of Awesomeness), ամերիկյան անիմացիոն մուլտսերիալ, որը հիմնված է «Քունգ Ֆու պանդաի» ֆիլմերի վրա։ Սերիալը ի սկզբանե պետք է հեռարձակվեր «Nickelodeon» ալիքի շրջանակներում 2010 թվականին, սակայն հետո տեղափոխվեց 2011 թվականը։ Սերիալը կազմված է 80 սերիաներից[1]։

Սյուժե խմբագրել

Եթերաշրջան Սերիաների քանակը Պրեմիերային ցուցադրումը
Օրիգինալ Ռուսաստանում
1 26 2011 թվականի սեպտեմբերի 10 - 2012 թվականի ապրիլի 5 2012 թվականի ապրիլի ապրիլի 5 - 2012 թվականի աշուն
2 26 2012 թվականի ապրիլի 6 - 2013 թվականի հունիսի 21 2012 թվականի աշուն - 2014 թվականի հունվարի 12
3 28 2013 թվականի հունիսի 24 - 2015 թվականի հունվարի 7 2016 թվականի հունվարի 28 - 2015 թվականի հունվար
4 2017 թվականի մարտ

Առաջին եթերաշրջան։ 2011—2012 խմբագրել

Սերիայի համարը Անվանումը Օրիգինալ անվանումը Ռեժիսոր Սցենարիստ
1 Կարիճի խայթոց Scorpion’s Sting Ջիմ Շուման Դոուգ Լենգդել
Վագրուհին հիվանդացել է, ի՞նչ անել։ Պոն և Կապիկը գնում են բուժիչ խոտաբույսի հետևից, մինչև վերջ չլսելով Շիֆուին, ով ասում էր, որ ծաղիկը պաշտպանվում է Կարիճի կողմից, ով առաջ բուժարար էր, իսկ հիմա խելագարվել է իր սեփական թույնի պատճառով։

Թշնամիներ․ Կարիճ.

2 Կպչուն գործ Sticky Situation Գեյվ Սուորր Սքոտ Կրիմեր
Պոն կպչուն թխվածքաբլիթների միջոցով ջարդում է պարապմունքների ամբողջ դահլիճը և օգնություն է խնդրում հին ընկերոջից, ներկայումս Շիֆուի թշնամիներից մեկից՝ Տաո Տայից։ Տաո Տայը ցանկանում է վրեժ լուծել Շիֆուից, ստեղծելով սատանայական մեքենա, որի դեմ չի կարող պայքարել նույնիսկ Խելահեղ Հնգյակը։ Ի զարմանս բոլորի Պոն ջարդում է մեքենան այդ նույն կպչուն թխվածքաբլիթների միջոցով։

Թշնամիներ․ Տաոտայ, Բյանգ Զաո.

3 Արքայադուստրը և Պոն The Princess and the Po Ջիմ Շուման Դոուգ Լենդգել
Պոն, Վագրուհին և Աղոթարարը պետք է պաշտպանեն քմահաճ արքայադստերը։

Թշնամիներ․ Տեմուտայը և իր զինվորները, Ֆունգը և իր ավազակ կոկորդիլոսները։

4 Շղթայական ռեակցիա Chain Reaction Միքայել Մուլլեն Քևին Սեցիա
Պոն և Վագրուհին քարշ են տալիս Ուգվեյինսուտակներով զարդարված հուշասյունը, բայց նրանց վրա հարձակվում են ավազակ կոկորդիլոսները։

Թշնամիներ․ Ֆունգը և իր ավազակ կոկորդիլոսները.

5 Դողացող մատի մտագրոհը Fluttering Finger Mindslip Յիմ Շուման Ջեսսիկա Գաո
Պոն կարդալով ձեռագիրը որտեղ գրված է դողացող մատի տեխնիկաի մասին, շատ է օգտագործում այն Խելահեղ Հնգյակի վրա, և դրա արդյունքում նրանք մոռանում են ամեն ինչ։ Նույնիսկ այն, թե ինչպիսի տեսք պետք է իրենք ունենան և ինչ է իրենց անունը։ Պոն պետք է վերադարձնի ընկերների հիժողությունը, քանի դեռ նրանք չեն մոռացել ինչպես շնչել։

Թշնամիներ․ Տաոտայ, Բյանգ Զաո.

6 Լավ կոկորդիլոս, վատ կոկորդիլոս Rhino’s Revenge Միքայել Մյուլլեն Սքոթ Քրիմեր
Պոն հավատաց ավազակ կոկորդիլոսների ղեկավարին և որոշեց օգնել նրանց․․․

Թշնամիներ։ Ֆունգը և իր ավազակ կոկորդիլոսները, Ջանգ Սանգ Ջայ Կայ Չաո.

7 Հարազատ քաղաքի հերոսը Owl Be Back Միքայել Մյուլլեն Դոուգ Լենգդեիլ
Աղոթարարը գնում է հարազատ քաղաք, սակայն Պոն գնում է նրա ետևից և Աղոթարարը չի ցանկանում որ պանդան գնա իր ետևից, քանի որ խաբել է ամբողջ քաղաքին, որ ինքը Վիշապի Մարտիկն է։

Թշնամիներ։ Դոսուն և նրա օգնական Սեյ Սոն.

8 Պանդան ճաղերի ետևում Sight for Sore Eyes Յուան Մեզա Լեոն Դոուգ Լենգդեիլ
Պոն որոշեց ապացուցել Շիֆուին, որ ինքը թեթևամիտ չէ և առաջադրանքով գնաց դեպի բանտ․․․

Թշնամիներ․ Տոնգ Ֆո, Ֆունգը և իր ավազակ կոկորդիլոսները.

9 Բուի վերադարձը Hometown Hero Յուան Մեզա Լեոն Քևին Սեցիա
Պոն հեռանում է Նեֆրիտյան ամրոցից, լսելով, որ ինքն ամենաուժեղն է, և այդ պատճառով հնարավոր է, որ ինքը չարագործ դառնա։ Պարզվում է, պատճառը նրանում է, որ Ֆենհուան չարագործը՝ Չինաստանի առաջին վարպետը, Ուգվեյի ամենաուժեղ աշակերտը, ուրացել է և վարպետին ձեռնոց է նետել, ցանկանալով գրավել տաճարը։ Եվ հիմա բոլորը վախենում են, որ Պոն նույնպես կարող է այդպիսի բան անել․․․

Թշնամիներ․ Ֆենհուան, Տեմուտայը և նրա զինվորները.

10 Վատ Պո Challenge Day Ջիմ Շուման Սքոտ Քրիմեր
Պոն իր հետաքրքրասիրության պատճառով նայում է ինի և յանի հայելուն, և այդ պատճառով երկու մասի է բաժանվում, չարի և բարու։

Թշնամիներ․ Չար Պո.

11 Հափշտակություն Good Croc, Bad Croc Միքայել Մյուլլեն Սքոտ Քրիմեր
Նեֆրիտյան ամրոց վարպետ Չաոի և Ջունջիի ռևիզորներն են գալիս, ովքեր առաջ սովորում էին Շիֆուի հետ միասին։ Պոն նայում է նրանց սպարինգին, ինչի պատճառով կուրանում է։ Այդ պատճառով ձախողվում է Խելահեղ Հնգյակի ելույթը։ Պարզասիրտ Չաոն կարծում էր, որ այդ ամենի պատճառը Շիֆուն է, և դրա համար իր ընկերոջն աշխատանքից հանում է, նրա փոխարեն դնելով Ջունջիին, ով հետագայում պարզվում է որ չարագործ է։

Թշնամիներ․ Ջունջին և նրա հովազները.

12 Ռնգեղջյուրի վրեժը Po Fans Out Յուան Մեզա Լեոն Քևին Սեցիա
Պինգի ռեստորանի մոտ է հայտնվում ռնգեղջյուրը, ով ցանկանում էր վրեժ լուծել Վիշապի Մարտիկից․․․

Թշնամիներ․ Հունդուն.

13 Վարպետ Պինգը Bad Po Լութեր Մքլաուրին Jon Ross
Պոի և վարազների կռվից հետո նրա հոր ռեստորանն ամբողջությամբ ջարդված է։ Պարոն Պինգը դրանից հետո գնում է Նեֆրիտյան Ամրող որպեսզի մի քանի օր այնտեղ մնա, և այնտեղ ռեստորան է հիմնում, սակայն վարազները մտածելով որ նա Շիֆուն է, որոշում են առևանգել նրան։

Թշնամիներ․ Բաո, Լաո, Ցաո.

14 Ուվեյի հոգին My Favorite Yao Լութեր Մքլաուրին Ջոշուա Հեմիլթոն
Պոն տեսել է վարպետ Ուգվեյի հոգին, և վերջինս ասում է, որ պանդան պետք է հանգստանա։

Թշնամիներ․ Ջունջին և նրա հնգյակը.

15 Կունգ Ֆու մանկիկ Love Stings Յուան Մեզա Լեոն Ջոշուա Հեմիլթոն
Հովիտում համաշխարհային տոն է, և երբ սկսում է լավագույն կունգ ֆու մանկիկի ընտրությունը, առանձնանում է Պենգ անունով մի երիտասարդ, ով ամբողջությամբ ծածկում է Պոին։

Թշնամիներ․ Տեմուտայը և նրա զինվորները.

16 Ստվերների տիրակալները Hall of Lame Յուան Մեզա Լեոն Քևին Սեցիա
Պոն տեսել է Ստվերների տիրակալների շոուն, որոնց գլխավորը ցանկանում է թալանել նեֆրիտյան ամրոցը։

Թշնամիներ․ Սյուն և Ստվերների տիրակալները.

17 Եղբայր Պոն Jailhouse Panda Միքայել Մյուլլեն Դոուգ Լենդգեյլ

Jon Ross

Տաո Տայը բանտ է ընկնում այն պատճառով, որ ցանկանում էր թալանել նեֆրիտյան ամրոցը, իսկ Բյանդ Զաոն ամրոցում է մնում։ Շուտով նա օգնում է հորը դուրս գալ բանտից, սակայն նաև դառնում է Պոի ընկերը։ Բյանդ Զաոն չգիտի ում օգնել։

Թշնամիներ․ Տաոտայ, Բյանգ Զաո.

18 Պոի երկրպագուները Big Bro Po Լեյն Լուերաս Դոուգ Լենդգեյլ
Պոն մտնում է Վիշապի մարտիկին երկրպագողների ակումբը, սակայն բոլորը հիասթափվում են նրանից։ Պոն փորձում է ապացուցել, որ արժանի է լինել Վիշապի Մարտիկը։

Թշնամիներ․ Մոնղոլյան բռունցքի դեմոնը.

19 Մենամարտի օրը Master Ping Միքայել Մյուլլեն Պոուլ Ռուգ
Պոն հանգստանում է Վիշապի Մարտիկի տեղում, և Շիֆուն որոշում է պատժել նրան։ Նա ասում է, որ նա ով կհաղթի պանդային Մենամարտի օրը մինչև արևի մայր մտնելը, կդառանա նոր Վիշապի մարտիկը։

Թշնամիներ․ Հունդուն, Խաղաղության հովիտի բնակիչները.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'Kung Fu Panda: Legends of Awesomeness' Averages 3.1 Million Viewers In Premiere». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.