«Փալանչո» տիկնիկային թատերախումբ

«Փալանչո» տիկնիկային թատերախումբ, թատերախումբ Մեծամոր քաղաքում։ Գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր` Գրիգոր Հովհաննիսյան[1]։

«Փալանչո» տիկնիկային թատերախումբ։ Թատերախումբ Մեծամոր քաղաքում:Գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյան:

Պատմություն

խմբագրել

2003 թվականի հուլիսին Մեծամորի «Ընտանիք և համայնք»[2](նախկինում՝ «Սուրբ Ղազար») համայնքային զարգացման կենտրոնում ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանի կողմից ստեղծվեց տիկնիկային խմբակ, որը հետագայում կոչվեց «Փալանչո»[3] (փալանչո՝ բրբ. ծաղրածու, խեղկատակ)։ Փալանչոն բոլոր ներկայացումների գլխավոր հերոսն է և իր մասնակցությամբ օգնում է ստեղծելու դերասան – հանդիսատես կապը։
Թատերախումբն ունեցել է 160-ից ավելի ներկայացումներ։ Թատերախումբը բարեգործական ներկայացումներով հանդես է եկել Մեծամորում, Արմավիրում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, խնամքի հաստատություններում, կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկներում, սահմանամերձ գյուղերում։ Ունեցել է ժողովրդական թատրոնի կոչում։ Թատերախմբի գլխավոր նպատակն է բացահայտել շրջապատի վատ սովորությունները և թերությունները և փորձել ուղղել դրանք երեխաների միջոցով։

Փառատոներ

խմբագրել
  • ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տիկնիկային թատերախմբերի համահայկական առաջին և երկրորդ փառատոններ (2005 թ., 2006թ.)
  • Կրթության և գիտության նախարարության «Ծաղկող մագաղաթներ» հանրապետական ստուգատես «2006 թ.
  • «Հեքիաթի օր»[4] տիկնիկային արվեստի միջազգային փառատոն (2008 թ.- ից)
  • «Նռան Հատիկ» թատերական փառատոն (2016 թ.)

Ներկայացումներ

խմբագրել
  • Հովհաննես Թումանյան «Անբան Հուռին»
  • Հովհաննես Թումանյան «Բարեկենդանը»
  • Հովհաննես Թումանյան «Մի կաթիլ մեղրը»
  • Գրիգոր Հովհաննիսյան «Այսպես սկսվեց..»
  • Գրիգոր Հովհաննիսյան «Չարի վերջը»
  • Գրիգոր Հովհաննիսյան «Գնդլիկ բոքոնիկի արկածները»
  • Ռ. Մարուխյան «Իսկական Ընկերը»[5]
  • Հովհաննես Թումանյան «Սուտասանը»
  • Գրիգոր Հովհաննիսյան «Ծիրանի գոտի»
  • Հ. Մաթևոսյան «Աղետիկը»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «www.ARMAVIRDC.org - Հանդիպում Արմավիրի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանի հետ». armavirdc.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  2. Խոցելի խմբերին աջակցող Մեծամորի «Ընտանիք և համայնք» կենտրոնն աշխատանքները կշարունակի նոր մասնաշենքում(չաշխատող հղում)
  3. թատրոնի մասին
  4. Թումանյանական օրեր
  5. իսկական ընկերը