Տրամվայ «Ցանկություն» (ֆիլմ, 1951)

Տրամվայ «Ցանկություն» (անգլ.՝ A Streetcar Named Desire, բառացի թարգմանությունը՝ «Տրամվայրը, որ կոչվում էր «Ցանկություն»[11]), 1951 թվականի դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Էլիա Կազանը դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարում են Վիվիեն Լին ու Մառլոն Բրանդոն։

Տրամվայ «Ցանկություն»
անգլ.՝ A Streetcar Named Desire
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…]
ՀիմքՏրամվայ «Ցանկություն»
Թվական1951, սեպտեմբերի 9, 1951[4], սեպտեմբերի 18, 1951[4], սեպտեմբերի 19, 1951[4], հոկտեմբերի 19, 1951[4] և դեկտեմբերի 1, 1951[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷլիա Կազան[2][5][3][…]
ՊրոդյուսերCharles K. Feldman?
Սցենարի հեղինակԹենեսի Ուիլյամս և Oscar Saul?
ԴերակատարներՎիվիեն Լի[2][5][6][…], Մառլոն Բրանդո[2][5][6][…], Քիմ Հանթեր[2][5][6][…], Կարլ Մոլդեն[2][6][7][…], Nick Dennis?[6][8], Ռիչարդ Գարիք[6][8], Ռուդի Բոնդ[6][8], Չարլզ Վագենհեյմ[9], Peg Hillias?, Wright King?, Միկի Քան և Marietta Canty?
ՕպերատորՀարի Սթրադլինգ ավագ
ԵրաժշտությունԱլեքս Նորթ
ՄոնտաժԴևիդ Վեյսբարթ
Պատմվածքի վայրՕռլեան շրջան
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն120 րոպե
Բյուջե1 800 000 $[10]
Շահույթ8 000 000 $[10]
 A Streetcar Named Desire (1951 film) Վիքիպահեստում

Կինոյի ժամանակակից պատմաբանները «Տրամվայ «Ցանկություն» ֆիլմը ճանաչել են դասական, և այն պարբերաբար ներառվում է պատմության լավագույն կինոնկարների ցանկերում, այդ թվում՝ Ամերիկյան կինոակադեմիայի և IMDB կայքի կողմից, որտեղ ֆիլմն ընդգրկվել է լավագույն 250 կինոնկարների շարքում[12]։ Ամերիկյան կինոակադեմիան Կազանի ֆիլմը ներկայացրել է «Օսկարի» տասներկու անվանակարգերում, որոնցից չորսում այն հաղթել է։

Բլանշ Դյուբուայի դերը, ինչպես հետագայում խոստովանել է Վիվիեն Լին[13], նրան տարել է խենթության և երկբևեռ աֆեկտիվ սուր խանգարման, որն անուղղակիորեն նպաստել է 53 տարեկանում նրա կյանքից հեռանալուն։ 1995 թվականին նկարահանվել է ֆիլմի ռեմեյքը։

Սյուժե

խմբագրել

Բլանշ Դյուբուան (Վիվիեն Լի), որը թառամող, բայց դեռևս հմայիչ նախկին ուսուցչուհի է (դասավանդել է անգլերեն), ժամանում է Նոր Օռլեան՝ քրոջ՝ Ստելլայի (Քիմ Հանթեր) մոտ, որն ամուսնու՝ Սթենլի Կովալսկու հետ ապրում է արդյունաբերական աղքատ թաղամասում։ Բլանշը մնացել է առանց աշխատանքի ու առանց գոյության միջոցների։

Չնայած Ստելլան, որը երեխայի է սպասում, ուրախ է Բլանշի գալու համար, բայց դժգոհ է նրանից, թե ինչպես է նրան վերաբերվում Սթենլին՝ նախ լարված, իսկ հետագայում՝ նաև թշնամական։ Սթենլին ու Բլանշը միմյանց հակադրություններ են. Սթենլին պարզամիտ, անկիրթ ու առնական, անխոնջ աշխատավոր է, Բլանշը՝ զգացմունքային, սենտիմենտալ ու վիրավորանքներին սուր կերպով արձագանքող հարավային գեղեցկուհի։

Դաստիարակված լինելով կրթված ընտանիքում՝ Բլանշը ձգտում է իրեն շրջապատել գեղեցկության նմանակներով ու շքեղության խղճուկ նմանակեղծումներով և սուր կոնֆլիկտի մեջ է ընկնում Սթենլիի հետ, որը պարզ հետաքրքրություններով սովորական բանվոր է ու չի հասկանում Բլանշի «քաղաքակիրթ» վարվելաձևը, նրա երազանքները, որ Սթենլիին թվում են կեղծիք, խորամանկ ձևականություն ու երեսպաշտություն և զայրացնում են նրան։

Սթենլին դեպքից դեպք ծեծում է հղի կնոջը, որը փախչում է հարևանների մոտ, բայց միշտ վերադառնում է սիրելի ամուսնու մոտ։

Պոկերի հերթական խաղի ժամանակ Բլանշը ծանոթանում է Սթենլիի մոտ ընկերոջ՝ Հարոլդ «Միտչ» Միտչելի (Կարլ Մոլդեն) հետ։ Ցնցված Բլանշի գեղեցկությունից ու պարզությունից՝ Միտչն սկսում է սիրահետել նրան։ Ժամադրության ընթացքում Բլանշը նրան պատմում է, որ ինքը նախկինում ամուսնացած է եղել, և այդ ամուսնությունը սպի է թողել իր սրտում, որովհետև ամուսինը հանկարծակի ինքնասպան է եղել։

Բոլորն սպասում են Միտչի ու Բլանշի հարսանիքին, սակայն դրան խանգարում է Սթենլին։ Նա պարզում է, որ իրականում Բլանշը հեռացվել է աշխատանքից 17-ամյա աշակերտի հետ բուռն սիրավեպի պատճառով, իսկ իր հայրենի քաղաքում նրան լուրջ չեն ընդունում տարբեր տղամարդկանց հետ մշտապես կարճատև սիրային կապեր ունենալու պատճառով։ Սթենլին այդ մասին պատմում է և՛ կնոջը, և՛ Միտչին, որը դրանից հետո, ըստ իր խոսքերի, «չի պատրաստվում ցատկել շնաձկներով լի ակվարիումը»։

Սթենլին Ստելլային տանում է ծննդատուն և վերադառնում Բլանշի մոտ, որն սկսում է աստիճանաբար խելագարվել։ Նա հայտարարում է, թե հեռագիր է ստացել իր վաղեմի երկրպագուից և պատրաստվում է մեկնել նավարկության դեպի Անտիլյան կղզիներ։

Երեխայի ծննդից կարճ ժամանակ անց Սթենլին կազմակերպում է Բլանշի տեղավորումը հոգեբուժարանում։ Բլանշին նախ թվում է, թե իր հետևից եկել է իր հարուստ երկրպագուն, բայց ավելի ուշ հասկանում է, որ ելք այլևս չկա։ Նա հանձնվում է, և բժիշկները տանում են նրան։

Ֆիլմի եզրափակիչ տեսարանում Ստելլան, որը բարոյալքված է քրոջ ողբերգական ճակատագրի պատճառով, գոռում է, որ այլևս երբեք չի վերադառնա Սթենլիի մոտ։ Նա վերցնում է երեխային ու աստիճաններով վազում հարևանների մոտ։ Կադրից դուրս լսվում է նրան կանչող Սթենլիի ձայնը։

Դերերում

խմբագրել

Ստեղծում

խմբագրել

Նախագծի մշակման վաղ փուլում Ուիլյամ Ուայլերը հետաքրքրություն է ցուցաբերել Թենեսի Ուիլյամսի պիեսն էկրանավորելու նկատմամբ և Բլանշի դերում դիտարկել է Բեթ Դեյվիսին։ Բլանշի դերն սկզբում առաջարկվել է Ջեսիկա Տենդիին, այնուհետև դրանից հրաժարվել է Օլիվիա դե Հևիլլենդը, իսկ Վիվիեն Լիին այն հասել է այն պատճառով, որ նրա մասնակցությամբ ֆիլմերը մեծ շահույթ են ունեցել։ Ջոն Գարֆիլդը հրաժարվել է Սթենլիի դերից, որովհետև չի ցանկացել հայտնվել Վիվիեն Լիի ստվերում։

Էլիա Կազանն սկզբում չի ցանկացել ստանձնել բեմադրությունը, որովհետև մտածել է, որ ինքը պիեսի հետ աշխատելիս դեռ թատրոնի բեմում արել է այն ամենը, ինչ հնարավոր էր։ Ֆիլմի ռեժիսոր դառնալ նրան համոզել է Թենեսի Ուիլյամսը։ Ֆիլմը նկարահանվել է 36 օրում։ Դրանից առաջ Վիվիեն Լին կատարել էր Բլանշի դերը Ուիլյամսի պիեսի լոնդոնյան առաջին բեմադրության մեջ, որի ռեժիսորը եղել էր այդ ժամանակ իր ամուսին Լորենս Օլիվիեն։ Հետագայում Վիվիեն Լին խոստովանել է, որ Օլիվիեն ավելի շատ է ազդել ֆիլմում Բլանշի իր դերակատարման վրա, քան բեմադրող ռեժիսոր Էլիա Կազանը։ Բրոդվեյի «Տրամվայ «Ցանկություն» բեմադրության ինը մասնակիցներ Մառլոն Բրանդոյի գլխավորությամբ կրկնել են իրենց դերերը կինոնկարում։

Անգլուհի Վիվիեն Լին իրեն անհարմար է զգացել նյույորքյան թատերախմբի անդամների ընկերակցությամբ նկարահանվելիս։ Նրա այդ զգացողությունն Էլիա Կազանը հաջողությամբ օգտագործել է ֆիլմում։ Նկարահանվելով ֆիլմում՝ Վիվիեն Լին, որը դրանից առաջ էլ տառապում էր լուրջ հոգեկան հիվանդությամբ, որը կոչվում է երկբևեռ աֆեկտիվ խանգարում, սկսել է վատ տարբերակել իրականությունն իր հերոսուհու կյանքից։ Ուշ շրջանում տրված հարցազրույցներից մեկում Վիվիեն Լին խոստովանել է, որ հենց Բլանշի դերն է իրեն հասցրել խենթության, նաև որի պատճառով է դերասանուհին մահացել վաղ տարիքում՝ 53-ամյա հասակում[14]։

Մի շարք հարցազրույցներում Մառլոն Բրանդոն հայտարարել է, որ ատում է իր կերպարին։

Արձագանքներ

խմբագրել

Շահույթ

խմբագրել

Ֆիլմը հավաքել է 4,2 մլն դոլար Միացյալ Նահանգներում և Կանադայում, ընդ որում՝ վաճառվել է 15 տոմս 1,8 մլն դոլար բյուջեի դեպքում[15]։

1958 թվականին 20th Century Fox ընկերության վերաթողարկումը բերել է ևս 700 000 դոլար[16]։

Քննադատությունից

խմբագրել

Թողարկումից հետո ֆիլմն արժանացել է քննադատների խիստ բարձր գնահատականներին։

«Նյու Յորք Թայմսի» քննադատ Բոսլի Քրաուզերը հայտարարել է, որ «ներքին տառապանքները հավադեպ են ներկայացվում այդպիսի զգացմունքայնությամբ և պարզությամբ էկրանի վրա»։ Նա բարձր է գնահատել Վիվիեն Լիիի և Մառլոն Բրանդոյի աշխատանքը։ Կինոքննադատ Ռոջեր Էբերտը նույնպես գովաբանել է ֆիլմը՝ այն կոչելով «ֆիլմերի մեծ անսամբլ»։

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 98 % վարկանիշ՝ հիմնված քննադատների 56 գրախոսականների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 8,7 է[17]։

Metacritic կայքում ֆիլմը հավաքել է 96 միավոր 100-ից՝ 19 արձագանքների հիման վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական արձագանքներ» կարգավիճակին[18]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

«Տրամվայ «Ցանկություն» և «Հեռուստացանց» (ռեժիսոր՝ Սիդնի Լյումետ, 1976) ֆիլմերն պատմության մեջ մնացել են որպես այն եզակի կինոնկարները, որոնք արժանացել են երեք «Օսկար» մրցանակի դերասանական աշխատանքի համար[19][20]։

Մրցանակներ

խմբագրել

Անվանակարգեր

խմբագրել

Փաստեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.nytimes.com/reviews/movies
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.adorocinema.com/filmes/filme-2580/
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0044081/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/tramwaj-zwany-pozadaniem
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.imdb.com/title/tt0044081/fullcredits
  7. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2580.html
  8. 8,0 8,1 8,2 http://www.filmaffinity.com/en/film953782.html
  9. ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,0 10,1 The Numbers — 1997.
  11. Լի Վիվիեն – հոդված Սովետական մեծ հանրագիտարանից (3-րդ հրատարակություն)
  12. «Top 250 movies as voted by our users» (անգլերեն). IMDB. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  13. Holden, 2007, էջ 312—313
  14. Холден, 2007, էջ 312—313
  15. «The Numbers - Top-Grossing Movies of 1951». www.the-numbers.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  16. Variety Variety (November 1958). — New York, NY: Variety Publishing Company, 1958. — 312 с.
  17. «A Streetcar Named Desire (1951)» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  18. «A Streetcar Named Desire». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  19. «The 24th Academy Awards (1952) Nominees and Winners». Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  20. «NY Times: A Streetcar Named Desire». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.

Գրականություն

խմբագրել
  • Anthony Holden. Olivier. — Max Press, 2007.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրամվայ «Ցանկություն» (ֆիլմ, 1951)» հոդվածին։