«Տոտալիտի» պլան
«Տոտալիտի» պլան (անգլ.՝ Totality՝ ամբողջականություն), գաղտնի ռազմական պլան (մի տվյալներով կանխարգելիչ, այլ տվյալներով՝ պաշտպանական[1]) ԽՍՀՄ-ի դեմ, որը որոշ հեղինակների տվյալներով չի նախատեսել միջուկային զենքի կիրառում[2], իսկ խորհրդային հեղինակների տվյալներով նախատեսել է[3][4][5][6][7] Ծրագիրը մշակվել է ամերիկացի գեներալ Դուայթ Էյզենհաուերի շտաբում՝ նախագահ Հարի Թրումանի հրամանով։ Ծրագրի մշակումը սկսվել է 1945 թվականի հոկտեմբերից[8][9][10]։
Տեսակ | military operation plan? |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Կառուցված | 1945 |
Ճակատամարտեր | Սառը պատերազմ |
Հետագա հետազոտություններ
խմբագրել«Տոտալիտի» ծրագրի հետ մեկտեղ Միտիո Կակուի և Դանիել Ակսելրոդի գրքում հիշատակվել է «ԽՍՀՄ ռազմավարական խոցելիությունը սահմանափակ օդային հարձակման համար» հետազոտությունը (անգլ.՝ Strategic Vulnerability of the U.S.S.R. to a Limited Air Attack) (JIC 329/1, 1945 թվականի դեկտեմբեր[11][12][13][14]), որում գնահատվել է 20-30 միջուկային ռումբերի արտանետումը խորհրդային 20 քաղաքների վրա[2]․
Նախագծի նշանակություն
խմբագրելՀետագայում David Alan Rosenberg-ը 1979 թվականի «Journal of American History» գիտական պարբերագրում ծրագիրը ներկայացրել է ապատեղեկատվական հնարքով՝ նման հայացքները բացատրելով նրանով, որ միայն 1946 թվականին Միացյալ Նահանգների զինանոցում հայտնվել են ինը ատոմային ռումբ, ինչպես նաև քսանյոթ B-29, որոնք կարող էին դրանք հասցնել, և որ ծրագիրը Թրումենի «հսկայական ատոմային հերյուրանքի» մի մասն է կազմել, որն ուղղված էր Խորհրդային Միությանը[15]։
Խորհրդային և ռուս պատմաբանների տեսանկյունից նման ծրագրեր չեն իրականացվել նաև ԽՍՀՄ-ում մշակվող հակազդեցության միջոցների (ոչ միջուկային սպառազինությունների, այդ թվում՝ ՀՕՊ միջոցների ուժեղացման, սեփական միջուկային զենքի ստեղծման) շնորհիվ։ ԱՄՆ-ի վաղ հետազոտությունները նաև նախատեսել են ԽՍՀՄ-ի մոտ միջուկային զենքի բացակայություն, սակայն 1949 թվականին այն մշակվել է։ Նման ծրագրերը նպաստել են սպառազինությունների մրցավազքի և սառը պատերազմի առաջացմանը[3][4][5][6][16]։ Սպառազինությունների մրցավազքի համար հիմնարար թիվ 68 Ազգային անվտանգության խորհրդի հուշագիրը հիմնված էր այն ենթադրության վրա, որ ԽՍՀՄ ատոմային ռմբակոծության ժամանակ նախատեսված թիրախների նույնիսկ լիակատար պարտությունը չի կարող ապահովել Արևմտյան Եվրոպայում ԱՄՆ ցամաքային գործողությունների հաջողությունը, այլ միայն ժամանակավոր առավելություն կտա նրանց՝ խորհրդային զորքերի մատակարարման խախտումների պատճառով[17]։
«Տոտալիտի» պլանը գլխավորել է ԽՍՀՄ-ի հետ ռազմական գործողությունների գծով ԱՄՆ-ի ղեկավարության կողմից հետագայում մշակվող ռազմական պլանների շարքը՝ ատոմային զենքի կիրառմամբ, ինչպիսիք են՝ «Պինչեր» (1946 թվականի մարտ-հունիս[18])[19][20], «Բրոյլեր» (1947 թվական), «Բուշվեքեր» (1948 թվական), «Կրանկշաֆտ» (1948 թվական), «Հաֆմուն» (1948 թվական), «Ֆլիտվուդ» (անգլ.՝ Fleetwood, 1948 թվական), «Կոգվիլ» (1948 թվական), «Օֆթեք» (1948 թվական), «Չարիոտիր» (անգլ.՝ Charioteer, 1948 թվական), «Դրոպշոտ» (անգլ.՝ Dropshot, 1949 թվական), «Տրոյան» (անգլ.՝ Trojan, 1949 թվական)[21][22][23]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ U.S. Forces in the European Theater, G3. "Plan TOTALITY: Alert Plan for Defense in the Event of Aggression. Germany." Jan. 1946, MHI (13 страниц) — сноска №6 из James Jay Carafano. Waltzing Into the Cold War: The Struggle for Occupied Austria, 2002 isbn 9781585442133 стр 136 "McNarney's headquaters drafted "Totality," an action plan to be implemented if forces in Austria and Germany were threatened by "other powers." 6 Totality envisioned consolidating USFA with the troops in Germany and withdrawing to Bremen or the Cotentin Peninsula or Marseille in France.", 214
- ↑ 2,0 2,1 Michio Kaku and Daniel Axelrod, «To Win a Nuclear War: The Pentagon’s Secret War Plans», Boston, South End Press, 1987, p. 30-31.
- ↑ 3,0 3,1 Д. Т. Язов. Карибский кризис. 50 лет спустя // М.: Центрполиграф. — 2015. — 456 с. — ISBN 978-5-227-05130-1.
- ↑ 4,0 4,1 А. С. Феклисов. Рузвельт, Кеннеди, советская агентура // М.: Алгоритм. — 2011. — 360с. ISBN 978-5-6994-6002-1.
- ↑ 5,0 5,1 Н. Н. Яковлев. ЦРУ против СССР // М.: Правда. — 1983. — 464 с. (С. 54-61)
- ↑ 6,0 6,1 Г. А. Арбатов. Современная внешняя политика США / Том 1 // М.: Наука. — 1984. — 472 с. (С. 285—290)
- ↑ The Cold War 1949–2016 - Martin McCauley - Google Книги
- ↑ John Francis Nejez Bradley, «World War III, strategies, tactics and weapons» — Crescent Books, N.Y., 1982;(անգլ.) 256 страниц, стр 78: «As early as October 1945 President Truman ordered General Dwight D. Eisenhower, .. to prepare a contingency plan, Totality, for war against Soviet Russia in Europe»
- ↑ David M. Kunsman and Douglas B. Lawson, A Primer on U.S. Strategic Nuclear Policy — Sandia report SAND2001-0053, January 2001: «NATIONAL WAR PLANS AND POLICIES — 1945 President Harry S. TRUMAN; Secretary of Defense Henry L. Stimson; National War Plan „TOTALITY“»
- ↑ Phillip Bobbitt (University of Texas School of Law), Deterrence and American national security - Power and Policy in Quest of the Law: Essays in Honor of Eugene Victor Rostow, 1985 ISBN 9024729114
- ↑ «Body». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
- ↑ https://www.cia.gov/library/center-for-the-study-of-intelligence/csi-publications/csi-studies/studies/summer00/art06.html Արխիվացված 2020-10-17 Wayback Machine - Nuclear War Planning "The next JIC estimate of the Soviet Union, JIC 329, written only two months after the official cessation of hostilities against Japan, focused on Soviet vulnerability to a limited attack with atomic weapons.30 "
- ↑ JIC 329, Strategic Vulnerability of the U.S.S.R. to a Limited Air Attack, 3 November 1945, ABC Russia (22 August 1943) Sec. 1-A, RG 165, NACP.
- ↑ Steven T. Ross. American War Plans 1945-1950, 2013, p.31
- ↑ Rosenberg, David A (June 1979). «American Atomic Strategy and the Hydrogen Bomb Decision». The Journal of American History (66.1): p.62-87. doi:10.2307/1894674
- ↑ А. А. Громыко, Б. Н. Пономарев. История внешней политики СССР. 1917—1985 / Том 2 // М.: Наука. — 1981. — 590 с. (С. 22-33, 85-96, 97-105)
- ↑ Пол Нитце NSC-68 forging the strategy of containment. — Вашингтон: US Government Printing Office, 1994, 1996. — С. 69. — 146 с. — ISBN 978-1-4289-8170-6
- ↑ A Guide to Records of the Joint Chiefs of Staff Part II: 1946-1953 The Soviet Union, 1979 0-89093-290-5 "Concept of Operations for "PINCHER": Plan for the Defeat of the U.S.S.R. 1946-1949"
- ↑ Gian P. Gentile, Planning for Preventive War, 1945 −1950, Joint Force Quarterly — Spring 2000, Commonwealth Institute Website(անգլ.)
- ↑ History of the Joint Chiefs of Staff. The Joint Chiefs of Staff and National Policy 1945 - 1947 - стр 74, Joint Basic Outline War Plan PINCHER
- ↑ Почему не были реализованы планы по ядерной бомбардировке СССР, 03.12.2015 г. Сергей Варшавчик. МИА «Россия сегодня».
- ↑ План «Троян»: 300 атомных бомб на СССР, 02.01.2015 г. Валерий Бурт. «Свободная Пресса».
- ↑ Американские планы ядерных ударов по городам СССР, 14.05.2015 г. Юферев Сергей. «Конт».
Արտաքին հղումներ
խմբագրել- Սերգեյ Վարշավչիկ, Ինչու չեն իրականացվել ԽՍՀՄ միջուկային ռմբակոծման պլանները // ՌԻԱ Նովոստի, 03.12.2015
- «Դրոպշոտի» նախորդները / Ալեքսանդր Մոսեսով, Աուրիկա Յացկո։ ԻԱ «ՏԱՍՍ»
- Պոտսդամից մինչև Ուֆա / «Ռեպլիկա» ծրագրի թողարկում 15.07.2015 թվականից / Ռոսիա 24 հեռուստաալիք