Տիգրան Մեծի շքանշան (Հիմնադրումից մինչև 2004 թ. օգոստոսի 9-ը՝ «Տիգրան Մեծ» շքանշան), Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2002 թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2002 թ. հունիսի 12-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2002 թ. հունիսի 26-ին ուժի մեջ մտած «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» ՀՀ օրենքով։ Վերասահմանվել և վերանվանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Տիգրան Մեծի շքանշան
Изображение орденской планки
Երկիր Հայաստան
Տեսակշքանշան
ՊարգևատրողՀայաստանի Նախագահ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվմայիսի 20, 2002
Հերթականություն
Ավագ պարգևՓառքի շքանշան
Կրտսեր պարգև«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
 Order of Tigranes the Great Վիքիպահեստում
«Տիգրան Մեծ» շքանշանի վկայական

Շքանշանի կարգավիճակը խմբագրել

Ինչպես 2002-2014 թթ., այնպես էլ 2014 թ. օգոստոսի 9-ից Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Շքանշանով պարգևատրվողները խմբագրել

2002-2014 թթ. խմբագրել

2002 թ. ընդունված մայր օրենքի համաձայն «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները։ 2006 թ. մայիսի 2-ին օրենքում կատարվեց լրացում, ըստ որի շքանշանով կարող են պարգևատրվել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը։

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Տիգրան Մեծի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպեu նաև Հայաստանի և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամաuերը։

Պարգևատրման միջնորդությունը խմբագրել

2002-2014 թթ. խմբագրել

2002-2014 թթ. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում էին Հայաստանի Հանրապետության կառավարության, պաշտպանության, ոստիկանության բնագավառի և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինները։

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Տիգրան Մեծի շքանշանով պարգևատրելու միջնորդություններ ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության վարչապետին[1]։

Կրելու կարգը խմբագրել

Ինչպես 2002-2014 թթ., այնպես էլ 2014 թ. օգոստոսի 9-ից «Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում՝ դրանցից առաջ։

Շքանշանի նկարագրությունը խմբագրել

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Տիգրան Մեծի շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Տիգրան Մեծի շքանշանը ութաթև աստղ է (միմյանց հերթագայող 2 հավասարաչափ քառակուսի)։ Շքանշանը բոլոր անկյունագծերով 55 մմ է։ Շքանշանը պատրաստված է 585 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից։ Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական սուտակ։ Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից։ Շքանշանի դիմային կողմը մանրագլանվածքային է։ Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 մմ լայնության եզրաշերտ է։ Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, 8 անկյուններում ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ։ Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձև արհեստական սուտակ։ Շքանշանի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը՝ աջ կիսադեմով։ Դիմանկարը ոսկեզօծ է և եզերապատված 0,07 կարատանոց 15 ադամանդով։ Շրջանակի ներքևի հատվածում արծնապատ կարմիր ֆոնին վրա 925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»։ Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։ Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25մմx10 մմ։ Շերտաձողիկի ֆոնը սպիտակ է, կենտրոնում 8մմ-անոց կարմիր շերտ է, որի երկու կողմից 1մմ-անոց դեղին շերտեր են[2]։

2002-2014 թթ. խմբագրել

2002-2014 թթ. հանձնվող «Տիգրան Մեծ» շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 2002 թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ։ «Տիգրան Մեծ» շքանշանը ութաթև աստղ է (իրար վրա դրված 2 հավասարաչափ քառակուսի)։ Շքանշանի մեծությունը բոլոր անկյունագծերով 5,5 սմ է։ Շքանշանը պատրաստված է 585 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից։ Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական սուտակ (ռուբին)։ Շքանշանի հակառակ երեսը մանրագլանվածքային է, կենտրոնում ամրացման կոճակն է, դրանից ներքև՝ շքանշանի թվահամարը։ Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից։ Շքանշանի դիմային կողմը մանրագլանվածքային է։ Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 միլիմետր լայնությամբ եզրաշերտ է։ Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, քառակուսիների 8 անկյուններում ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ։ Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձև արհեստական սուտակ։ Մեդալիոնի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը՝ դեմքի աջ ուղղվածությամբ։ Դիմանկարը ոսկեզօծ է և եզերապատված 0,07 կարատանոց 15 ադամանդով։ Շրջանակի ներքևի հատվածում արծնապատ կարմիր ֆոնի վրա 925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»։ Շքանշանի շերտաձողիկն ունի 2,4x1,2 սմ չափեր։ Շերտաձողիկի ֆոնը սպիտակ է, կենտրոնում 8 միլիմետրանոց կարմիր շերտ է, որի երկու կողմից մեկական միլիմետրանոց դեղին շերտեր են։

Պարգևատրման վիճակագրությունը խմբագրել

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 1 անձ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը։ 2006 թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։

Շքանշանի ասպետները խմբագրել

Հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել