«Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտ

«Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտ (սերբ.՝ Институт за нуклеарне науке „Винча“), Սերբիայի միջուկային ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, գտնվում է Բելգրադում[2]։ Գիտական ինստիտուտը այժմ Բելգրադի համալսարանի մասն է կազմում[3]։

«Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտ 
սերբ.՝ Институт за нуклеарне науке „Винча“
Համալսարանի տնօրինության մասնաշենքը Բելգրադում
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1948-03-29 (76 տարի առաջ)
ՀիմնադրիրՊաուլ Սավիչ
Տիպֆիզիկայի ինստիտուտ
Ընդհանուր անձնակազմ800 մարդ (անհայտ)
Երկիր Սերբիա[1]
ՏեղագրությունԲելգրադ
Կայքvin.bg.ac.rs
«Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտ (Սերբիա)##
«Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտ (Սերբիա)
«Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտ, Սերբիա

1948 թվականին ստեղծված երկու ռեակտորներից մեկը փակվել է 1984 թվականին (РА), իսկ մյուս ռեակտորը (РБ) գործում է առ այսօր։ Այժմ ինստիտուտում աշխատում է 750 մարդ, որոնցից 250 -ը՝ գիտությունների դոկտորներ են։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1948 թվականին Հարավլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության միջուկային ծրագրի և ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։ Դրա հիմնադիրը եղել է Պաուլ Սավիչը, որը 1945 թվականից աշխատել է խորհրդային ակադեմիկոս Պիտեր Լեոնիդավիչ Կապիցայի հետ։ Ինստիտուտի աշխատանքները սկսելուց նրա գիտական կոլեկտիվի կորիզը կազմել են երիտասարդ նորաթուխ գիտնականներ։ Սարքավորումների զգալի մասն ինստիտուտը ստացել է արտերկրից՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում պատճառված վնասի փոխհատուցում։

1968 թվականին հարավսլավական միջուկային ծրագիրը փակվել է, և այդ ժամանակից ի վեր «Վինչա» ինստիտուտը գործում է որպես մի քանի մասնագիտացված լաբորատորիաների միավորում. մասնավորապես երկու լաբորատորիաներ մտել են Միխայիլ Պուպինի ինստիտուտի կազմի մեջ։

Ինստիտուտում գտնվում են երկու ռեակտորներ՝ РА և РБ[4]։ Ծանր ջրային РА հետազոտական ռեակտորը ձեռք էր բերվել ԽՍՀՄ - ից 1955 թվականին և մեկնարկել է 1959 թվականի դեկտեմբերին։ РБ ռեակտորը մշակվել է հարավսլավացի գիտնականների կողմից 1957 թվականին, աշխատել սկսել է 1958 թվականին։ Երկու ռեակտորներից մեծի հզորությունը գնահատվում էր 6,5 ՄՎ և օգտագործած հարստացված ուրանի 80%-ը ԽՍՀՄ-ն էր մատակարարել[5]։

Վթար խմբագրել

1958 թվականի հոկտեմբերի 15-ին հետազոտական ռեակտորներից մեկում չղեկավարվող միջուկային ռեակցիայի հետևանքով վթար է տեղի ունեցել։ Աշխատակիցներից վեցը ճառագայթային մեծ դոզա են ստացել, որոնցից մեկը շուտով մահացել է[6]։ Ողջ մնացածներին կատարել են Եվրոպայում առաջին ոսկրածուծի պատվաստումները[7]։

1984 թվականի օգոստոսին ռեակտորի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Աշխատանքի դադարեցման մասին որոշումը ընդունվել է 2002 թվականին։

Ռադիոակտիվ թափոնների հեռացում խմբագրել

 
«Վինչա» միջուկային հետազոտությունների ինստիտուտ

2009 թվականին հայտնի է դարձել, որ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման ավազանը, որը պարունակում է մեծ քանակությամբ ճառագայթաակտիվ թափոններ, գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում[8]։ 2010 թվականին «Վինչա» միջուկային հետազոտական ինստիտուտից Ռուսաստանի «Մայակ» արտադրական միավորում է տեղափոխվել 2,5 տոննա թափոն, այդ թվում 13 կգ 80% հարստացված ուրան[9]։

2010 թվականին ՄԱԳԱՏԷ-ն դրանք հետագա վերամշակման ենթարկելու համար Ռուսաստան առաքելու մասին նախագիծ իրականացրեց։ Ընդ որում, թափոնների պահպանության համար պահակախմբի մեջ ներգրավված են եղել հազարավոր ոստիկաններ։ Սա ՄԱԳԱՏԷ-ի ամենախոշոր տեխնիկական համագործակցության ծրագիրն էր[10]։ Միջուկային թափոնների մաքրումը հնարավորություն է տալիս շահագործումից հանել Վինչայում մնացած ռեակտորը[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Պաշտոնական կայք». Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  • «Подготовка и вывоз ОЯТ реактора RA из института «Винча» (Сербия) в Россию». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.