«Սառցե սիրտ» մուլտֆիլմի հերոսների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

«Սառցե սիրտ» մուլտֆիլմի հերոսների ցանկ, «Դիսնեյի» «Սառցե սիրտ» մուլտֆիլմի հիմնական և երկրորդական կերպարների ցանկը։ Մուլտֆիլմը նկարահանվել է 2013 թվականին։

Հիմնական հերոսներ՝ Աննա, Էլզա, Հանս, Սվեն, Օլաֆ, Քրիստոֆ

Գլխավոր հերոսներ խմբագրել

Աննա խմբագրել

Արքայադուստր Աննա (անգլ.՝ Princess Anna), առաջին գլխավոր հերոսը «Սառցե սիրտը» մուլտֆիլմում։ Աննային դժվար է անվանել նրբագեղ, նրան ավելի շատ բնորոշ էին համարձակությունը, լավատեսությունը և հավատը մարդկանց նկատմամբ։ Աննան սկզբում գործում էր, հետո միայն՝ մտածում։ Նա շատ էր ցանկանում վերամիավորվել իր քրոջ՝ Էլզայի հետ, որի հետ մտերիմ էր մանկության տարիներին։ Երբ Էլզան բացահայտում է իր գաղտնիքը և պատահաբար Էրենդել թագավորությունը վերածում դարավոր սառույցի, Աննան ուղևորվում է երկար ճանապարհորդության, որպեսզի շտկի իրավիճակը։ Զինվելով միայն իր խիզախությամբ և երբեք չհանձնվելու կարողությամբ՝ Աննան մտադիր էր վերադարձնել թագավորությունը և իր քրոջը։ Աննայի մազերը ի ծնե շեկ էին, սակայն Էլզայի մոգության հետ կապված դեպքից հետո նրա մազերի մի փունջ սպիտակում է։ Երբ քույրը պատահաբար սառեցնում է Աննայի սիրտը, աղջկա մազերը ամբողջությամբ ճերմակում են, սակայն ֆիլմի վերջում՝ սառույցի հալվելուց հետո, դրանք վերադառնում են իրենց նախկին գույնին (արդեն առանց սպիտակ փնջի)։

Ռուսական վարձույթում Աննային հնչյունավորել է Նատալյա Բիստրովան[1][2]։

Էլզա խմբագրել

Թագուհի Էլզա (անգլ.՝ Queen Elsa), Էրենդելի թագուհին, ծննդյան օրվանից շնորհ ուներ ստեղծել ձյուն և սառույց։ Նա մուլտֆիլմի երկրորդ գլխավոր հերոսն էր։ Կողքից ներկայանում էր զուսպ և փակ։ Բայց նրա ներսում զգացմունքների ուժեղ փոթորիկ էր․ նա ստիպված էր ապրել վախով և անընդհատ ճնշել իր մեծ շնորհը։ Բայց մի օր, չկարողանալով հաղթահարել իր ուժերը, նա վտանգի ենթարկեց իր կրտսեր քրոջը՝ Աննային։ Այդ ժամանակից ի վեր Էլզան ստիպված էր թաքնվել արտաքին աշխարհից, հեռավորության վրա պահելով բոլոր նրանց, ովքեր թանկ են իր համար, այդ թվում՝ քրոջը։ Իր թագադրումից հետո՝ պարահանդեսի ժամանակ, Էլզան կրկին չի կարողանում հաղթահարել իր կախարդական պարգևը և Էրենդելին սուզում է հավերժական ձմռան իշխանության մեջ։ Վախենալով, որ կարող է ավելի շատ վնաս հասցնել, Էլզա թագուհին փախչում է իր ամրոցից և թաքնվում բարձր լեռներում՝ համոզված լինելով, որ ոչ ոք չի կարող օգնել իրեն։ Ձախլիկ էր, գրեթե ամեն ինչ անում էր ձախ ձեռքով։ Ռուսական վարձույթում Էլզային հնչյունավորել է ջազային երգչուհի Աննա Բուտուրլինան[1][2]։

Քրիստոֆ խմբագրել

Քրիստոֆ Բյորգման (անգլ.՝ Kristoff Bjorgman)[3], մուլտֆիլմի գլխավոր տղամարդ հերոսը։ Բոլորովին չէր սիրում նստել տանը, նրան միշտ գրավում էին լեռները, որտեղ նա ապում էր՝ ձեռք բերելով և վաճառելով Էրենդել թագավորության սառույցները։ Քրիստոֆն ապրում էր իր սեփական կանոններով, և նրան դժվար էր անվանել ուրիշ մարդկանց զգացմունքների հանդեպ զգայուն։ Կողքից կարող էր թվալ, թե նա միայնակ է, բայց իրականում նա սերտ բարեկամական կապով կապված էր մի շատ զվարճալի եղջերուի՝ Սվենի հետ։ Քրիստոֆին մեծացրել են քարե տրոլները, և նա իր վարքագծով ակնհայտորեն նման չէր հեքիաթային արքայազն Հանսին։ Սակայն տղան հանուն իր ընկերների պատրաստ էր ամենի ինչի։ Մուլտֆիլմի ռուսական կրկնօրինակում Քրիստոֆին հնչյունավորել է ռուսական թատրոնի և կինոյի դերասան Անդրեյ Բիրինը[1][2]։

«Սառցե սիրտը» սցենարի զարգացմանը զուգահեռ Քրիստոֆի կերպարը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Ըստ մուլտֆիլմի գլխավոր սցենարիստ Պոլ Բրիգսի՝ Քրիստոֆն ի սկզբանե եղել է «մի քանի խոսք ունեցող մարդ, որը խորը կապված էր բնությանը, հաստատակամ էր, մռայլ և կոպիտ»։ Բայց շուտով սցենարիստները որոշում են, որ կերպարը պետք է լինի շատ ուրախ։

Հանս խմբագրել

Արքայազն Հանս Վեստերգորդ (անգլ.՝ Prince Hans Westergaard)[4], հմայիչ երիտասարդ արքայազն, Քրիստոֆի հակապատկերը և ֆիլմի գլխավոր բացասական կերպարը։ Նա Հարավային Կղզիներից ժամանալ է Էրենդել՝ մասնակցելու Էլզայի թագադրությանը։ Հանսը՝ 13 եղբայրներից փոքրը, ինչպես և Աննան, գիտեր, թե ինչ է նշանակում անտեսված լինել սեփական ընտանիքում։ Նա և Աննան արագորեն ընդհանուր լեզու են գտնում։ Արքայազնը խոստանում է Աննային, որ նա միշտ կլինի իր ուշադրության կենտրոնում։ Այնուամենայնիվ, այս ամենը խարդախություն էր, որպեսզի Աննան ստիպված նշանվի իր հետ, և ստանա թագը, որը «չի ստանում ոչ մի տասներեքերրորդ արքայազն, բացառությամբ ամուսնացածից»։ Վերջում նրան ուղարկում են տուն՝ տասներկու եղբայրների դատավարությանը։ Մուլտֆիլմի ռուսական կրկնօրինակում Հանսը խոսում էր ռուս երգիչ Դիմա Բիլանի ձայնով[1][2]։

Օլաֆ խմբագրել

Օլաֆ (անգլ.՝ Olaf), խոսող ձնեմարդ, հմայիչ, զվարճալի և խիզախ, այնպիսին, ինչպիսին Աննան ու Էլզան պատրաստել էին մանուկ հասակում։ Օլաֆը սիրում էր տաք գրկախառնություններ և երազում էր ամռան մասին։ Մուլտֆիլմի վերջում Էլզան ձնեմարդին է տալիս իր սեփական ամպը, որպեսզի նա չհալվի ամռանը։ Ռուսական վարձույթում Օլաֆին հնչյունավորել է երգիչ Սերգեյ Պենկինը[1][2]։

Երկրորդական կերպարներ խմբագրել

Սվեն խմբագրել

Սվեն, հյուսիսայնին եղջերու, Քրիստոֆի հավատարիմ ընկերը և խիղճը։ Վստահ փնչոցի օգնությամբ Սվենը կարողանում էր արտահայտել և պաշտպանել իր կարծիքը։ Կյանքը նրա համար կլիներ ուղղակի իդեալական, եթե չլիներ այն հիմար ցածր ձայնը, որը Քրիստոֆն օգտագործում էր Սվենի հետ խոսելիս։ Շատ էր սիրում գազար, բայց միշտ Քրիստոֆի հետ հավասար կիսում էր։ Սկզբում ուտում էր Սվենը, հետո Քրիստոֆը։ Քրիստոֆը չէր զզվում այն գազարից, որն ուտում էր ընկերը։

Ուեսելթոնի դուքս խմբագրել

Ուեսելթոնի դուքս (անգլ.՝ Duke of Weselton), ֆիլմի երկրորդական հակահերոսը, համանուն դքսության տիրակալը։ Ցանկանալով Էրենդելի հետ հաստատել շահավետ առևտրական հարաբերություններ՝ նա պատրաստ էր ամեն ինչի, որպեսզի շահի նոր թագուհու վստահությունը։ Բայց հենց որ բացահայտվեց Էլզայի գաղտնիքը, նա առաջինը նրան անվանեց «կախարդ-հրեշ» և փորձեց տրամադրել նրա դեմ իր ենթականերին։ Գծուծ դքսի համար Էրենդելի գանձերին հասնելու բոլոր միջոցներն ընդունելի էին։ Նա չէր սիրում, երբ իրեն անվանում էին բարբարոս (սակայն դա ճիշտ արտահայտում էր նրա բնույթը)։

Զաֆիրկա խմբագրել

Զաֆիրկա, հսկա ձյունե հրեշ, որը ծնվել էր Էլզայի կախարդության շնորհիվ։ Նա պաշտպանում էր նրա պալատը չարագործներից և անկոչ հյուրերից։ Զաֆիրկան շատ չէր խոսում, բայց նրա տեսքը բավականին սարսափազդու էր։

Օկեն խմբագրել

Օկեն, ամառային հանգստի պարագաների խանութի և սաունայի սեփականատեր։ Հանկարծահաս ձմեռվա պատճառով ստիպված էր բացել ձմեռային բաժին։ Նա բարի էր և միշտ պատրաստակամ օգնելու, բայց պետք չէր չարաշահել դա։ Նա առանց վարանելու իր հաստատությունից դուրս էր հանում ցանկացած խանգարողի։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Холодное сердце: актёры озвучивания» (рус.). Disney.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Стал известен российский состав актеров озвучивания анимационного фильма Disney «Холодное сердце»». The Walt Disney Company CIS LLC. www.waltdisney.ru. 2013 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  3. Barbara Bazaldua Frozen: The Essential Guide. — С. 32. — ISBN 1465414045
  4. Believe in Magic (@KittenSoftpaws) (2014 թ․ փետրվարի 25). «Wait, "Admiral Westerguard"... IS THAT HANS?????». Twitter.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.