Շփում (ռուս.՝ Контакт), ռեժիսոր Վլադիմիր Տարասովի ֆանտաստիկ մուլտֆիլմը։

Շփում
ռուս.՝ Контакт
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ և գիտական ֆանտաստիկա
ՌեժիսորՎլադիմիր Տարասով
ՍցենարիստԱլեքսանդր Կոստինսկի
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ԴիստրիբյուտորՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն612 վայրկյան
Թվական1978

Պատմություն խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է այլմոլորակայինի հետ մարդու հանդիպման մասին։ Նա եկել էր Երկիր, փորձում էր ուսումնասիրել և ճանաչել այն տեսած իրերը նմանակելու միջոցով։ Բնության նկատմամբ մարդու բարի վերաբերմունքի օրինակով ներկայացվում է շրջապատող աշխարհի գեղեցկությունն ու ներդաշնակությունը, և այն, որ միշտ կարելի է ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ովքեր մեզ նման չեն։ Բացահայտվում է տիեզերքի թեման, որը գոյություն ունի յուրաքանչյուրի հոգում։

Սյուժե խմբագրել

Ամառային մի պայծառ օր նկարիչը գնում է բնություն նկարելու։ Նա զբոսնում է ծաղիկներով, ծղրիդներով, թիթեռներով և թռչուններով լի մարգագետնում և երգում։ Հասնելով լճի մոտ՝ սկսում է երազել։ Այդ պահին վայրէջք է կատարում այլմոլորակայինների օդանավը, որտեղից դուրս է գալիս այլմոլորակայինը՝ եռանկյունաձև աչքերով և անձև մարմնով, լուսարձակելով ծիածանի բոլոր գույներով։ Քանի որ նա չի տիրապետում մարդկային խոսքին, արձակում է ձայներ։ Այլմոլորակայինը աչքերով «նկարում է» այն ամենը, ինչը տեսնում է ճանապարհին, և փոխում է մարմինը՝ ձեռք բերeլով տեսած բոլոր առարկաների ձևը։ Նկատելով նրան՝ նկարիչը վախենում է և փախչում, բայց ընկերասեր այլմոլորակայինը հասնում է նրան, որպեսզի վերադարձնի կորցրած կոշիկները։ Ցանկանալով ապացուցել հիմար մտադրությունների բացակայությունը՝ այլմոլորակայինը փորձում է երգել այն նույն երգը, որը երգում էր նկարիչը։ Վերջինս ուղղում է սխալ նոտաները։ Ուրիշ գիտակցության հետ շփումն ու ընդհանուր լեզուն գտնվում է։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմում օգտագործվել է Նինո Ռոտայի «Speak Softly Love» երաժշտությունը («Կնքահայրը» ֆիլմի երաժշտությունը) Պոլ Մորիայի վերադաշնակմամբ, և Ջորջ Գերշվինի «Oh, Lady Be Good» ստեղծագործությունը Լեոնիդ Չիժիկի եռյակի վերադաշնակմամբ և կատարմամբ։

Պարգևներ և մրցանականեր խմբագրել

Մուլտֆիլմը կինոփառատոններում արժանացել է մրցանակների[1]

Վիդեո խմբագրել

  • 2002 թվականին անգլերեն ենթագրերով ֆիլմը թողարկվել է VHS և Video CD տարբերակով՝ «Ռուսական անիմացիայի վարպետները» հավաքածուում, այնուհետև թողարկվել է DVD տարբերակով՝ «Ռուսական անիմացիայի վարպետները 2» հավաքածուում[2]։

Արձագանքներ խմբագրել

  Մեկ այլ՝ «Շփում» (1978) ֆիլմում Վլադիմիր Տարասովը հիմնականում հետաքրքրված է զուտ հոգեբանական խնդիրներով։ Ռեժիսորն իր առջև խնդիր է դնում ցույց տալ, թե ինչի վրա է հիմնված այն էակին հասկանալու հնարավորությունը, որի մտածողությունն ընթանում է բացարձակապես այլ չափումներով և ձևերով։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է այլմոլորակայինը, ձգտելով ճանաչել երկրային իրականությունը, նմանակում տարբեր առարկաների։ Նա հնարամիտ է, սրամիտ և շատ լավատես։ Ռեժիսորը եզրակացնում է, որ հոգեբանական շփման հիմքում ընկած է կենսական մշտական արժեքների հասկացումը, ամենից առաջ՝ բարությունը՝ որպես բարոյական շփման բարձրագույն կատեգորիա, որը ենթարկվում է կյանքի ընկալման միևնույն սկզբունքներին։
- Ս․Վ․Ասենին[3]
 
  Տարասովի ֆանտաստիկ թեմայով լավագույն ֆիլմերն են՝ «Շփում» (1978), «Տիր» (1979) և «Անցում» (1988)։
- Նատալյա Վենժեր[4]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4. с. 630
  2. «Мастера Русской Анимации 2» фильмы на диске
  3. Асенин С. В. Пути советской мультипликации Архивировано 4 февраля 2014 года. «Мир мультфильма»
  4. Наталия Венжер. Владимир Тарасов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2.

Արտաքին հղումներ խմբագրել