Հովեր պետական կամերային երգչախումբ

«Հովեր» պետական կամերային երգչախումբ, հիմնադրվել է 1992 թվականին, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի (հիմնադիր-ղեկավար) կողմից[1]։

Հովեր պետական կամերային երգչախումբ
Գործունեություն1992
Պարգևներ

Պատմություն

խմբագրել

«Հովեր» պետական կամերային երգչախումբը 1992 թվականին հիմնել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը։

Երգչախումբը հանդես է եկել խմբերգային ներկայացումներով, մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ժանրերի դասական և փորձարարական նախագծերով։ Համագործակցում է ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի, ինչպես նաև «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ։ Հանդես է եկել «Տեատրո Դալ Վերմե», «Սիտե դե լա Մյուզիք», «Լը Քուարց», «Սթրեթմոր», «Քառնեգի հոլ», հեղինակավոր համերգասրահներում։

Ս. Գուբայդուլինայի, Ռ. Շչեդրինի, Ք. Պենդերեցկու, Գ. Կանչելիի և մի շարք այլ մեծանուն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների «Հովեր»-ի կատարումներն արժանացել են բարձր գնահատականների հայ և այլազգի երաժշտագետների հոդվածներում։ «Հովեր» կամերային երգչախումբը համերգներով հանդես է եկել մի շարք մեծանուն երաժիշտների հետ (Գ. Կրեմեր, Ա. Մուստոնեն, Ռ. Շերվենիկաս, Դ. Գերինգաս, Ջ. Նելսոն, Մ. Կլաուզա, Պ. Վերնիկով, Չայկովսկու անվան տրիո)։

Մասնակցել է գեղ. ֆիլմերի երաժշտական ձևավորման աշխատանքների. «Արարատ» (ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան), «Արտույտների ագարակը» (ռեժիսոր՝ Տավիանի եղբայրներ), «Նամուս», (Arte ստուդիայի վերականգնված տարբերակ, «Հիշիր» ռեժիսոր՝ Թերրի Ջորջ)։

«Հովեր» կամերային երգչախումբը պետական կարգավիճակ ստացավ 2009 թվականին և ակտիվորեն աշխատում է պետական ծրագրերի շրջանակներում, 2011 թվականից՝ կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում։

Իր գործունեության 20-ամյակի առիթով «Հովեր» կամերային երգչախումբը պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով։

«Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես է եկել խմբերգային ներկայացումներով, մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ժանրերի ավանդական և փորձարարական նախագծերով։ Համագործակցում է ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի և Մենակատարների անսամբլի, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ։

«Հովերը» հանդիսանում է հայ կոմպոզիտորների մի շարք գործերի ստեղծման նախաձեռնողն ու առաջին կատարողը (հեղինակներ՝ Վ. Շարաֆյան, Ա. Ավանեսով, Ա. Ազիզյան, Սեդրակ Երկանյան, Ե. Երկանյան, Ս. Բաբաթորոսյան)։ Երգչախումբը ձայնագրել է 7 ձայնասկավառակ։ Երգչախումբը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Թայվանում, Բելգիայում։ Մասնակցել է մի շարք մրցույթ-փառատոների, հանդես է եկել «Teatro Dal Verme», «Cité de la Musique», «Le Quartz» համերգասրահներում։

2011 թվականից «Հովերն» աշխատում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում։ 2013 թվականից «Հովեր» պետական կամերային երգչախմբի գլխավոր գործընկերոջ պարտականությունները ստանձնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան)[2][3]։

Պարգևներ

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել

Մասնակցել է հետևյալ գեղարվեստական ֆիլմերի երաժշտական ձևավորումներին.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովեր պետական կամերային երգչախումբ - Կամերային երաժշտության ազգային կենտրոն
  2. ««Հովեր»-ի նոր ձայնասկավառակի և շրջագայությունների մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանրության դատին կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
  4. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.