«Հին Սարեպտա» պատմա-ազգագրական և ճարտարապետական արգելոց-թանգարան
«Հին Սարեպտա» պատմա-ազգագրական և ճարտարապետական արգելոց-թանգարան (ռուս.՝ Историко-этнографический и архитектурный музей-заповедник «Старая Сарепта»), Վոլգոգրադի խոշոր մշակութային, զբոսաշրջային, հետազոտական և մեթոդաբանական կենտրոն։ «Հին Սարեպտա» ցուցահանդեսային համալիրը զբաղեցում է 7,1 հեկտար տարածք, ընդգրկում է 27 շենք, որոնցից 23-ը XVIII-XIX դդ. դաշնային նշանակության հուշարձաններ, մշտական պատմական և ազգագրական ցուցադրություններ, արվեստագետների, լուսանկարիչների, դեկորատիվ և կիրառական արվեստի վարպետների փոփոխվող ցուցահանդեսներ[1]։
«Հին Սարեպտա» պատմա-ազգագրական և ճարտարապետական արգելոց-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կրասնոարմեյսկի շրջան |
Հիմնադրվել է | 1989 |
Կայք | sareptamuseum.ru |
Ստեղծման պատմություն
խմբագրելՀին Սարեպտա արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1989 թվականին Սարեպտա գերնգուտերների կրոնական եղբայրության համայնքի պահպանված պատմական և ճարտարապետական համալիրի հիման վրա։ Սարեպտան Ռուսաստանի տարածքում գերնգուտերների եղբայրական միության առաջին և միակ գաղութն էր։ Սարեպտացիները զգալի ներդրում են ունեցել Ներքին Վոլգայի շրջանի տնտեսության և մշակույթի զարգացման գործում։ Նրանց թվում էին պատմաբաններ, հնագետներ, ազգագրագետներ, բուսաբաններ։
Գերմանական փորձարարական գրադարան
խմբագրելԳտնվում է 1779 թվականին գերնգուտերների կողմից կառուցված հնագույն շենքի երկրորդ հարկում։ Ռուսաստանի հարավում գերմանական գրականության ամենամեծ հավաքածուն ներառող գրադարանն է։ Գրադարանի հավաքածուն ներառում է ավելի քան 15 հազար գիրք գերմաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ 1992 թվականին թանգարանում գրադարանի ստեղծման նախաձեռնողը եղել է Արնսբերգի (Գերմանիա) կառավարության շրջկոմի գրադարանային բաժնի ղեկավար Յոհան Տրաուբը։
Մշակույթի կենտրոններ
խմբագրելԱրգելոց-թանգարանում գործում են 4 մշակույթի կենտրոններ`ռուսերեն, կալմիկերեն, թաթարերեն և գերմաներեն։ Լանգերֆելդ եղբայրների անվան գերմանական մշակույթի կենտրոնը տարածաշրջանային գերմանական մշակութային ինքնավարության մաս է կազմում և գործում է Հին Սարեպտայի արգելոց-թանգարանում 1990 թվականից։ Թանգարանի ռուսական կենտրոնը ներառում է պատմական վերակառուցման ակումբը և «Ալատիր» դերային մոդելավորման ակումբը։
Գծագիր
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Սարեպտական կիրխայի ժամանակակից սրահ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Страница Արխիվացված 2014-03-22 Wayback Machine Музея-заповедника на сайте городской администрации
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Страница Արխիվացված 2014-03-22 Wayback Machine Музея-заповедника на сайте городской администрации
- culture.volganet.ru Արխիվացված 2012-09-26 Wayback Machine - Сарептской кирхе - 240
- culture.volganet.ru(չաշխատող հղում) - Найден вход в подземелья Сарепты
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Հին Սարեպտա» պատմա-ազգագրական և ճարտարապետական արգելոց-թանգարան» հոդվածին։ |