«Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի հուշահամալիր

«Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի հուշահամալիր (ռուս.՝ Мемориал экипажу атомного подводного крейсера «Курск»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը կանգնեցվել է 2000 թվականի օգոստոսի 12-ի աղետից հետո, երբ զորավարժությունների ժամանակ խորտակվեց ռուսական Կ-141 «Կուրսկ» սուզանավը։ Զոհվել են սուզանավում գտնվող բոլոր 118 անձինք։

«Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի հուշահամալիր
«Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի հուշահամալիրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2002
Բարձրություն4,5 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Memorial to the Crew of Nuclear-powered submarine Kursk Վիքիպահեստում

Կառուցման պատմություն խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ««Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի հիշատակը հավերժացնելու մասին» թիվ 1577 հրամանագրի համաձայն, որը ստորագրվել է 2000 թվականի օգոստոսի 26-ին[1]։

Հուշարձանը պատրաստված է բրոնզից, հեղինակներն են քանդակագործ Լև Եֆիմովիչ Կերբելը և ճարտարապետ Իգոր Նիկոլաևիչ Վոսկրեսենսկին։ Արձանի էսքիզները պատրաստ էին 2001 թվականին, սակայն դժվարություններ էին առաջացել ստեղծման համար անհրաժեշտ միջոցների՝ 50 հազար դոլարի հատկացման ժամանակ[2]. 20 հազարն անհրաժեշտ էր մանրակերտերը պատրաստելու համար, 30 հազարը՝ հուշարձանն իրական չափսերով ձուլելու համար[3]։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականի օգոստոսի 12-ին՝ սուզանավը կործանվելու երկրորդ տարելիցի օրը[4]։

Նկարագրություն խմբագրել

4,5 մետր բարձրությամբ կոթողը կոչվում է «Սգացող նավաստի», այն տեղադրված է Խորհրդային բանակի փողոցում, Զինված ուժերի կենտրոնական թանգարանի մուտքից աջ, մետրոպոլիտենի «Դոստոևսկայա» կայարանի մոտ։ Հուշարձանը պատկերում է ձախ ձեռքին անհովար գդակով նավաստու, որը կիսադարձ նայում է դեպի աջ։ Նավաստու հետևում, աջից, գտնվում է սուզվելուն պատրաստվող սուզանավը, որի ուրվագծերը, չնայած ոճավորմանը, նման են զոհված սուզանավին։ Հուշարձանը կանգնած է ոճավորված Անդրեևյան դրոշի տեսքով պատրաստված հիմքի վրա։

Հուշարձանի պատվանդանին արված է հետևյալ մակագրությունը.

  Ուսումնամարտական առաջադրանքը կատարելիս զոհված «Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի հիշատակին։  

Ծանոթագրություններ խմբագրել