Կենդանակերպի նշաններ (շատրվան-քանդակ)

շատրվան-քանդակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենդանակերպի նշաններ (այլ կիրառումներ)

«Կենդանակերպի նշաններ», շատրվան-քանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, տեղադրվել է 1985 թվականին։

Կենդանակերպի նշաններ

«Կենդանակերպի նշաններ» շատրվան-քանդակ
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Շառլ Ազնավուրի հրապարակ
Քանդակագործ(ներ) Արարատ Հովսեփյան
Ճարտարապետ(ներ) Արսեն Մելիքյան
Հիմնադրում 1985
Նյութ բրոնզ
Շինարարության սկիզբ 1982
Շինարարության ավարտ 1982-1985
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանն իրենից ներկայացնում է կենդանակերպի 12 նշանները։ Յուրաքանչյուր կենդանակերպի նշանի վրա փորագրված են քանդակագործի սիմվոլիկ անվանատառերը։ Կենդանակերպի 12 քանդակներն ունեն արտահայտիչ, դեկորատիվ միասնական ուժ։

Կենդանու և մարդկային ֆիգուրների ներդաշնակությունը ստեղծվել է նռան ծառի դեկորատիվ ծավալով։ Յուրաքանչյուր քանդակի կողքերին տեղադրված 2-ական նռներից ջուրը ցայտում է դեպի ավազան[1][2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել