2013 թվականի հունվարի 28-ին՝ Հայաստանի բանակի օրվա տոնակատարությունների շրջանակում, Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Եռաբլուր պանթեոն կատարած այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան ենթադրյալ սոցիալապես անապահով վիճակում գտնվող կնոջ օգնության խնդրանքին պատասխանեց հետևյալ կերպ՝ «Եկել ես մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»[1][2]։ Հետագա ամիսների ընթացքում այս արտահայտությունը դարձավ թևավոր խոսք հայկական քաղաքական և հասարակակակակ դաշտում, ինչպես նաև մեմ՝ համացանցում[3]։

Արտաքին տեսաֆայլեր
Սերժ Սարգսյանի Եռաբլուր կատարած այցի տեսանյութը
Սերժ Սարգսյանը 2013 թվականին

Մեկնաբանություններ խմբագրել

Մեկնաբանելով նախագահ Սարգսյանի այս արտահայտությունը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 14-ին ասաց, որ «մարդիկ տեսնում են, որ շատ խաղաղ ընթացք ունի, փորձում են աղավաղել, բորբոքել, անտեղի բարձրաձայնել, նոր մոտեցումներ ձևավորել»[4]։

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյան ՀՀ նախագահի արած այդ արտահայտությունը «վատ է անդրադարձել նրա վարկանիշի վրա» նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում[5]։

Գործածումներ խմբագրել

Հունվարի 30-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Եկել ես ստեղ. որ ի՞նչ անես» անվանումով էջ, որը մայիսի դրությամբ ունի մոտ 8,800 հավանում[6]։ 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների օրը Ֆեյսբուքում հայտնվեցին քվեաթերթիկների լուսանկարներ, որոնց վրա գրված էր «ընտրեմ, որ ի՞նչ անեմ» արտահայտությունը[7]։

Հայտնի անձանց կողմից խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ապրիլ 13, 2013
  • Մարտի 4-ին, դերասան Վարդան Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ևս օգտագործել է այս արտահայտությունը[8]։
  • Ապրիլի 13-ին կայացած Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, ՀՀ առաջին նախագահ և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը միանալու մասին հայտարարեց՝ «Մի մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայի ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞»[9]։
  • Ապրիլի 22-ին, ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը խոսելով 2013 թվականի Երևանի ավագանու քարոզարշավի ընթացքի մասին քննադատեց ՀԱԿ քարոզարշավի «ագրեսիվությունը» և հարցադրում կատարեց՝ «ատելությամբ գալիս ես քաղաքապետ դառնաս, որ ի՞նչ անես»[10]։
  • Մայիսի 14-ին, ի պատասխան այն հարցադրմանը թե արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած մայիսի 19-ի հավաքին, ԲՀԿ խոսնակ և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց՝ «Գնանք, որ ի՞նչ անենք»[11]։
  • Հունիսի 3-ին, խոսելով ՀՀ Եվրոպական միությանը ադամակցելու մասին, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասաց. «Եվրամիությանը, ես չեմ հասկանում, գնում ենք էնտեղ ի՞նչ անենք, երբ որ մի արժույթ կա ինչպես արտահանող այդպես էլ ներմուծող»[12]։
  • Հոկտեմբերի 19-ին, «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Լևոն Բարսեղյանը խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Զորի Բալայանի վիճահարույց նամակի մասին ասաց. «Գրում ես Վալոդին, որ ի՞նչ անես»[13]։

Այլ խմբագրել

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը 2013 թ. մայիսի 9-ի իր հոդվածում գրել է՝

…Եթե որևէ մեկը հրադադարից հետո եղել է Շուշիում և տեսել է Հարավային Կովկասի այդ երբեմնի մշակութային կենտրոնի անմխիթար վիճակը, նա անպայման կհարցնի մոդայիկ դարձած դարձվածքաբանությամբ՝ «Շուշին ազատագրել ենք, որ ի՞նչ անենք»[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ի՞նչ ես եկել լացում ու տոնը խանգարում ես». Սերժ Սարգսյան (տեսանյութ) 168 ժամ
  2. Սերժ Սարգսյան. Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես (տեսանյութ)
  3. Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես - մեմերի հանգրագիտարան
  4. Գալուստ Սահակյանը՝ «Եկել ես ստեղ, որ ինչ անես»–ի մասին Արխիվացված 2013-05-25 Wayback Machine slaq.am
  5. «Եկել ես ստեղ լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ինչ անես» ՀՀ նախագահի այս արտահայտության հետեւանքները «Առավոտ»
  6. Ֆեյսբուքյան նախաձեռնություն. «Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես» (տեսանյութ) 7 օր
  7. Ընտրեմ, որ ինչ անեմ (photo)(չաշխատող հղում) slaq.am
  8. Ուրվագիծ 04.03.2013
  9. Տեր-Պետրոսյան. Միանայի Րաֆֆիին, որ ի՞նչ անեի. իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը PanARMENIAN.Net
  10. Ատելությամբ գալիս ես քաղաքապետ դառնաս, որ ի՞նչ անես. Շուշան Պետրոսյանը` ՀԱԿ-ին panorma.am
  11. ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չեն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը. «Գնանք, որ ի՞նչ անենք»
  12. Հ. Բագրատյան. «Գնում ենք էնտեղ՝ ի՞նչ անենք» Ա1պլյուս
  13. Գրում ես Վալոդին, որ ի՞նչ անես Լևոն Բարսեղյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին 1in.am
  14. Ոչ տոնական մտորումներ Մայիսի 9, 2013 «Առավոտ»