Թիվ 1344 չվերթի աղետ, ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել 2020 թվականի օգոստոսի 7-ին։ Boeing 737-800 ինքնաթիռը Դուբայի միջազգային օդանավակայանից կատարում էր միջազգային չվերթ դեպի Կոժիկոդայի Կալիկուտ միջազգային օդանավակայան։ Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, այնուհետև երկու մասի բաժանվել։ Ինքնաթիռում գտնվող 185 ուղևորներից և անձնակազմի վեց անձնակազմից (ինքնաթիռում գտնվել է 191 մարդ) զոհվել է տասնյոթ մարդ, այդ թվում և օդաչուները[7]։

Թիվ 1344 չվերթի աղետ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում
Թվականօգոստոսի 7, 2020[1]
Պատճառskid?
ՎայրCalicut International Airport?, Կերալա, Հնդկաստան, ,  Հնդկաստան
ՉվերթIX1344
Թռիչքի վայրԴուբայի միջազգային օդանավակայան[1]
Վերջնական կետCalicut International Airport?[1]
Մասնակիցներ190[2][3][4]
Զոհվածներ18 մարդ[5][6]
Վիրավորներ137[5][6]
Aviation Safety Network ID20200807-0
Օդանավ
ՄոդելBoeing 737 Next Generation
ԱվիաընկերությունAir India Express?
Կողային համարVT-AXH
Կենդանի մնացած172[5]
 Air India Express Flight 1344 Վիքիպահեստում

Ինքնաթիռ և աշխատակազմ խմբագրել

Ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերի 15-ին։ Ինքնաթիռով հրամանատարն եղել է կապիտան Դիպակ Վասանտ Սաթենը, որը հնդկական ռազմաօդային ուժերի փորձարկող օդաչու է եղել նախքան Air India Express-ը[8][9], իսկ երկրորդ օդաչուն եղել է կապիտան Աքիլեշ Կումարը[10]։

Թռիչք խմբագրել

Ինքնաթիռը թռել է E6 դիրքից՝ Դուբայի միջազգային օդանավակայանում 30R թռիչքուղուց 2020 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 14:14-ին UTC+4 (2020 թվականի օգոստոսի 7-ին, 10:14 UTC) և պետք է ժամաներ Կոժիկոդայի Կալիկուտ միջազգային օդանավակայան, Կերալա նահանգ, ժամը 19:40-ին (2020 թվականի օգոստոսի 7-ին, 14:10 UTC)՝ որպես հայրենադարձության չվերթ այն մարդկանց համար, ովքեր արտասահմանում մնացել էին COVID-19 համավարակի պատճառով[11]։

Ինքանթիռի արագությունը վայրէջքի համար սահմանված արագությունից ավելի բարձր էր, ուստի ինքնաթիռը վայրէջքուղուց դուրս եկավ և ժամանակ չուներ արգելակելու՝ ընկնելով 10 մետրանոց կիրճում։

Զոհեր խմբագրել

Անձնակազմի յոթ անդամներից բացի, վթարի պահին ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 189 ուղևոր[12], անձնակազմի 5 անդամ և օդաչուների խցիկի անձնակազմի 2 անդամ[13]։ Երկու օդաչուներն և ևս առնվազն 19 մարդ զոհվել են, 137-ը՝ վիրավորվել, որոնցից 15-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում[14]։

Զոհվածներ Փրկվածներ
Ուղևորներ Անձնակազմ Ուղևորներ Անձնակազմ
19 2 165 4

Փրկարարական գործողություններ խմբագրել

Նախնական փրկարարական գործողությունների իրականացման համար դեպքի վայր են ժամանել տեղի ոստիկանությունն ու հրշեջները[15]։ Ներքին գործերի նախարար Ամիտ Շահը հանձնարարությամբ դեպքի վայր են ժամանել նաև Տարերային Աղետներին Արձագանքման Ազգային Ուժերը[16]։ Զոհերը բուժվում են Կալիկուտի տարբեր հիվանդանոցներում[17]։

Հետաքննություն խմբագրել

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը հետաքննություն է սկսել դեպքի կապակցությամբ[18]։ Հետաքննություն կանցկացնի նաև Ինքնաթիռի պատահարների հետաքննության բյուրոն[19]։ Հաջորդ օրը վերականգնվել է օդաչուի խցիկների ձայնագրիչը (CVR) և թռիչքի տվյալների գրանցիչը (FDR)[20]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Air India Express Plane Crash: 13-year-old Boeing 737 to be Blamed? Kozhikode Crash Brings Chilling Memories of 2010 Crash
  2. Breaking: Air India Express Boeing 737 Crashes Whilst Landing In Kozhikode
  3. 18 Dead Including Both Pilots After Plane Breaks In Two In Kerala
  4. കരിപ്പൂരിൽ അപകടത്തിൽപ്പെട്ട വിമാനത്തിലെ യാത്രക്കാരുടെ ലിസ്റ്റ്‌
  5. 5,0 5,1 5,2 https://www.indiatoday.in/india/story/pilot-dead-several-injured-as-air-india-express-skids-off-the-run-way-in-kozhikode-front-portion-splits-1708931-2020-08-07
  6. 6,0 6,1 Air India plane crashes in Kerala after skidding off the runway
  7. «Kerala plane crash: At least 14 dead and several injured as aircraft 'splits in two' at airport». Sky News.
  8. www.thenewsminute.com https://www.thenewsminute.com/article/air-india-express-pilot-deepak-sathe-and-co-pilot-dead-after-plane-crashes-karipur-airport. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. «Air India flight splits into two after skidding off Calicut airport runway, pilots among 18 dead». The New Indian Express. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.(չաշխատող հղում)
  10. «Captain Who Died In Kerala Plane Crash Was Decorated Ex-Air Force Pilot». NDTV.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  11. «Air India Express plane skids off runway, killing at least 18 and injuring more than 100». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  12. Desk, Web. «കരിപ്പൂരിൽ അപകടത്തിൽപ്പെട്ട വിമാനത്തിലെ യാത്രക്കാരുടെ ലിസ്റ്റ്‌». MediaOne News | Latest Malayalam News from MediaOne Tv (մալայալամ). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  13. Bureau, Independent. «IX 1344 crashes. Many feared dead. – The Independent.in – News, Breaking News, International News» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  14. ThiruvananthapuramAugust 7, P. S. Gopikrishnan Unnithan; August 8, 2020UPDATED:; Ist, 2020 01:34. «Kerala: Air India flight with 190 onboard skids off runway in Kozhikode, both pilots among 19 dead». India Today (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: |first3= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  15. «Tweet by Asian News International». Twitter (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  16. «18 Dead Including Both Pilots After Plane Breaks In Two In Kerala». NDTV.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  17. Thiruvananthapuram, P. S. Gopikrishnan Unnithan (2020 թ․ օգոստոսի 7). «Kerala: Air India flight with 190 onboard skids off runway in Kozhikode, both pilots among 16 dead». India Today (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  18. Hradecky, Simon. «Accident: India Express B738 at Kozhikode on Aug 7th 2020, overran runway and fell into valley». Aviation Herald. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  19. «17 Dead Including Both Pilots After Plane Breaks In Two In Kerala». NDTV.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  20. «Black Boxes Recovered From Crashed Air India Express Flight In Kerala». NDTV.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.