Ավրամ Նոամ Չոմսկի (անգլ.՝ Avram Noam Chomsky, եբրայերեն՝ אברם נועם חומסקי‎, դեկտեմբերի 7, 1928(1928-12-07)[1][2][3][…], East Oak Lane, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի լեզվաբան, ճանաչողական գիտնական, պատմաբան, սոցիալական քննադատ և քաղաքական ակտիվիստ։ Չոմսկին, ով երբեմն բնութագրվում է որպես «Ժամանակակից լեզվաբանության հայր», հանդիսանում է նաև ճանաչողական գիտության հիմնադիրներից մեկը։ Նա հեղինակ է ավելի քան 100 գրքի հետևյալ թեմաների մասին՝ լեզվաբանություն, պատերազմ, քաղաքականություն և զանգվածային լրատվություն։ Գաղափարապես նա հարում է Անարխոսինդիկալիզմ և Ազատական սոցիալիզմ։ Նա հանդիսանում է նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT), ինչպես նաև Արիզոնայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[29][30]։

Նոամ Չոմսկի
Noam Chomsky
Ծնվել էդեկտեմբերի 7, 1928(1928-12-07)[1][2][3][…] (95 տարեկան)
East Oak Lane, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Բնակության վայր(եր)Թուսոն և East Oak Lane?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաշկենազի
Դավանանքագնոստիցիզմ[5]
Ուղղությունաթեիզմ, New Left?, հակապատերազմական շարժում և անարխոսինդիկալիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, լեզվաբան, քաղաքական հրապարակախոս, համալսարանի դասախոս, հոգեբան, մարդաբան, իրավապաշտպան, դաստիարակ, ԶԼՄ-ների քննադատ, գրող, հրապարակախոս, համակարգչային գիտնական, պատմաբան և anti-zionist
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[6]
Գործունեության ոլորտլեզվաբանություն, լեզվի փիլիսոփայություն, հոգեբանություն, generative grammar?, communication theory?, կոգնիտիվ գիտություններ, գիտակցության փիլիսոփայություն, բարոյագիտություն և քաղաքականություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Կանադայի թագավորական ընկերություն, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[9][10], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[9] և Եվրոպական ակադեմիա[11]
Ալմա մատերՀարվարդի համալսարան (1955), Central High School? (1945), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Oak Lane Day School?, Փենսիլվանիայի համալսարան (1949) և Փենսիլվանիայի համալսարան (1951)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[12] (1955)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[13][14] և ամերիկյան անգլերեն
Եղել է գիտական ղեկավարBarbara Partee?[15], Tanya Reinhart?[15], John R. Ross?[15], Ռեյ Ջակենդոֆֆ, Mark Baker?[15], Howard Lasnik?, Alec Marantz?, David Pesetsky?, Janet Dean Fodor?[15], Joan W. Bresnan?[15], Robert C. Berwick?[15], Charles Yang?[15], S.-Y. Kuroda?[15], Tom Wasow?[15], Leonard Harold Haines?[15], Ivan Andrew Sag?[15], Amy Sara Weinberg?[15], Ken Hiraiwa?[15], Anoop K. Mahajan?[16] և James D. McCawley?
Պարգևներ

Սրետենյան օրդեն

Օրուելի պարգև

[17]

Գուգենհայմի կրթաթոշակ

[18]

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

Հելմհոլցի մեդալ

Thomas Merton Award?

Ջեյմս Ջոյսի մրցանակ

Erich Fromm Prize?

Ուիլյամ Ջեմսի կրթաթոշակ

[19]

Albertus-Magnus professorate?

Հիմնական գիտության ոլորտի Կիոտոյի մրցանակ

[20]

ԱՄՆ հոգեբանական միության մրցանակ հոգեբանության ոլորտում ունեցած նշանակալի գիտական ներդրման համար

[21]

Սենթ Էնդրյուի համալսարանի պատվավոր դոկտոր

Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր

Ուփսալայի համալսարանի պատվավոր դոկտոր

Բոլոնիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

[22]

Աթենքի համալսարանի պատվավոր դոկտոր

Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր

Կոգնիտիվ գիտության միության անդամ

Կանադայի թագավորական ընկերության անդամ

Fellow of the Linguistic Society of America?

Բուենոս Այրեսի համալսարանի պատվավոր դոկտոր

Մաքգիլի համալսարանի պատվավոր դոկտոր

Պեկինի համալսարանի պատվավոր դոկտոր

[23]

BBVA Foundation Frontiers of Knowledge Awards

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of Loyola University Chicago?

Մադրիդի ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր

Չիլիի համալսարանի պատվավոր դոկտոր

Associate Member of the Tunisian Academy of Sciences?

Կալկաթայի համալսարանի պատվավոր դոկտոր

Honorary doctorate from university of Florence?

honorary doctor of Amherst College?

Albertus-Magnus professorate?

[24]

Carl von Ossietzky Prize?

Շոն Մեքբրայդի անվան մրցանակ

[25]

US Peace Prize?

[26]
և

Սիդնեյի խաղաղության մրցանակ

[27]
Ամուսին(ներ)Քերոլ Չոմսկի[28] և Valeria Wasserman Chomsky?
Երեխա(ներ)Ավիվա Չոմսկի
ՀայրՎիլյամ Չոմսկի
Կայքchomsky.info(անգլ.)
Ստորագրություն
Изображение автографа
 Noam Chomsky Վիքիպահեստում

Ծնված լինելով Ֆիլադելֆիայում՝ միջին դասի հրեական Աշքենազի ներգաղթյալների ընտանիքում, Չոմսկու մոտ վաղ տարիքի հետաքրքրությունը անարխիզմի հանդեպ ձևավորվեց Նյու Յորքի այլընտրանքային գրախանութներից։ 16 տարեկանում նա սկսեց սովորել Փենսիլվանիայի համալսարանում՝ մասնակցելով լեզվաբանության, մաթեմատիկայի և փիլիսոփայության դասընթացների։ 1951 թվականից մինչև 1955 թվականը Չոմսկին աշխատել է Հարվարդի համալսարանի շրջանավարտների ասոցիացիայում, որտեղ նա մշակել է փոխակերպական քերականության տեսությունը, որի համար նա 1955 թվականին արժանացել է դոկտորի կոչման։ Նույն թվականին նա սկսում է դասավանդել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1957 թվականին նա հայտնի է դառնում լեզվաբանության բնագավառում իր «Շարահյուսական կառույցներ» նշանակալի աշխատանքով՝ որը վերաձևակերպեց լեզվի գիտական ուսումնասիրությունը, մինչդեռ 1958 թվականից 1959 թվականը նա անդամակցում էր Ազգային գիտական կառույցին Առաջադեմ գիտությունների ինստիտուտում։ Նրան է պատկանում համընդհանուր քերականության տեսության, սերող քերականության տեսության, Չոմսկու հիերարխիայի և մինիմալիստական ծրագրի հեղինակի կամ համահեղինակի կոչումը։ Չոմսկին նաև առանցքային դերակատարություն է ունեցել վարքագծի մերժման մեջ՝ մասնավորապես քննադատելով Բ. Ֆ. Սքինների աշխատությունը։

Լինելով Վիետնամական պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվածության ակնհայտ հակառակորդը, որը նա համարում էր ամերիկյան կայսերականության դրսևորում, 1967 թվականին Չոմսկին իր «Մտավորականների պատասխանատվությունը» հակապատերազմական էսսեով գրավեց հանրության ուշադրությունը։ Նոր Ձախերի (New Left) հետ նա բազմիցս ձերբակալվեց իր ակտիվության համար և դասվեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի թշնամիների ցանկում։ Ընդլայնելով իր գործունեությունը լեզվաբանության մեջ հետագա տասնամյակների ընթացքում՝ նա ներգրավվեց նաև լեզվաբանական պատերազմների մեջ։ Էդուարդ Ս. Հերմանի հետ համատեղ Չոմսկին հետագայում գրեց վերլուծական աշխատանք՝ արծարծելով լրատվամիջոցների քննադատության քարոզչական մոդելի մասին և փորձեց բացահայտել Արևելյան Թիմորի ինդոնեզական օկուպացիան։ Ի լրումն այս ամենի, նրա խոսքի անվերապահ ազատության պաշտպանությունը, ինչպես նաև Հոլոքոստը ժխտողների համար, 1980-ականների սկզբին Ֆորիսոնի գործով զգալի հակասություն առաջացրեց։ Դադարեցնելով ակտիվ դասավանդման գործունեությունը՝ նա շարունակեց իր քաղաքական ձայնի ակտիվությունը՝ ընդդիմանալով ահաբեկչության դեմ պատերազմին և աջակցելով օկուպացիայի շարժմանը։

Լինելով պատմության ամենաշատ մեջբերված գիտնականներից մեկը՝ Չոմսկին ազդեցություն է ունեցել մի շարք ակադեմիական ոլորտների վրա։ Նա լայն ճանաչում է գտել որպես պարադիգմայական բարեփոխիչ, ով սկիզբ դրեց մեծ հեղափոխության հումանիտար գիտությունների մեջ՝ նպաստելով լեզվի և մտքի ուսումնասիրման նոր ճանաչողական շրջանակի զարգացմանը։ Ի հավելումն իր շարունակական գիտական հետազոտությունների, Չոմսկին շարունակում է մնալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, նեոլիբերալիզմի և ժամանակակից պետական կապիտալիզմի, իսրայելա-պաղեստինյան հակամարտության, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների առաջատար քննադատ։ Նրա գաղափարները կարևորագույն նշանակություն են ունեցել հակակապիտալիսատական և հակակայսերական շարժումների մեջ։ Նրա քննադատներից ոմանք նրան մեղադրել են հակաամերիկանիզմի մեջ։

Վաղ մանկություն խմբագրել

Մանկություն 1928–1945 թվականներ խմբագրել

Ավրամ Նոամ Չոմսկին ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 7-ին, Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում, East Oak Lane-ի հարևանությամբ[31]։ Նրա հայրը` Վիլյամ Չոմսկին, Աշքենազի հրեա, ով ծագումով Ուկրաինայից էր և 1913 թվականին փախել էր Միացյալ Նահանգներ։ Ջոն Հոփքինսի համալսարանում սովորելուց հետո Վիլյամը դառնում է Միկվեյ Իսրայելի կրոնական դպրոցում դպրոցի տնօրեն, իսկ 1924 թվականին նշանակվում է Ֆիլադելֆիայի Գրաց քոլեջում որպես տնօրեն։ Չոմսկու մայրը բելառուսական ծագումով Էլզի Սիմոնոֆսկին էր (1904-1972 թվականներ), ուսուցիչ և ակտիվիստ, ում Վիլյամը հանդիպել էր Միկվեյ Իսրայելում աշխատելու ժամանակ[32]։

Որո՞նք էին նրա [քաղաքական] հետաքրքրությունների շարժառիթները։ Նրա անսպառ հետաքրքրասիրությունը, տարբեր կարծիքների հետ բախումը և ոչ ավանդական կրթությունը տալիս էին այս հարցի պատասխանը։ Նա ակնհայտորեն հակասություն էր տեսնում իր կարդացած գրքերի և զանգվածային լրատվության նյութերի միջև։ Այս երկու իրականությունների միջև եղած հեռավորությունը և իր դատողությունները նման տարբերության գոյության մասին Չոմսկու համար դարձան ոգեշնչման աղբյուր։

Կենսագիր Ռոբերտ Ֆ. Բարսկի, 1997[33]
  Արտաքին տեսաֆայլեր
  Presentation by Robert F. Barsky on Noam Chomsky: A Life of Dissent, July 19, 1997, C-SPAN

Նոամ Չոմսկին ընտանիքի առաջին երեխան էր։ Նրա կրտսեր եղբայր Դավիթ Էլի Չոմսկին նրանից փոքր էր հինգ տարով[34]։ Եղբայրները մտերիմ էին, թեև Դավիթը ավելի հանգիստ բնավորություն ուներ, մինչդեռ Նոամը ավելի համակված էր մրցակցային ոգով[35]։ Չոմսկին և նրա եղբայրը դաստիարակվել էին հրեական ոգով, սովորում էին եբրայերեն և պարբերաբար քննարկում էին սիոնիզմի քաղաքական տեսությունները։ Ընտանիքի վրա առավելապես մեծ ազդեցություն են ունեցել Ահադ Հայամի ձախ սիոնիստական գրվածքները[34]։ Որպես հրեա, Չոմսկին բախվել է հակասեմականության փոքր հասակում, հատկապես Ֆիլադելֆիայում ապրող իռլանդական և գերմանական համայնքների կողմից[36]։

Չոմսկին իր ծնողներին բնութագրել է որպես «նորմալ Ռուզվելտ Դեմոկրատներ», ովքեր կենտրոնական ձախ դիրքորոշում ունեին քաղաքական ասպարեզում։ Իսկ ինքը՝ Նոամը ենթարկվում է հեռահար ձախ քաղաքականության, ընտանիքի այլ անդամների մեջ, որոնցից մի քանիսը սոցիալիստներ էին, ովքեր ներգրավված էին Հագուստ Կանանց համար Միջազգային աշխատողների միությունում[37]։ Նրա հայացքները էապես ձևավորվել են իր հորեղբոր շնորհիվ, ով Նյու Յորքում ուներ թերթի կրպակ, որտեղ հավաքվում էին հրեական ձախերը օրվա հարցերը քննարկելու համար[38]։ Ամեն անգամ, երբ Չոմսկին այցելում էր հորեղբորը, նա մտնում էր քաղաքի լիբերալ ու անարխիստական գրախանութները, ագահորեն կարդում էր քաղաքական գրականություն[39]։ Հետագայում նա նկարագրել է անարխիզմի վերաբերյալ իր բացահայտումը որպես «երջանիկ պատահականություն»[40], քանի որ այն թույլ է տվել նրան քննադատել այլ հեռահար ձախ գաղափարախոսություններ, ինչպիսիք էին`ստալինիզմը և մարքսիզմ-լենինիզմի այլ ձևերը[41]։

Չոմսկին իր նախնական կրթությունը ստացել է Oak Lane Country Day դպրոցում, անկախ Deweyite ինստիտուտ, որի առանցքային գաղափարախոսությունն էր շնորհել ազատություն իր աշակերտներին հետևելու իրենց հետաքրքրություններին ոչ մրցակցային մթնոլորտում[42]։ Այդ ժամանակ էր, որ նա գրեց իր առաջին հոդվածը 10 տարեկան հասակում ֆաշիզմի տարածման մասին, երբ Բարսելոնան պարտվեց Ֆրանցիսկո Ֆրանկոյի ֆաշիստական բանակին իսպանական քաղաքացիական պատերազմում[43]։ 12 տարեկանում Չոմսկին շարունակում է միջնակարգ կրթություն ստանալ կենտրոնական ավագ դպրոցում, որտեղ հաճախում է տարբեր ակումբներ, միանում տարբեր հասարակական խմբերի և փայլում իր գերազանց ակադեմիական գիտելիքներով, սակայն նրան անհանգստացնում էր այդտեղ կիրառվող դասավանդման հիերարխիկ և վարչահրամայական մեթոդը[44]։ 12-ից 13 տարեկան հասակում նա ավելի լիարժեք կերպով հարում էր անարխիստական քաղաքականությանը[45]։

Համալսարան 1945-1955 թվական խմբագրել

1945 թվականին Չոմսկին 16 տարեկան հասակում, սկսեց սովորել ընդհանուր կրթական ծրագիրը Փենսիլվանիայի համալսարանում, որտեղ ուսումնասիրեց փիլիսոփայություն, տրամաբանություն, ինչպես նաև լեզուներ և զարգացրեց նախնական հետաքրքրություն սովորելու արաբերեն[46]։ Մնալով տանը՝ նա կարողացավ ապահովել իր բակալավրի աստիճանը դասավանդելով եբրայերեն[47]։ Այնուամենայնիվ նա հիասթափված էր համալսարանական իր փորձառություններից և մտածում էր թողնել համալսարանը և տեղափոխվել կիբուց, որ գտնվում էր Միացյալ թագավորության մանդատի ներքո գտնվող Պաղեստինում[48]։ Նրա ինտելեկտուալ հետաքրքրասիրությունը թարմացվեց ուկրաինական արմատներով լեզվաբան Զելիգ Հարիսի հետ զրույցներից հետո, ում նա առաջին անգամ հանդիպեց քաղաքական ակումբի շրջանակում 1947 թվականին։ Հարիսը Չոմսկուն ծանոթացրեց տեսական լեզվաբանության ոլորտի հետ և համոզեց նրան մասնագիտանալ դրա մեջ[49]։ Չոմսկու Հումանիտար գիտությունների բակալավրի աստիճանի պատվո թեզը վերնագրված էր «Ժամանակակից եբրայերենի ձևույթային հնչյուները» և ներառում էր Հարիսի մեթոդները, որոնք նրա համար կիրառելի էին լեզվում[50]։ Չոմսկին իր թեզը կատարելագործեց Հումանիտար գիտությունների մաագիստրոսի աստիճանի համար, որը նա ստացավ 1951 թվականին Փենում, որը հետագայում պետք է հրապարակվեր որպես գիրք[51]։ Նա նաև խորացրեց իր հետաքրքրությունը փիլիսոփայության հանդեպ համալսարանական տարիներին, մասնավորապես իր ուսուցչի՝ Նելսոն Գուդմենի հովանավորության ներքո[52]։

1951 թվականից 1955 թվականին, Չոմսկին անդամակցում է Հարվարդի համալսարանի Շրջանավարտների ասոցիացիային, որտեղ նա սկսում է մի հետազոտություն, որ դառնում է նրա դոկտորական ատենախոսության թեման[53]։ Գուդմենը նրան խրախուսում է հայտ ներկայացնել[54]։ Կարևորագույն գործոնը, որ ազդեց նրա որոշման վրա տեղափոխվել Հարվարդ, այն էր, որ փիլիսոփա Ուիլարդ Վան Օրմեն Քուինն այնտեղ էր գտնվում։ Քուինը և Օքսֆորդի համալսարանի հրավիրված փիլիսոփա Ջ. Լ. Օսթինը կարող էին մեծապես ազդել Չոմսկու վրա[55]։ 1952 թվականին Չոմսկին հրապարակում է իր առաջին ակադեմիական հոդվածը՝ «Շարահյուսական վերլուծության համակարգեր», որ հայտնվում է ոչ թե լեզվաբանական որևէ ամսագրում, այլ «խորհրդանշանային տրամաբանության ամսագրում»[54]։ Լինելով սուր քննադատ լեզվաբանության մեջ սահմանված վարքագծային հոսանքների հանդեպ՝ 1954 թվականին նա ներկայացրեց իր գաղափարները Չիկագոյի համալսարանում և Եյլի համալսարանում տրվող դասախոսությունների ժամանակ[56]։ Չնայած այն բանի, որ նա գրանցված չէր որպես ուսանող Փենսիլվանիայում 4 տարվա ընթացքում, 1955 թվականին նա թեզ է ներկայացնում՝ արտահայտելով իր գաղափարները փոխակերպական քերականության վերաբերյալ։ Նրան է շնորհվում Փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան այդ աշխատանքի համար և դա կարող էր ներկայացվել մասնագետներին միկրոֆիլմերի տեսքով մինչ դրա 1975 թվականի տպագրումը որպես «Լեզվաբանական տեսության տրամաբանական կառուցվածքի» մի մաս[57]։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածուական աստիճանը չեղարկում է նրա պահանջը անցնել ազգային ծառայության զինված ուժերում 1955 թվականին[58]։ Ջորջ Էրմիթիջ Միլլերը, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, տպավորվում է նրա թեկնածուական աշխատանքից. Չոմսկու հետ միասին նրանք հրապարակում են մի շարք տեխնիկական փաստաթղթեր մաթեմատիկական լեզվաբանության ոլորտում[59]։

Անուն խմբագրել

Անգլերենում անունը գրվում է Avram Noam Chomsky, որտեղ Avram (אברם) և Noam (נועם) հրեական անուններ են, իսկ Chomsky-ն ծագմամբ սլավոնական ազգանուն է (ch լեհերեն և գերմաներեն լեզուներում արտաբերվում է որպես «խ»)։ Անգլախոսները, ինչպես նաև ինքը Խոմսկին, արտաբերում է իր անունն անգլերենի հնչյունաբանության կանոնների համաձայն՝ Էվրեմ Նոում Չոմսկի։

Աշխատություններ խմբագրել

Չոմսկին համարվում է «Ժամանակակից լեզվաբանության հայրը» և վերլուծական փիլիսոփայության գլխավոր ներկայացուցիչը։ Նրա աշխատանքները ազդել են այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են համակարգչային գիտությունը, մաթեմատիկան և հոգեբանությունը։ Նա համարվում է Չոմսկյան հիերարխիայի՝ որպես ունիվերսալ քերականական տեսության հիմնադիրը կամ համահիմնադիրը։

Լեզվաբանության ոլորտում իր առաջին գրքի հրապարակումից հետո Չոմսկին դարձավ Վիետնամական պատերազմի առաջատար քննադատներից մեկը և սկսեց հրապարակել քաղաքական աշխատություններ։ Նա սկսեց հանդես գալ որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, պետական կապիտալիզմի և գլխավոր լրատվական մեդիաների քննադատ։ Մասնավորապես Չոմսկին առաջ է քաշել մեդիա մանիպուլյացիաների 10 հիմնական ռազմավարություններ, որոնք օգտագործվում են մեդիա ոլորտի կողմից հանրությանը վերահսկելու համար[60]։ Չոմսկին անձամբ իրեն համարում է անարխո-սինդիկալիստ և լիբերտարիան-սոցիալիստ։

Իր առաջին գրքում Չոմսկին ելնում է ձևական չափանիշներից։ Ուսումնասիրության առանցքը միջուկային նախադասությունների գաղափարն է, որոնցից զանազան փոխակերպումներով (տեղաշրջում, հավելում և բացառում) ստացվում են մյուս նախադասությունները («Տղան նամակ է գրում»- «Ո՜վ է նամակ գրում» կամ «Նամակը գրվում է տղայի կողմից» և այլն)։ Ըստ Չոմսկու, լեզուն ստեղծագործական բնույթ ունի (կարող է անթիվ նախադասություններ սերել), իսկ քերականությունը նկարագրում է տվյալ լեզվով խոսող բոլոր անձանց համար ընդհանուր հիմնական գիտելիքները։ Ողջ քերականությունը բաղկացած է նախադասության կառուցվածքի (անմիջական բաղադրիչների) փոխակերպական և ձևահնչույթաբանական կանոններից։

Երկրորդ աշխատության մեջ Չոմսկու սկզբունքները նշանակալի փոփոխվել են. տեղ է տրվում իմաստային բաղադրիչին, և միջուկային նախադասություններ հասկացության փոխարեն առաջ է քաշվում խորքային և մակերեսային կառուցվածքների գաղափարը։ Խորքային կառուցվածքը սերում է նախադասության իմաստը, իսկ մակերեսայինը նրան տալիս է հնչյունական տեսք։ Ամբողջ քերականությունն արդեն բաղկացած է իմաստային, շարահյուսական (հիմքային ու փոխակերպական կանոններ) և հնչույթաբանական բաղադրիչներից։

Մեթոդաբանական հարցերում («Կարտեզյան լեզվաբանություն», 1966, «Լեզու և միտք», 1967) Չոմսկին դիրքորոշվում է դեպի դեկարտյան ռացիոնալիստական փիլիսոփայությունը։ Նա կարծում է, որ մարդն ի ծնե օժտված է որոշակի տրամաբանական հատկություններով, որոնք հետագայում զարգացնելով՝ ստեղծում է գիտակցություն և լեզու։ Այդ հատկությունները և զարգացրած օրենքները համընդհանուր են։ Մ. Հալլեի հետ գրած «Անգլերենի հնչյունական կաղապարները» (1968) աշխատությունը նվիրված է հնչույթային բաղադրիչին, որտեղ սահմանված են սերող հնչույթաբանության հիմնական օրենքներն ու դրույթները։

«Arts and Humanities Citation Index» հրապարակած տեղեկության համաձայն 1980-1992 թվականներն ընկած հատվածում Չոմսկին համարվել է ամենամեջբերվող գիտնականներից մեկը[61][62]։

Լեզվաբանության տեսություն խմբագրել

Սկիզբ առնելով որպես զուտ լեզվաբանական ուսումնասիրություն, ունենալով քաղաքական ներգրավվածություն և հին փլիլիսոփայական ավանդույթի հետ նույնականացում՝ մարդու մասին ընդհանուր տեսությունը սկսեց աստիճանաբար ձևավորվել։ Դրա արմատները վառ արտահայտված են լեզվաբանության տեսության մեջ։ Մարդ արարածի (բանական մարդ կամ homo sapiens)՝ ծանոթ ճանաչողական կառույցների հայտնաբերումը շատ հեշտությամբ հանգեցնում է մարդկության անօտարելի հատկությունների մասին մտածելուն։

Էդվարդ Մարքոթը Չոմսկու լեզվաբանական տեսության կարևորության մասին խմբագրել

Չոմսկու լեզվաբանական տեսության հիմքում ընկած է կենսալեզվաբանությունը և այն լեզվաբանական դպրոցը, ըստ որի, լեզվի կառուցվածքի հիմքում եղած սկզբունքները կենսաբանորեն առկա են մարդու մտքում և, այդուհետև, ժառանգվում են գենետիկորեն։ Եվ որպես այդպիսին, նա պնդում է, որ բոլորն ունեն նույն լեզվական կառուցվածքը՝ անկախ սոցիալական և մշակութային տարբերություններից։ Տվյալ տեսակետին հանգելիս Չոմսկին մերժում է Բ. Ֆ. Սկիների արմատական վարքագծային հոգեբանությունը, որը վարքը (ներառյալ՝ խոսել և մտածել) դիտարկում է իբրև օրգանիզմների և նրանց միջավայրի միջև փոխազդեցության լիովին յուրացրած արդյունք։ Ըստ այդմ, Չոմսկին պնդում է, որ լեզուն մարդու էվոլյուցիայի եզակի և ինքնատիպ զարգացում է և տարբերվում է հաղորդակցման եղանակներով, որոնք օգտագործվում են կենդանական աշխարհի մյուս արարածների կողմից։ Չոմսկու նատիվիստական և ինտերնալիստական դիրքորոշումը լեզվի հանդեպ համահունչ է «ռացիոնալիզմի» փիլիսոփայական դպրոցին և հակադրվում է «էմպիրիզմի» փիլիսոփայական դպրոցին համահունչ լեզվի հականատիվիստական, էքստեռնալիստական հայացքին , որի համաձայն՝ ողջ գիտելիքը, այդ թվում նաև լեզուն, սկիզբ է առնում արտաքին խթաններից։

Ընդհանուր քերականություն խմբագրել

Սկսած 1960-ական թվականներից Չոմսկին այն կարծիքին էր, որ շարահյուսական գիտելիքները գոնե մասամբ բնածին են, և սրանից բխում է այն, որ երեխաներին մնում է միայն սովորել միայն մայրենի լեզվի որոշ առանձնահատկություններ։ Այս փաստարկը նա հիմնավորվում է մարդու լեզվի յուրացման մասին մի շարք դիտարկումներով և նկարագրում է «խթանման աղքատությունը»։ Ըստ նրա՝ մի մեծ անջրպետ կա լեզվական խթանների միջև, և դրանց ենթարկվում են երեխաները և նրանց հարուստ լեզվական ունակությունները։ Օրինակ, թեև երեխաներն իրենց առաջին լեզվի շրջանակներում ենթարկվում են թույլատրելի շարահյուսական տարբերակների միայն շատ սակավաթիվ ենթաբազմությամբ՝ նրանք ինչ-որ կերպ ձեռք են բերում անսահմանափակ թվով նախադասություններ, ներառյալ՝ այնպիսի նախադասություններ, որոնք նախկինում երբևէ չեն կիրառվել։ Սա մեկնաբանելու համար Չոմսկին հանդես եկավ մի հիմնավորմամբ՝ ասելով, որ լեզվական հիմնական տվյալները պետք է լրացվեն բնածին լեզվական կարողություններով։ Դեռ ավելին, չնայած և՛ նորածինը, և՛ կատվի ձագը կարող են կիրառել մակածական տրամաբանության, երբ երկուսին էլ տրվում են միևնույն լեզվական տվյալները, մարդու դեպքում միշտ նկատվում է լեզուն հասկանալու և արտաբերելու ունակություն, մինչդեռ կատվի ձագը երբեք ձեռք չի բերում որևէ ունակություն։ Չոմսկին կարողությունների այս տարբերությունը համարում է լեզվի ձեռքբերման մեթոդ։ Ըստ նրա՝ լեզվաբանները պետք է որոշեն՝ որն է այդ մեթոդը և ինչ սահմանափակումներ է այն առաջ բերում մարդկային լեզուների տիրույթում։ Եվ այդ համընդհանուր առանձնահատկությունները, որոնք բխում են այդ սահմանափակումներից, կկոչվեն «ընդհանուր քերականություն»։ Մի շարք գիտնականներ են վիճարկել ընդհանուր քերականությունը՝ հիմնվելով լեզվի գենետիկական հիմքի էվոլյուցիոն անիրագործելիության, լեզուների միջև ընդհանուր բնութագրերի բացակայության և բնածին/ընդհանուր կառույցների ու հատուկ լեզուների կառուցվածքների դեռևս չապացուցված կապի վրա։ Գիտնական Մայքլ Թոմասելլոն վիճարկում է Չոմսկու բնածին շարահյուսական գիտելիքների տեսությունը, որը հիմնված է ոչ թե վարքագծային դիտարկման, այլ տեսության վրա։ Թեև այն ազդեցիկ ու արդի էր 1960-1990-ական թվականներին՝ Չոմսկու նատիվիստական տեսությունը, ի վերջո, մերժվեց երեխաների հիմնական լեզվի ձեռքբերման հետազոտական հանձնաժողովի կողմից, և դրա պատճառը հետազոտական ապացույցների հետ անհամապատասխանությունն էր։ Առաջ քաշվեց նաև մի պնդում, որի հավաստմամբ Չոմսկու լեզվական ապացույցները դրա համար կեղծ են եղել։

Տրանսֆորմացիոն-գեներատիվ քերականություն խմբագրել

Հիմնական հոդվածներ՝ տրանսֆորմացիոն քերականություն, գեներատիվ քերականություն, Չոմսկու հիերարխիա և մինիմալիստական ծրագիր

Տրանսֆորմացիոն-գեներատիվ քերականությունը բավական լայն տեսություն է, որն օգտագործվում է բնիկ լեզվակրի լեզվական կարողությունները կաղապարելու, ծրագրավորելու և եզրակացնելու համար։ Այս կաղապարները ցույց են տալիս տվյալ լեզվի վերացական կառույցները, քանի որ դրանք կարող են վերաբերել կամ կապ ունենալ այլ լեզուների կառույցների հետ։ Չոմսկին տրանսֆորմացիոն կամ փոխակերպական քերականությունը մշակել է 1950-ականների կեսերին, որի արդյունքում հաջորդող երկու տասնամյակներին այն դարձավ լեզվաբանության գերիշխող շարահյուսական տեսություն։

Փոխակերպումները վերաբերում են լեզվի ներսում շարահյուսական հարաբերություններին, օրինակմ երբ կարելի է եզրակացնել, որ երկու նախադասությոնների ենթական էլ նույն անձն է։ Չոմսկու տեսության համաձայն՝ լեզուն բաղկացած է և՛ խորը, և՛ մակերեսային կառույցներից։ Արտաքին կառույցները վերաբերում են հնչյունային կանոններին, իսկ ներքին կառույցները՝ բառերին ու հայեցակարգային իմաստներին։ Տրանսֆորմացիոն-գեներատիվ քերականությունն օգտագործում է մաթեմատիկական նշումը՝ որոշ (իմաստային և հնչյունային կապին վերաբերող) կանոններ արտահայտելու համար։ Այս տեսությամբ լեզվաբանական սկզբունքները կարող են մաթեմատիկորեն առաջացնել լեզվական կառույցներ նախադասության մակարդակում։

Չոմսկու հիերարխիայի բաղկացուցիչներ խմբագրել

Ընդունված փաստ է, որ Չոմսկին հորինել է տրանսֆորմացիոն-գեներատիվ քերականությունը, սակայն նրաաշխատանքը համեստ ներդրում էր համարվում այն ժամանակ, երբ նա առաջին անգամ հրապարակեց իր տեսությունը։ 1955 թվականին իր ատենախոսության մեջ և «Շարահյուսական կառուցվածքներ» դասագրքում նա ներկայացրեց վերլուծության վերջին զարգացումները։ Այդ ձևակերոպումների հեղինակներն էին Չոմսկու ատենախոսության ղեկավար, գիտությունների թեկնածու Զելլիգ Հարիսը և Չարլզ Հոկեթը։ Նրանց մեթոդը բխում է դանիացի կառուցվածքային լեզվաբան Լուի Հյելմսլևի աշխատանքից, ով ընդհանուր լեզվաբանության մեջ ներմուծեց ալգորիթմական քերականություն։ Չոմսկին կատարեց բնական լեզուների խմբավորում, և այս դասակարգումը ստացավ Չոմսկու հիերարխիա անվանումը։ Այս դասակարգումը արդի է լեզվի վարչապաշտոնական տեսության, տեսական համակարգչային գիտության և հատկապես ծրագրավորման լեզուների տեսության համար։ Տրանսֆորմացիոն քերականության զարթոնքից մինչև 1970-ականների կեսերը, ուսումնասիրության կիզակետում կար մի գերիշխող ուսումնասիրության մեթոդ, որին լեզվաբաները տվեցին քերականության «մինիմալիստական» մոտեցում անվանումը։ Այս ուսումնասիրության հիմքում ընկած էին այնպիսի սկզբունքներ և չափորոշիչներ, որոնք մեկնաբանում են երեխաների՝ ցանկացած լեզու սովորելու ունակությունը` լրացնելով բաց չափորոշիչները (քերականության ընդհանուր սկզբունքների ամբողջություն), որոնք գործի են դրվում, երբ երեխան հանդիպում է լեզվական տվյալների։ Չոմսկու նախաձեռնած մինիմալիստական ծրագիրը փորձում է տալ այն հարցի պատասխանը, թե որ նվազագույն սկզբունքներն ու չափորոշիչներն են առավել ակնահաճո, բնական և պարզ։ Փորձելով լեզուն պարզեցնել և դարձնել մի այնպիսի համակարգ, որը կապում է իմաստն ու հնչյունը՝ Չոմսկին, օգտագործելով նվազագույն հնարավոր ունակությունները, հրաժարվում է այնպիսի հասկացություններից, ինչպիսիք են «խորքային և մակերեսային կառույցները» և փոխարենն ընդգծում է ուղեղի նյարդային շղթաների ճկունությունը, որոնց հետ գալիս են հասկացությունների անսահման քանակություն կամ «տրամաբանական ձևեր»։ Լեզվաբանական տվյալների ենթարկվելիս լսող-խոսողի ուղեղը սկսում է կապ գտնել ձայնի և իմաստի միջև։ Մեր դիտարկված քերականության կանոնները լեզվական գործունեության լոկ հետևանքներն են կամ կողմնակի հետևանքները։ Այսպիսով, չնայած Չոմսկու նախնական հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած էր լեզվի կանոնների վրա, նա արդեն իսկ կենտրոնանում է այն մեխանիզմների վրա, որոնք ուղեղն օգտագործում է այդ կանոնները ստեղծելու և խոսքը կարգավորելու նպատակով։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Պաշտոնական կայք
  • "Noam Chomsky". Web.archive.org. May 28, 2010. Archived from the original on May 28, 2010. Retrieved August 16, 2011.
  • "Chomsky is Citation Champ". MIT News Office. April 15, 1992. Retrieved September 3, 2007.
  • Hughes, Samuel (July/August 2001). "Speech!". The Pennsylvania Gazette. Retrieved September 3, 2007. "According to a recent survey by the Institute for Scientific Information, only Marx, Lenin, Shakespeare, Aristotle, the Bible, Plato, and Freud are cited more often in academic journals than Chomsky, who edges out Hegel and Cicero."
  • Robinson, Paul (February 25, 1979). "The Chomsky Problem". The New York Times. "Judged in terms of the power, range, novelty and influence of his thought, Noam Chomsky is arguably the most important intellectual alive today. He is also a disturbingly divided intellectual."

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Хомский Ноам // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2013/11/22/movies/is-the-man-who-is-tall-happy-a-michel-gondry-documentary.html
  4. 4,0 4,1 4,2 Хомский Ноам // Хомский Ноам (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://www.unav.edu/web/ciencia-razon-y-fe/chomsky-la-naturaleza-humana-el-lenguaje-y-las-limitaciones-de-la-ciencia#:~:text=Chomsky%20es%20agn%C3%B3stico%20pero%20no,el%20mundo%20lo%20hacen%20movidos
  6. https://web.archive.org/web/20200804235511/https://www.bostonmagazine.com/news/2017/08/29/noam-chomsky-mit-arizona/
  7. www.nasonline.org
  8. https://www.amacad.org/sites/default/files/academy/multimedia/pdfs/publications/bookofmembers/electionIndex1950-1999.pdf
  9. 9,0 9,1 Notable Names Database — 2002.
  10. https://search.amphilsoc.org/memhist/search?creator=Chomsky&title=&subject=&subdiv=&mem=&year=&year-max=&dead=&keyword=&smode=advanced
  11. https://www.ae-info.org/ae/User/Chomsky_Noam
  12. https://www.britannica.com/biography/Noam-Chomsky
  13. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  14. CONOR.Sl
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 Mathematics Genealogy Project — 1997.
  16. https://dspace.mit.edu/handle/1721.1/13650
  17. https://ncte.org/awards/george-orwell-award/
  18. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  19. https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
  20. https://www.kyotoprize.org/en/laureates/
  21. https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
  22. https://cavavub.be/nl/eredoctoraten
  23. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  24. https://amp.phil-fak.uni-koeln.de/professorinnen/2011-noam-chomsky
  25. https://www.ipb.org/sean-macbride-peace-prize/
  26. https://www.uspeaceprize.org/
  27. https://sydneypeacefoundation.org.au/sydney-peace-prize/
  28. Boston.com — 1995.
  29. «MIT Linguistics». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին – via Facebook.
  30. «World-Renowned Linguist Noam Chomsky Joins UA Faculty». UANews (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  31. Lyons 1978, p. xv; Barsky 1997, p. 9; McGilvray 2014, p. 3.
  32. Barsky 1997, pp. 9–10; Sperlich 2006, p. 11.
  33. Barsky, 1997, էջեր 30–31
  34. 34,0 34,1 Barsky 1997, pp. 11–13; Sperlich 2006, p. 11.
  35. Barsky, 1997, էջեր 11–13
  36. Barsky, 1997, էջ 15
  37. Barsky 1997, p. 14; Sperlich 2006, pp. 11, 14–15.
  38. Barsky 1997, p. 23; Sperlich 2006, pp. 12, 14–15, 67; McGilvray 2014, p. 4.
  39. Barsky, 1997, էջ 23
  40. Barsky, 1997, էջեր 17–19
  41. Barsky 1997, pp. 17–19; Sperlich 2006, pp. 16, 18.
  42. Lyons 1978, p. xv; Barsky 1997, pp. 15–17; Sperlich 2006, p. 12; McGilvray 2014, p. 3.
  43. Lyons 1978, p. xv; Barsky 1997, pp. 15–17; Sperlich 2006, p. 13; McGilvray 2014, p. 3.
  44. Lyons 1978, p. xv; Barsky 1997, pp. 21–22; Sperlich 2006, p. 14; McGilvray 2014, p. 4.
  45. Lyons 1978, p. xv; Barsky 1997, pp. 15–17.
  46. Barsky 1997, p. 47; Sperlich 2006, p. 16.
  47. Barsky, 1997, էջ 47
  48. Sperlich, 2006, էջ 17
  49. Barsky 1997, pp. 48–51; Sperlich 2006, pp. 18–19, 31.
  50. Barsky 1997, pp. 51–52; Sperlich 2006, p. 32.
  51. Barsky 1997, pp. 51–52; Sperlich 2006, p. 33.
  52. Sperlich, 2006, էջ 33
  53. Lyons 1978, p. xv; Barsky 1997, p. 79; Sperlich 2006, p. 20.
  54. 54,0 54,1 Sperlich, 2006, էջ 34
  55. Sperlich, 2006, էջեր 33–34
  56. Barsky, 1997, էջ 81
  57. Barsky 1997, pp. 83–85; Sperlich 2006, p. 36; McGilvray 2014, pp. 4–5.
  58. Sperlich, 2006, էջ 36
  59. Sperlich, 2006, էջ 38
  60. Մեդիա մանիպուլյացիաների 10 գլխավոր ռազմավարությունները ըստ Նոամ Չոմսկու
  61. Chomsky Is Citation Champ
  62. «Noam Chomsky Biography». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոամ Չոմսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 70