Կայսերական ռազմական թանգարան

Կայսերական ռազմական թանգարան (անգլ.՝ Imperial War Museum), լոնդոնյան թանգարան։ Նրա հավաքածուն ներառում է ռազմական տեխնիկա, զենք, պատերազմական տարիների իրեր, ունի հասարակական գրադարան, լուսանկարչական արխիվ, արվեստի հավաքածու, որը նվիրված է XX դարին սկսած պատերազմներին ու ռազմական գործողություններին, որոնք ընթացել են Միացյալ թագավորությունում (ԱՄՆ) և Բրիտանական կայսրությունում (Անգլիա

Կայսերական ռազմական թանգարան
Տեսակռազմական թանգարան և ազգային թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՍաութուրք
Կազմված էImperial War Museum Archives?
Մասն էImperial War Museums?
ՀասցեLambeth Road
Հիմնադրվել է1917[2]
ՀիմնադիրAlfred Mond, 1st Baron Melchett?[3]
Այցելուներ320 542 մարդ (2021)[4]
ՏնօրենԴայան Լիս
Կայքiwm.org.uk(անգլ.) և iwm.org.uk/visits/iwm-london(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1917 թվականի գարնանը, Բրիտանական կառավարությունը որոշում է ստեղծել Ազգային պատերազմի թանգարան և սկսել է հավաքագրել ցուցանմուշներ ցուցահանդեսի համար։ Հատուկ ստեղծված հանձնաժողովը սկսել է հավաքել նյութեր։ 1917 թվականի դեկտեմբերին թանգարանը ստացել է «Կայսերական ռազմական թանգարան» անվանումը։ Թանգարանը բացվել է Ջորջ 5-ի Բյուրեղապակյա պալատում, 1920 թվականի հունիս 9-ին։ 1924 թվականին թանգարանը տեղափոխվում է Քենսինգթոն քաղաքի կայսերական ինստիտուտի հարավային շենք։ Այս շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում, այլ թանգարանների կողքին։ Թանգարանը սկսեց նյութերը հավաքել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, քանի որ այն դարձել էր ռմբակոծությունների թիրախ և հավաքածուն մեծապես վնասվել էր։ 1939, 1940 թվականներին թանգարանը փակվում է և բացվում միայն 1946 թվականին։ Մինչ օրս թանգարանը ունի ռազմական տեխնիկայի մեծ հավաքածու, որոնք պահպանվել են Առաջին աշխարհամարտի տարիներից։ Թանգարանի նպատակն է ոչ միայն ցույց տալ այցելուներին զենք և ռազմական տեխնիկա, այլև տալ մարդկանց մասին տեղեկություններ ժամանակակից պատերազմի և դրա ազդեցությունը անհատի և հասարակության վրա։ Թանգարանի մուտքը անվճար է, այն բաց է ժամը 10։00-ից 18։00-ն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսերական ռազմական թանգարան» հոդվածին։