Բենին, պետություն Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեական ծոցի ափին։ Տարածքի մեծ մասը մինչև 500 մ բարձրության սարավանդ է, հարավում Մերձծովյան դաշտավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Ատակորա լեռները։ Կլիման մերձհասարակածային է։ Խոշոր գետերն են Վեմեն և Մեկրուն։ Օգտակար հանածոներից աղքատ է։

Բենին
République du Bénin
Բենինի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էAlibori Department?, Atakora Department?, Atlantique Department?, Borgou Department?, Collines Department?, Donga Department?, Kouffo Department?, Littoral?, Mono Department?, Ouémé Department?, Plateau Department? և Zou Department?
Պետական լեզուֆրանսերեն
ՄայրաքաղաքՊորտո Նովո
Պետական կարգներկայացուցչական ժողովրդավարություն
Օրենսդիր մարմինNational Assembly?
Երկրի ղեկավարՊատրիս Թալոն
Կառավարության ղեկավարՊատրիս Թալոն
Մակերես112 622 կմ²
Ազգաբնակչություն11 175 692 մարդ (2017)[1]
ՀիմնԲենինի օրհներգ
ԿարգախոսFraternité, Justice, Travail, Fraternity, Justice, Labour, Братство, справедливост, труд և Bratstvo, pravica, delo
Հիմնադրված էդեկտեմբերի 2, 1990 թ.
ԱրժույթԱրևմտյան Աֆրիկայի ԱՖՄ ֆրանկ
Կենտրոնական բանկCentral Bank of West African States?
Ժամային գոտիUTC+1 և Africa/Porto-Novo?[2]
Հեռախոսային կոդ+229
Ինտերնետ-դոմեն.bj
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,525[3]
gouv.bj

Պատմություն խմբագրել

XV–XVII դարերում երկրի տարածք են թափանցել եվրոպական (առաջինը՝ պորտուգալացի) ստրկավաճառներն ու վաճառականները։ XVII դարում այստեղ ձևավորվել է Դահոմեա պետությունը, որը 1890-ական թվականներին զավթել են ֆրանսիացի գաղութարարները։ Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ի օգոստոսին՝ Դահոմեայի Հանրապետություն անունով։ Այժմյան անունն ստացել է 1975 թ-ին։ Բնակչությունը կազմված է 4 հիմնական էթնիկ խմբերից (աջաներ, սոմբաներ, յորուբաներ, ֆուլբեներ)։

Տնտեսություն խմբագրել

Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Արտահանության համար մշակում են կոկոսյան արմավենի, բամբակենի, կակաո, տեղական սպառման համար՝ եգիպտացորեն, սուրճ, յամս, բատատ, սորգո, գետնանուշ և այլն։ Վեմե գետի հովտում զբաղվում են նաև բրնձի մշակությամբ։ Կան արմավենու յուղի և բամբակազտիչ ձեռնարկություններ։ Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ։

Բենինում ապրող ժողովուրդներն ունեն ինքնատիպ մշակույթ, որի մեջ զգալի տեղ են գրավում երկրի պատմությունն արտացոլող լեգենդները։ Բենինի ժողովուրդները սեփական գիր չունեն։ Տարածված են թատերական ներկայացումները, որոնց հիմքում ընկած են կրոնական ծիսակատարությունները և կենցաղային պարերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 393