Բարսեղ Կանաչյան

հայ դիրիժոր, կոմպոզիտոր

Բարսեղ Կանաչյան (ապրիլի 17, 1885(1885-04-17)[1], Թեքիրդաղ, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] - մայիսի 21, 1967(1967-05-21)[1][2][3], Բեյրութ, Լիբանան[2][3]), հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ։ «Գուսան» երկսեռ երգչախմբի վերահիմնադիրն է Կոմիտասի հիվանդությունից հետո։(1933 - 1961

Բարսեղ Կանաչյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունարմտ. հայ.՝ Բարսեղ Կանաչեան
Ծնվել էապրիլի 17, 1885(1885-04-17)[1]
Թեքիրդաղ, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3]
Երկիր Լիբանան
Մահացել էմայիսի 21, 1967(1967-05-21)[1][2][3] (82 տարեկան)
Բեյրութ, Լիբանան[2][3]
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և հասարակական գործիչ
ԱշխատավայրԳուսան (Կանաչյանի երգչախումբ)[2] և Մելքոնյան կրթական հաստատություն[2]
Պարգևներ
Մայրու ազգային շքանշան
 Parsegh Ganatchian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ռոդոսթոյում (այժմ Թեքիրդաղ՝ Թուրքիա) 1885 թվականին։ 1888 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որտեղ Կանաչյանն ստանում է նախնական կրթությունը։ 1896 թվականին ընտանիքը գաղթում է Վառնա։ Նաթան-Բեկ Ամիրխանյանից երաժշտության դասեր է վերցնում (ջութակ, երաժշտության տեսություն, խմբավարություն)։ 1903 թվականից սովորում է Բուխարեստում (դաշնամուր և հարմոնիա)։ 1908 թվականի օսմանյան սահմանադրության ընդունումից հետո Կանաչյանների ընտանիքը ապագայի ակնկալիքներով վերադառնում է Թուրքիա՝ Կոստանդնուպոլիս։ Կանաչյանը այստեղ կազմում է «Քնար» փողային նվագախումբը, զբաղվում դասավանդմամբ, անում ստեղծագործական առաջին փորձերը։ Նրա համար որոշիչ է լինում Կոմիտասի հետ հանդիպումը 1910 թվականի դեկտեմբերին։ Կանաչյանը հանդես է գալիս «Գուսան» երգչախմբում, Կոմիտասի «հինգ սաներ»-ի թվում, հարմոնիայի դասեր է առնում, հետևում խմբավարական արվեստին։ 1919 թվականին Կոմիտասին նվիրված համերգին հանդես է եկել որպես խմբավար 400 հոգանոց միացյալ երգչախմբով։ «Հինգ սաներ»-ով ներդաշնակում և մշակում են հայրենասիրական երգեր։ 1920 թվականից շարունակել է երաժշտական կրթությունը Փարիզում։ 1922 թվականից հայկական գաղթօջախներում զբաղվել է խմբավարական գործով։ 1928 թվականից դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում, 1933 թվականից Նշան Փալանջյան ճեմարանում։ 1936 թվականին Բեյրութում հիմնում է «Գուսան» երկսեռ երգչախումբը, այդ խմբի համար մշակում հայկական և մի քանի արաբական ժողովրդական երգեր։ 1946 թվականին նշվում է Բարսեղ Կանաչյանի երաժշտական գործունեության 40-ամյակը։

Ստեղծագործություններ խմբագրել

Կանաչյանը գրել է շուրջ 30 խմբերգ («Հոյ­­նար», «Դա­­լի­­լո», «Վար­դե­րի հետ» և այլն) և հայ բանաստեղծների խոսքերով 10 մեներգ՝ դաշնամուրի նվագակցությամբ («Օրոր», «Ասում են ու­­ռին», «Ալ­­վար­­դի երա­­զը» և այլն), որոնք առանձնանում են մեղեդայնությամբ և վոկալի նուրբ զգացողությամբ։ Հեղինակ է նաև 20 մանկական երգերի և «Աբե­­ղա» (ըստ Լևոն Շանթի «Հին աստ­­ված­­ներ» դրամայի) երգային օպերայի։ Կանաչյանի ստեղծագործության մեջ առավել ուշագրավ է «Նա­­նոր» վիպական-դրամատիկական խմբերգային ծավալուն պատկերը, որը հայ դասական խմբերգային արվեստի նշանավոր երկերից է։ Հայտնի է «Բա՛մ, փո­­րո­­տան» հայրենասիրական երգի նրա մշակումը։ Կանաչյանի խմբերգերն ու մեներգերը մասամբ հրատարակվել են Բեյրութում (1946–1948) և Երևանում (1969)[4]։

Պարգևներ խմբագրել

Արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կանաչյանը պարգևատրվել է արաբական և ֆրանսիական շքանշաններով, այդ թվում Լիբանանի «Մայրու Առաջին կարգի» պատվո նշանով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսեղ Կանաչյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսեղ Կանաչյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 235