Անդրեյ Բաբաև

հայ կոմպոզիտոր

Անդրեյ Հովհաննեսի Բաբաև (Անդրեյ Հովհաննեսի Բաբայան, դեկտեմբերի 27, 1923(1923-12-27)[1][2], Մսմնա[2] - հոկտեմբերի 21, 1964(1964-10-21)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արծվաբերդ» օպերայի (1957), «Պաղդասար աղբար» (Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի, 1964), սիմֆոնիկ և դաշնամուրային ստեղծագործությունների, թատրոնի և կինոյի երաժշտությունների և այլ երգերի հեղինակ։

Անդրեյ Բաբաև
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 27, 1923(1923-12-27)[1][2]
Մսմնա[2]
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 21, 1964(1964-10-21)[1][2] (40 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Գրել մի շարք երկեր (սիմֆոնիաներ, կանտատներ, սիմֆոնիկ սյուիտներ, երգեր, խմբերգեր և այլն)։ Բաբաևի «Արծվաբերդ» օպերան մեծ հաջողությամբ բեմադրվել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, Սվերդլովսկում և այլ քաղաքներում։ Վերջին ծավալուն ստեղծագործությունը «Պաղդասար աղբար» օպերան է[3]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արցախի Մսմնա գյուղում, հայկական ընտանիքում[4]։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Շուշիում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է երգի-պարի համույթի ղեկավար[5]։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալներով[6]։

1950 թվականին ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, Կարա Կարաևի կոմպոզիցիայի դասարանը, այնուհետև մեկնել Մոսկվա, կատարելագործել մասնագիտությունը Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, որն ավարտել է 1953 թվականին (ղեկավար՝ Յուրի Շապորին

Վերադառնալով Բաքու՝ ամբողջովին նվիրվել է ստեղծագործական աշխատանքի։ 1939-1941 թվականներին աշխատել է Ադրբեջանի ռադիոյի ադրբեջանական ժողովրդական գործիքների նվագախմբի դիրիժորի օգնական։ 1941-1945 թվականներին եղել է Բաքվի կայազորի երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1946-1947 թվականներին՝ Բաքվի ֆիլհարմոնիկի անսամբլի ղեկավարը, 1947-1950 թվականներին՝ նույն ֆիլհարմոնիկի երգի-պարի անսամբլի խմբավարը։ 1950 թվականից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Բաբաևը մահացել  է 1964 թվականի հոկտեմբերի 21-ին, թաղված  է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։     

 
Անդրեյ Բաբաևի գերեզմանը Մոսկվայի Հայկական գերեզմանատանը:

Ստեղծագործական ուղի խմբագրել

Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1943 թվականին։ 1961 թվականին գրել է «Արծվաբերդ» օպերան (լիբրետոն՝ Զավեն Վարդանյանի և Գուրգեն Բորյանի), իսկ 1964 թվականին՝ «Բաղդասար աղբար» օպերան (Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի հիման վրա, լիբրետոն՝ Հակոբ Պարոնյանի, Զավեն Վարդանյանի և Գուրգեն Բորյանի)։ Հեղինակ է «Հոկտեմբեր» (խոսքերը՝ Ա. Պանչենկոյի, 1947) և  «Երգ Կուսակցության մասին» (խոսքերը՝ Սերգեյ Գորոդեցկու, 1954) կանտատների, երկու մանկական կանտատների՝ Զեյնալ Ջաբարզադեի (1946) և Ի. Սոլթանի (1947) խոսքերով, ինչպես նաև «Փառք աշխատանքի երկրին» կանտատի (խոսքերը՝ Ա. Ֆատյանովի)։ Գրել է մի քանի սիմֆոնիաներ և ռապսոդիաներ, այդ թվում՝ «Համերգային ռապսոդիա» (1959), «Հնդկական ֆանտազիա» (1958), «Ֆանտազիա» (1951), ինչպես նաև «Բալլադ» (1947) և «Չարգյա» (1947) սյուիտները,  «Երիտասարդություն» (1948) նախերգանքը և այլ ստեղծագործություններ[7]։ Երաժշտություն է գրել ներկայացումների և ֆիլմերի համար, ավելի քան հիսուն երգերի երաժշտության հեղինակ է, այդ թվում՝ «Ես հանդիպեցի մի աղջկա», «Միայն իմ սիրելիի մոտ», «Bakılı qız» և «Küsübgetdin, yarımmənim»:

Երաժշտություն ֆիլմերի համար խմբագրել

Երգեր խմբագրել

Մինչ օրս մեծ ժողովրդականություն է վայելում Անդրեյ Բաբաևի[8][9][10] «Ես հանդիպել եմ մի աղջկա» երգը, որը գրվել է 1957 թվականին «Տաջիկֆիլմ» ստուդիայում ռեժիսոր Ռաֆայել Յակովլևիչ Պերելշտեյնի կողմից նկարահանված համանուն ֆիլմի համար։ Ֆիլմի երգը (կադրից դուրս) կատարել է Ռաուֆ Աթաքիշիևը[11]։ Երգի բնօրինակ տեքստը (տաջիկերեն) գրել է Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ Միրզո Թուրսունզադեն։ Երգի խոսքերի ռուսերեն տարբերակի հեղինակը Հարոլդ Ռեգիստանն է։ Երգը գրված է դասական հայկական ռոմանսի ոճով, թեև այն ավելի հայտնի և հնչեղ են դարձել հանրահայտ Ռաշիդ Բեհբութովի կատարմամբ։ Մինչ այժմ երգը շարունակում են կատարել ռուսական էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆիլիպ Կիրկորովը, Վալերիան, Մարկ Տիշմանը, Նոննա Գրիշաևան և ուրիշներ[11]։

Լայնորեն հայտնի է նաև Բաբաևի «Սիրելի աչքեր»[12] երգը թուրքմեն բանաստեղծ Սեյթլիևի խոսքերով,  (ռուսերեն տեքստը՝ Ա. Կրոնհաուզ), որը կատարել են նաև Ռաշիդ Բեհբութովը և խորհրդային և հետխորհրդային էստրադայի բազմաթիվ ներկայացուցիչներ (Յալլա, Սևարա Նազարխան, Օլեգ Պոգուդին և ուրիշներ)։

Անդրեյ Բաբաևի երգերը և դրանք կատարողները խմբագրել

  • «Վառնա» (Նիկոլայ Դորիզո) (կատարող՝ Եվգենի Կիբկալո)
  • «Մի աղջիկ էր ապրում երկրի վրա» (Վ. Խարիտոնով) (կատարողներ Լյուդմիլա Զիկինա, Վլադիմիր Նեչաև)
  • «Երկիր, երկիր» (Վադիմ Սեմերնին) (կատարող՝ Եվգենի Կիբկալո)
  • «Աստղային վալս» (Վ. Խարիտոնով) (կատարող՝ Տ. Միլաշկինա)
  • «Երիտասարդական»
  • «Օրորոցային» (Ն. Հեքմեթ) (կատարողներ՝ Ռաշիդ Բեհբուդով, Եվգենի Կիբկալո)
  • «Սիրելիս» (Զեյնալ Ջաբարզադե / Ա. Ժարով) (կատարող՝ Ռաշիդ Բեհբութով)
  • «Սիրելի աչքերը» (Կ. Սեյթլիև/Ա. Կրոնգաուզ) (կատարողներ՝ Ռաշիդ Բեհբութով, Գենադի Կամեննի, Կոնստանտին Օգանով)
  • «Լիրիկական պար»
  • «Հրաժեշտ մի տուր» (Նիկոլայ Դորիզո) (կատարող՝ Ռաշիդ Բեհբութով)
  • «Դստեր մասին» (Նիկոլայ Դորիզո) (կատարող՝ Եվգենի Կիբկալո)
  • «Կրակ» (Գ. Ռեգիստան) (կատարող Միխայիլ Նովոխիժին)
  • «Պատասխանիր, սիրելիս» (Է. Ալեքսանդրովա) (կատարող՝ Վլադիմիր Կանդելակի)
  • «Սիրո երգ» (Կ.Սեյտլիև / Գ. Ռեգիստան) (կատարողներ՝ Ռաշիդ Բեհբութով, Լյուդմիլա Իսաևա)
  • «Երգ Մոսկվա գետի մասին» (Ս. Օստրովոյ) (կատարող՝ Վլադիմիր Նեչաև)
  • «Երիտասարդության երգը» (բառերը՝ Կ. Սեյթլիևի) Լ. Իսաևա
  • «Ծովի ալիքն է երգում» (Վլադիմիր Գուրյան) (կատարողներ Միխայիլ Ալեքսանդրովիչ, Տամարա Կրավցովա)
  • «Ինչու» (Վլադիմիր Գուրյան) Գլեբ Ռոմանով
  • «Պատմվածք Նասրեդինի մասին» (Լ. Կուկսո) (կատարող՝ Վլադիմիր Կանդելակի)
  • «Ռուսական ձյուն» (Մ. Մատուսովսկի) (կատարողներ՝ Ռաշիդ Բեհբութով և Ռաջ Կապուր, Ռաջ Կապուր և Կոնստանտին Օգանով)
  • «Ալեհեր սեր» (Յ. Էնտին) (կատարող՝ Բատիր Զաքիրով)
  • «Լռություն» (Վլադիմիր Գուրյան) (կատարող՝ Գլեբ Ռոմանով)
  • «Դու եկել ես, իմ գարուն» (Վլադիմիր Գուրյան) (կատարող՝ Միխայիլ Ալեքսանդրովիչ)
  • «Ֆանտազիա»
  • «Ես հանդիպեցի մի աղջկա» (Միրզո Թուրսունզադե / Գ. Ռեգիստան) (կատարողներ՝ Ռաուֆ Աթաքիշիև, Լյուֆտիյար Իմանով, Գենադի Կամեննի, Ռաշիդ Բեհբութով)
  • «Ես քայլում եմ երկրի վրա» (Ս. Օստրովոյ) (կատարող՝ Ալեքսանդր Վեդերնիկով)
  • «Ես տխրում եմ առանց  քեզ» (Վլադիմիր Գուրյան) (կատարող՝ Միխայիլ Ալեքսանդրովիչ)

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 164.
  4. Литературный Азербайджан. 3/1985. Стр. 97

    К примеру, он очень ценил дарование армянина по национальности, композитора Андрея Бабаева, увлеченно слушал его произведения, давал ему советы.

  5. Дом ста роялей — Огарева, 13. Издательство: ТОНЧУ, 2010. 640 с. ISBN 978-5-91215-048-7
  6. Память народа
  7. «Бабаев Андрей Аванесович». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  8. Я встретил девушку // Энциклопедия кино. — 2010.

    «Я ВСТРЕТИЛ ДЕВУШКУ», СССР, СТАЛИНАБАДСКАЯ киностудия, 1957, цв., 91 мин. Музыкальная комедия.

    Хоровой коллектив городского Дома культуры пытается привлечь Лолу, обладательницу чудного голоса, к работе по подготовке фестиваля, чему активно сопротивляется её отец. Песни Лолы заставляют часами простаивать у её дома электромонтера Саида. Чтобы уберечь девушку от соблазнов, отец отправляет её к тетушке в деревню. Однако Саид следует за Лолой… В фильме снимались артисты Таджикского гос. театра оперы и балета и Госфилармонии. Первый таджикский цветной художественный фильм. Прокат (1957, 16 место) — 25 млн зрителей. В ролях: Асли Бурханов (см. БУРХАНОВ Асли), Роза Акобирова, София Туйбаева (см. ТУЙБАЕВА София Эрджановна), Д. Саидмурадов, Абдулхаир Касымов (см. КАСЫМОВ Абдулхаир), Тахир Сабиров (см. САБИРОВ Тахир Мухтарович), С. Сагдиев, Саодат Джураева, М. Аранбаев. Режиссёр: Рафаил Перельштейн (см. ПЕРЕЛЬШТЕЙН Рафаил Яковлевич). Автор сценария: Елизавета Смирнова (см. СМИРНОВА Елизавета Михайловна). Оператор: Яков Кулиш (см. КУЛИШ Яков Савельевич). Художники-постановщики: Ю. Волчанецкий, Наталья Ефанова, А. Алавердов. Композитор: Андрей Бабаев (см. БАБАЕВ Андрей Аванесович). Текст песен: Мирзо Турсун-заде, Эль-Регистан. Звукорежиссер: Василий Костельцев (см. КОСТЕЛЬЦЕВ Василий). Монтаж: Наталья Логинова.

  9. БАБАЕВ Андрей Аванесович // Энциклопедия кино. — 2010.

    БАБАЕВ Андрей Аванесович (27 декабря 1923 — 21 октября 1964), армянский композитор; заслуженный деятель искусств Армянской ССР (1958). Окончил Бакинскую консерваторию (1950, класс композиции К.Караева). Автор опер, эстрадной музыки и сочинений в других жанрах, музыки к драматическим спектаклям и кинофильмам. В 1941—1945 — художественный руководитель Ансамбля песни и пляски Бакинского гарнизона, в 1946—1947 — Ансамбля солисток Бакинской филармонии, 1947—1950 — хормейстером Ансамбля песни и пляски этой филармонии.

    1957 Я встретил девушку (см. Я ВСТРЕТИЛ ДЕВУШКУ) 1959 Судьба поэта (см. СУДЬБА ПОЭТА)

  10. «Андрей Бабаев». Красная книга российской эстрады (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.

    Я встретил девушку (М. Турсун-Заде/Г. Регистан) Рауф Атакишиев; Я встретил девушку (М. Турсун-Заде/Г. Регистан) Люфтияр Иманов; Я встретил девушку (М. Турсун-заде/Г. Регистан) Геннадий Каменный

    Бабаев Андрей Аванесович — Andrew Hovhanes Babayev — Композитор

    1964 Алешкины сказки (мультипликационный) 1962 История одного преступления (мультипликационный) 1962 Тишины не будет 1959 Влюбленное облако (мультипликационный) 1959 Судьба поэта 1958 Огонёк в горах 1957 Я встретил девушку 1955 Хитрость старого Ашира

    последнее обновление информации: 17.03.2010

  11. 11,0 11,1 «Ах, эта девушка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  12. Марина Агаева. «Туркменская литература: рекомендательный библиографический указатель» // Москва, 1980. Стр. 90

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 184