White Castle (ռեստորանների ցանց)
«Ուայթ քասլ» (անգլ.՝ White Castle, թարգմանաբար՝ «Սպիտակ դղյակ»), ամերիկյան արագ սննդի ռեստորանների ազգային ցանց։ Ցանցի ռեստորանները տեղակայված են Միացյալ Նահանգների միջարևմտյան և միջատլանտյան տարածաշրջաններում։
White Castle | |
---|---|
Տեսակ | արագ սննդի ռեստորանների ցանց |
Հիմնադրված է | 1921[1] |
Վայր | Կոլումբուս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | Արագ սնունդ |
Կայք | whitecastle.com(անգլ.) |
White Castle restaurants Վիքիպահեստում |
Ցանցը հայտնի է իր այցեքարտային փոքր, քառակուսաձև համբուրգերներով («սլայդեր»)։ Մինչև 1940-ական թվականները մեկ համբուրգերն արժեցել է 5 սենթ։
2014 թվականի հունվարի 14-ին «Թայմ» ամսագրի կողմից «Ուայթ քասլի» համբուրգերներն հռչակվել են որպես «բոլոր ժամանակների ամենաազդեցիկ համբուրգերներ»[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.newyorker.com/culture/annals-of-gastronomy/silicon-valleys-meatless-burger-that-bleedsat-white-castle
- ↑ «Բոլոր ժամանակների 17 ամենաազդեցիկ բուրգերները». «Թայմ». 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.