Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ WWE NXT (այլ կիրառումներ)

«WWE NXT», «WWE» կազմակերպության կողմից թողարկվող և «WWE Network» շուրջօրյա ստրիմինգային համակարգում ցուցադրվող ռեստլինգի շաբաթական հեռուստաշոու, որն սկսած 2012 թվականից հանդիսանում է կազմակերպության համանուն զարգացման ենթահամակարգի այցեքարտային հեռուստաշոուն։

WWE NXT
Изображение логотипа
Տեսակհեռուստասերիալ, WWE ծրագիր և վեբքասթ
Ժանրպրոֆեսիոնալ ըմբշամարտ և ռեալիթի շոու
ՁևաչափՊրոֆեսիոնալ ըմբշամարտ
Սպորտային ժամանց
ՍտեղծողՎինս Մաքմահոն
Կատարող պրոդյուսերՎինս ՄակՄահոն
Սկզբի երաժշտությունRoar of the Crowd - CFO$
Արտադրող երկիր ԱՄՆ
Լեզու(ներ)Անգլերեն
Սեզոնների քանակ9
Էպիզոդների քանակ300 (2015 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ) ([[300|Էպիզոդների ցանկ]])
Ստեղծում
Տեսախցիկի տեղադրումԲազմախցիկ
Տևողություն50-51 րոպե
Հեռարձակում
ԱլիքSyfy (2010)
WWE.com (2010 – 2012)
WWE Network (2014 – այժմ)
Պատկերի ձևաչափ480i (SDTV)
1080i (HDTV)
Սկզբնական եթերփետրվարի 23, 2010
Տարեգրություն
Կապված ցուցադրումներWWE Raw
WWE SmackDown
WWE Main Event
WWE Superstars
WWE NXT
IMDbID 1601141
Պաշտոնական կայք

Սկզբնապես ծառայել է որպես սեզոնային հիբրիդային հաղորդաշար՝ պարունակելով իրական հեռուստաշուի և կանխորոշված ռեստլինգ-շոուի տարրեր, որում մասնակցում էին «NXT» ապրանքանիշին նախորդած «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնության մարզիկները՝ աշակերտելով «Raw» և «SmackDown» ապրանքանիշերի մարզիկներին և փորձելով ձեռք բերել հիմնական կազմում ելույթ ունենալու պայմանագրեր։ Տվյալ ձևաչափով շոուն ցուցադրվել է 2010 թվականի փետրվարի 23-ից մինչև 2012 թվականի հունիսի 13-ը՝ ունենալով 5 եթերաշրջան՝ յուրաքանչյուրի ավարտին պայմանագրեր շնորհելով հաղթողներ Ուեյդ Բարետին, Կավալին, Քեյթլինին և Ջոնի Քուրտիսին։

Արտաքին հղումներ խմբագրել