WWE 2K14, մարտական համակարգչային խաղ, մշակված «Yuke's» և «Visual Concepts» ստուդիաների կողմից՝ Xbox 360 և PlayStation 3 խաղային ապարատների համար[2]։ Խաղը WWE-ի առաջին պաշտոնական վիդեոխաղն է թողարկված «2K Sports» խաղաստեղծ ստուդիայի կողմից, քանի որ վերջինս սնանկացած «THQ» ստուդիայից ձեռք է բերել խաղաշարերը զարգացնելու իրավունքը։

WWE 2K14
ՄշակողYukes
Visual Concepts
Հրատարակիչ2K Sports
ԴիստրիբյուտորTake-Two Interactive
Սերիայի մասWWE 2K
Թողարկման թվական2013
ՊլատֆորմներXbox 360 և PlayStation 3
ԺանրՊրոֆեսիոնալ ըմբշամարտ
Խաղի ռեժիմՄիակառավարում
Բազմակառավարում
PEGIPEGI 16
ESRBESRB T[1]
ԿրիչXbox 360
PlayStation 3
🌐wwe.2k.com

Դուեյն Ջոնսոնի պատկերով պաշտոնական պաստառի և թրեյլերի ցուցադրումը տեղի է ունենում 2013 թվականի հունիսի 24-ին եթեր հեռարձակված «WWE Raw» հաղորդման ժամանակ։ Հյուսիսային Ամերիկայում խաղը լույս է տեսնում նույն թվականի հոկտեմբերի 29-ին[3], Ճապոնիայում՝ հոկտեմբերի 30-ին, իսկ Եվրոպայում՝ նոյեմբերի 1-ին։

«WWE 2K14»-ը հաջորդում է «WWE '13»-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ESRB: WWE 2K14
  2. ««2K Sports»-ի հայտարարությունը WWE '14-ի մասին». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  3. ««WWE-ի հաջորդ վիդեոխաղի պաստառին տեղ է գտնելու Ռոքը»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել