Տուրբո (անգլ.՝ Turbo), մաստակ, առաջին արտադրությունը եղել է դեղձի բույրով (ենթադրաբար արտադրվել է 1985 թվականից), հետագա արտադրումները եղել են մրգային համով և բույրով։ Արտադրվել է թուրքական «Kent Gida» ընկերության կողմից, որպես կանոն, պարունակել է ավտոմեքենաների կամ մոտոցիկլետների նկարներով ներդիրներ։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին այն չափազանց տարածված էր ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի, ԱՊՀ-ի և Լեհաստանի երեխաների և դեռահասների շրջանում։ Այդ երկրներում Turbo-ն հայտնվել է ավելի վաղ, քան Love is... մաստակը, իսկ որոշ ժամանակ անց տարածվել է Donald մաստակը։

«Turbo» մաստակ

Պատմություն խմբագրել

 
Մաստակի արտաքին տեսքը (տեսքը դիմացից)
 
Մաստակի արտաքին տեսքը (տեսքը հետևից)

Արտադրվել է 1980-ականների երկրորդ կեսից։ 1994-95 թվականներին «Turbo» մաստակը սկսել է արտադրվել երեք տարբերակով՝ «Turbo Super», «Turbo Classic» և «Turbo Sport», որոնք տարբերվում են ավտոմեքենաների տեսակների ներդիրներով (ժամանակակից, ռետրո կամ սպորտային)։ «Turbo Classic»-ի արտադրումը դադարեցվել է 1999 թվականին[1]։ 1990-ականների վերջին սկսել է արտադրվել «Turbo 2000»-ը։ 2002 թվականին բրիտանական Cadbury ընկերությունը գնել է թուրքական Kent ընկերությունը[2][3]։ «Turbo Super» և «Turbo Sport» մաստակների արտադրանքը շարունակվել է մինչև 2007 թվականը[1][4]։ «Turbo»-ի հայտնիություն պատճառով առաջացել է կեղծ մաստակի զանգվածային արտադրություն, արտադրվել է աննշան փոփոխություններով կամ ամբողջովին գունային գամմայով, ներդիրի տեսակով, լոգոտիպով, տառատեսակով։ «Kent» ընկերության փոխարեն գրվել է «Kekt», «Kemt» և այլն։

2008 թվականից «Kent Gida» ընկերությունը դադարեցրել է «Turbo» մաստակի բոլոր տեսակների թողարկումը։

2013 թվականին թուրքական PowerGum ընկերությունը ձեռք է բերել Turbo ապրանքանիշի իրավունքները և պաշտոնապես շարունակել Turbo մաստակի թողարկումը՝ բավականին որակապես վերստեղծելով ծամոնի համն ու նոր արտադրանքի որակյալ ներդիրներն ու փաթեթավորումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Согласно сайту TurboGum.Com
  2. «По данным турецкого сайта Cadbury». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  3. Петров Д. Победитель кариеса Արխիվացված 2007-02-16 Wayback Machine // Аналитический деловой еженедельник «SmartMoney», 5 (46), 12 февраля 2007.
  4. Раздел сайта Kent, посвящённый Turbo (раздел Turbo на сайте Kent в июле 2007)