Trump Rebate Banking համակարգը (TRB, Թրամփի զեղչերի բանկային համակարգ), վստահության չարաշահման հնարք է, որն ուղղված է Դոնալդ Թրամփի երկրպագուներին։ TRB համակարգում վաճառում են անդամության պարագաներ և կոլեկցիոն իրեր, ինչպիսիք են «Թրամփի մետաղադրամ» մեդալիոնները, «Թրամփ Բաքս» թղթադրամները և մետաղական չեկերը, որոնք, ըստ վաճառողների, օրինական վճարային միջոց կդառնան ապագա դրամական համակարգի շրջանակներում։

Պատմություն խմբագրել

«Թրամփի մետաղադրամները» վաճառվում են 2016 թվականից։ Թրամփի երկրպագուների տելեգրամյան խմբերում Թրամփի մետաղադրամները և Թրամփի բրենդով կրիպտոարժույթները խթանել են գործընկերային մարքեթոլոգները։ ClickBank-ը՝ մասնաճյուղային մարքեթինգի ցանցը, հայտարարել է, որ Թրամփի մետաղադրամներն իրենց ամենահայտնի արտադրանքն էին 2021 թվականի հոկտեմբերին և երկրորդը՝ հաջորդ ամիս։ Հանրաճանաչությունն աճել է 2021 թվականի հունվարի 6-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կապիտոլիումի վրա հարձակումից հետո։ Մետաղադրամները գովազդելու համար մարքեթոլոգները կեղծ հայտարարություններ էին անում, իբր Նենսի Փելոսին մտադիր է արգելել դրանք։ Շատ հաղորդագրություններում Թրամփի մետաղադրամները համեմատել են բիթքոյնի հետ՝ պնդելով, որ դրանց գինը գնալով աճելու է[1]։ Գովազդային որոշ արշավներում, օրինակ, ՏիկՏոկում, օգտագործվել է սինթեզված ձայնագրություն, որում Թրամփը հաստատում է արտադրանքի իսկությունը[2]։

2023 թվականին NBC News-ը բացահայտել է Կոլորադոյի երեք ընկերություններ՝ Patriots Dynasty, Patriots Future և USA Patriots, որոնք կանգնած են «Trump Bucks»-ի և TRB-ի անդամության քարտերի վաճառքի մարքեթինգային գործունեության, հավաքորդային առարկաների հետևում, որոնք վաճառվում էին որպես կանխիկ արժեքի չափով հետագայում փոխանակման ենթակա[3]։ Օրինակ, պնդում էին, որ անդամության քարտապանները 99,99 ԱՄՆ դոլարով վաճառվող «$10․000 Diamond Trump Bucks» թղթադրամը կարող էին մարել բանկերում և խոշոր մանրածախ խանութներում[4]։ Պատվերները կատարվել են բազմաթիվ ընկերությունների համար համալրման և բաշխման գործունեությամբ զբաղված ShipOffers-ի պահեստից, որը տեղակայված էր Կոլորադոյի Ավրորա քաղաքում[5]։

NBC News-ը զրուցել է մի քանի բանկերի և մանրածախ առևտրի ընկերությունների հետ, որոնցից ոչ մեկը չի հաստատել, որ կընդունի այս հավաքածուները[3]։ Հետաքննությունից հետո ClickBank-ն ասել է, որ անջատել է այն վեբ-կայքերը, որոնք վաճառում էին Trump Bucks[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Thompson, Stuart A. (2022 թ․ հունվարի 28). «How Trump Coins Became an Internet Sensation». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
  2. Hartmann, Margaret (2023 թ․ մայիսի 30). «It Turns Out 'Trump Bucks' Aren't Actually Legal Tender». Intelligencer (ամերիկյան անգլերեն). Vox Media. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
  3. 3,0 3,1 Zadrozny, Brandy; Siemaszko, Corky (2023 թ․ մայիսի 27). «'Trump Bucks' promise wealth for MAGA loyalty. Some lose thousands». NBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
  4. Golden, Emily (2023 թ․ հունիսի 2). «Scammers swindle thousands from Trump supporters with 'Trump Bucks'». The Jerusalem Post. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
  5. Jojola, Jeremy (2023 թ․ հունիսի 2). «'Trump Bucks' shipped out from Colorado warehouse». KUSA. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
  6. Salam, Erum (2023 թ․ հունիսի 1). «'Trump Bucks' websites taken down after buyers fall for fake currency». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.