Ջոն Փիթեր Բեյն (անգլ.՝ John Peter Bain, հուլիսի 8, 1984(1984-07-08), Spennymoor, Դարեմ քաունթի, Միացյալ Թագավորություն - մայիսի 24, 2018(2018-05-24)[1], Շառլոթ, Մեկլենբերգ շրջան, Հյուսիսային Կարոլինա), ավելի հայտնի՝ որեպս TotalBiscuit, բրիտանացի խաղային մեկնաբան և քննադատ, յություբեր։ Հայտնի է կիբերսպորտային իրադարձությունների լուսաբանմամբ և WCradio.com կայքում խաղերի մեկնաբանմամբ։ Ըստ Eurogamer-ի տվյալների՝ նա հայտնի է դարձել ինդի-խաղերի մեկնաբանմամբ և խաղային նորությունների վերլուծությամբ։ Բեյնը աջակցել է սպառողների իրավունքների պաշտպանությանը համակարգչային խաղերի արտադրման ոլորտում։

TotalBiscuit
անգլ.՝ John Peter Bain
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1984(1984-07-08)
ԾննդավայրSpennymoor, Դարեմ քաունթի, Միացյալ Թագավորություն
Մահացել էմայիսի 24, 2018(2018-05-24)[1] (33 տարեկան)
Մահվան վայրՇառլոթ, Մեկլենբերգ շրջան, Հյուսիսային Կարոլինա
Գերեզմանանհայտ[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
Կրոնդեիզմ[3]
ԿրթությունDe Montfort University?
Մասնագիտությունյություբեր, video game critic, esports commentator, հեռուստատեսային պրոդյուսեր, վիդեո բլոգեր և professional gamer
ԱմուսինGenna Bain?[4]
Պարգևներ և
մրցանակներ
 TotalBiscuit Վիքիպահեստում

2015 թվականին Բեյնը հայտարարել է, որ ինքը հիվանդ է քաղցկեղով և որ վերջինս գտնվում է տերմինալային փուլում։ Մի քանի տարի շարունակ նա շարունակել է զբաղվել խաղային քննադատությամբ, սակայն 2018 թվականին առողջական վիճակի վատթարացման հետևանքով պաշտոնապես ավարտել է կարիերան։ Մահացել է 2018 թվականի մայիսի 24-ին։

Կենսագրություն խմբագրել

Բեյնն իրավագիտություն է ուսումնասիրել De Montfort համալսարանում։ Ուսմանը զոգահեռ նա Demon FM ռադիոյում շոու է վարել, որը նվիրված է եղել երաժշտությանը[6]։

2005-2010 թվականներին Բեյնը ղեկավարել է World of Warcraft ռադիոն, որը մեծ ճանաչում է ունեցել World of Warcraft խաղի երկրպագուների շրջանում և որը ճանաչված և հաստատված էր Blizzard Entertainment-ի՝ խաղի ստեղծողների կողմից։ 2005 թվականին Բեյնը հրավիրվել է լուսաբանելու BlizzCon ամենամյա ցուցահանդեսը, որտեղ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ յություբեր Ջեննա Բեյնին[7]։ Ռադիայում աշխատելուց հետո նա կայք է հիմնել, որի հասցեն է Cynicalbrit.com․ այնտեղ նա ընդհանուր նշումներ էր տեղադրում համակարգչային խաղերի վերաբերյալ։

2010 թվականին՝ տնտեսական ճգնաժամի ժամանակ, Բեյնը կորցրել է ֆինանսական խրհրդատվական ընկերությունում ունեցած իր աշխատանքը[8]։ Դա համընկել է World of Warcraft: Cataclysm-ի բետա տարբերակի թողարկման հետ, ինչից հետո նա սկսել է YouTube-ում տեսանյութեր տեղադրել և պատմել հավելվածի մասին՝ փորձելով գումար վաստակել կայքի գովազդային համակարգի միջոցով։ Մի քանի շաբաթվա ընթացքում նրա տեսանյութերի վարկանիշը կտրուկ աճել է, ինչից հետո նրա հետ կապվել է Մայք «Husky» Լամոնդը՝ StarCraft II-ի մեկնաբանը, որը Բեյնին հրավիրել է YouTube-ի խաղային ալիքների ցանցում՝ The Game Station-ում (այժմ՝ Polaris), աշխատելու։

2012 թվականին Բեյնը Sony Online Entertainment-ի հետ համատեղ աշխատել է «E3» ցուցահանդեսում, որտեղ շոու է վարել այն այցելուների հետ, որոնք փորձում էին PlanetSide 2 խաղալ[9]։

Քաղցկեղի ախտորոշում և մահ խմբագրել

2014 թվականի ապրիլի վերջին Բեյնը հայտարարել էր աղիներում չարորակ գոյացությունների հայտնաբերման մասին, որն ավելի վաղ հայտնաբերվել էր նաև նրա տատիկի և պապիկի մոտ[10]։ Ավելի քիչ, քան մեկ ամիս անց Բեյնը հայտարարել էր, որ հիվանդ է «լիամասշտաբ քաղցկեղով» և սկսում է քիմիաթերապիայով բուժումը[11]։

2015 թվականի ապրիլին համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել քաղցկեղի ժամանակավոր թուլացում։ Սակայն, 2015 թվականի հոկտեմբերին, նոր տոմոգրաֆիան ցույց է տվել, որ չնայած քաղցկեղը բուժվել է, լյարդում առաջացել էր մետաստազ, որի բուժումը հնարավոր չէր իրականացնել։ Բժիշկները նրան երկու-երեք տարվա կյանք են տվել։ Այս լուրից հետո Բեյնը լուծարել է իր team Axiom կիբեռսպորտի թիմը[12]։ 2016 թվականի հունվարին Բեյնը դադարել էր հայտնվել ԶԼՄ-ներում՝ ամբողջությամբ կենտրոնանալով խաղային քննադատությամբ տեսանյութ ստեղծելու վրա[13]։

2016 թվականի սեպտեմբերի 23-ին նա հայտնել էր, որ քաղցկեղային ուռուցքը մուտացիայի է ենթարկվել, սակայն բուժումը կրճատել է այն կեսից ավելիով՝ հինգ սանտիմետրից մինչև երկու սանտիմետր[14][15]։

2017 թվականի հոկտեմբերին Բեյնը մասնակցել է H3-ի podcast-ին, որտեղ մանրամասն պատմել է իր հիվանդության ընթացքի մասին։ Նա նկարագրել է իր վիճակը որպես «կայուն» (նկատի ունենալով, որ քաղցկեղը մնացել է, բայց ուռուցքը չի աճում), թեև նա ունեցել է IV աստիճանի քաղցկեղ[16]։ Նոյեմբերի 22-ին Բեյնը Twitter-ում հայտնել էր, որ քիմիաթերապիան դադարել է ազդեցություն գործել, և նա պատրաստվում է բուժման այլ միջոցներ փորձել[17]։

2018 թվականի ապրիլի կեսերին Բեյնը հոսպիտալացվել է ողնաշարի ուժեղ ցավով, ինչից հետո բժիշկները պարզել էին, որ ուռուցքն տարածվել է՝ սկսելով ճնշում գործադրել նրա մեջքի վրա։ Քաղցկեղի տարածումը փոքրացնելու փորձերից հետո բժիշկը հայտնել է, որ քաղցկեղը դարձել է անընկալունակ դեղորայքային բուժման և քիմիաթերապիայի նկատմամբ։ Բժիշկները նրան տեղափոխել են պալիատիվ բուժման։ Իմանալով, որ իրեն երկար չի մնացել ապրելու, Բեյնը հայտարարել է, որ լիովին հեռանում է խաղերի քննադատությունից՝ վախենալով, որ ինքն այլևս ի վիճակի չի լինի ապահովել տեսահոլովակի որակը, որը բավարարում էր ինչպես հանդիսատեսին, այնպես էլ՝ իրեն[18][19]։

2018 թվականի մայիսի 24-ին Ջեննա Բեյնն իր օգտահաշվում և ամուսնու Թվիթերում հայտարարել էր, որ Բեյնն ընկել է լյարդային կոմայի մեջ և մահացել[20][21][22]։ 2018 թվականի սեպտեմբերի 9-ին Blizzard Entertainment-ը ստեղծել է Բեյնին նվիրված հուշադրամ[23]։

Հայտնիությունը համացանցում խմբագրել

Հիմնական հրապարակային ակտիվությունը Բեյնը դրսևորել է իր յություբյան ալիքում, որտեղ նա Polaris խաղային ալիքների ցանցի շրջանակներում հրապարակել է «տարբեր խաղային կոնտենտ»։ Առավել տարածված էր «WTF is...?»-ը, որտեղ նա ցույց է տվել իր առաջին տպավորությունները տարբեր համակարգչային խաղերի հանդեպ[24]։ Ուիլ Փորթերը Eurogamer-ից նկարագրել է նրան որպես «Ինդիայի խաղերի չեմպիոն»[25]։ Նա ենթադրել է, որ Բեյնի հայտնիությունը կապված է նրա ձայնի հետ, որն ունի «հեղինակության երանգ»[25], իսկ ինքը՝ Բեյնը, հավատացել է, որ հաջողության բանալին դարձել է իր անձը և անկեղծությունը[24]։ 2018 թվականի մայիսին՝ իր մահվան պահին, Բեյնն ունեցել է ավելի քան 2,2 միլիոն բաժանորդ իր յություբյան ալիքում[19][26][27][28]։

Բացի «WTF is...?»-ից ,2012 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև 2016 թվականի հուլիսի 15-ը Բեյնը վարել է «Content Patch» ծրագիրը՝ նվիրված խաղային նորություններին և մեկնաբանություններին[29]։ Բեյնը նաև վարել է The Game Station Podcast-ը, որտեղ քննարկել է խաղերը և խաղային նորությունները յություբերներ Ջեսսի Քոքսի և Բրուկ «Dodger» Տորնի հետ։ Դա տեղի է ունեցել ամեն երեքշաբթի իր Twitch ալիքում[30][31][32]։

Սպառողների իրավունքների պաշտպանում խմբագրել

2013 թվականի հոկտեմբերին Wild Games Studio ստուդիան պահանջ է ներկայացրել «WTF Is…?» տեսաշարի տեսահոլովակում հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ, որում քննադատել են իրենց Day One: Garry's Incident խաղը։ Արդյունքում տեսանյութը ջնջվել է, չնայած նրան, որ խաղի պատճենը հատուկ տրամադրվել է Բեյնին ակնարկի համար, իսկ հեղինակային իրավունքով պաշտպանված նյութի օգտագործումը քննադատության համար համարվում է բարեխիղճ օգտագործում և թույլատրվում է։ Բեյնի հաջորդող տեսանյութը, որը նկարահանվել է ի պատասխան այդ իրադարձության, գրավել է մամուլի ուշադրությունը և քննադատության ալիք բարձրացրել Wild Games Studio-ի հասցեին, ինչի արդյունքում ստուդիան հետ է կանչել իր բողոքը[33][34][35]։

2014 թվականի հուլիսին հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ ՅուԹյուբ-տեսաոբլոգերներ դրամական փոխհատուցում են ստանում մշակողներից իրենց խաղերի մասին տեսանյութերի նկարահանման համար, ինչը բուռն քննարկում է առաջացրել YouTube-ում խաղային ալիքների էթիկայի վերաբերյալ[36]։ Ի պատասխան այդ քննարկմանը՝ Բեյնը Twitter-ում հայտարարել է, որ ինքը հստակ կնշի գովազդային տեսանյութերը էկրանավորման ժամանակ։ Ավելի վաղ դիսքլեյմերները գտնվել էին նրա տեսանյութի նկարագրության մեջ, սակայն Բեյնը զգում էր, որ դա բավարար չէ, քանի որ YouTube-ի տեսանյութերը կարող են տեղադրվել այլ կայքերում կամ վերարտադրվել հավելվածներում, և այդ դեպքում այդ տեղեկատվությունը չի երևա[37][38]։

2014 թվականի հոկտեմբերին, երբ համակարգչային խաղերի ավանդական գրախոսներին չի հաջողվել ստանալ Middle-earth: Shadow of Mordor խաղի վաղ հասանելիությունը, Բեյնը հայտարարել է, որ ՅուԹյուբ-տեսաոբլոգերներին առաջարկվել է խաղերի վաղ հասանելիություն՝ սահմանափակող պայմանագրի համաձայնության դիմաց, որը նրանց ստիպել է խաղի նկատմամբ դրական գնահատականի[39][40][41][42]։ Դաշնային առևտրային հանձնաժողովի կանոնները պահանջում էին YouTube-ում գովազդային առաջարկների բացահայտում[43][44]։

Բեյնն ընդգրկվել է Գեյմեգրեյթի հակասությունների մեջ այն բանից հետո, երբ իմացել է, որ ՅուԹյուբ-տեսաբլոգերները DMCA-ից ստանում են Զոի Քունիի քննարկման տեսանյութի ծանուցումներ, և բերել է այն փաստարկը, որ այդ տեսանյութերի հեռացումը հանգեցնելու է Սթրեյզանդի հերթական ազդեցությանը։ Դա Twitter-ում Բեյնի հասցեին քննադատություն է առաջացրել[45][46]։ Հետագայում Բեյնը քննարկել է համակարգչային խաղերի մամուլի հետ կապված էթիկական և մասնագիտական խնդիրները՝ պնդելով, որ իր կարծիքով վեճերի ժամանակ բարձրացված էթիկական խնդիրներից շատերը էական էին և արժանի էին քննարկման համար[47][48][49]։ Գեյմերգեյթի հետ կապված հետապնդումն անվանել է առանձին մարդկանց գործողությունների արդյունք, որոնք ցանկանում էին վեճի մեջ ներգրավված անձանց շրջանում կոնֆլիկտ հրահրել[50]։

2017 թվականի ապրիլի 3-ին Gearbox Publishing-ը հայտարարել է G2A-ի հետ գործընկերության մասին, որի արդյունքում G2A-ն պետք է ստեղծեր և վաճառեր Bulletstorm: Full Clip Edition խաղի բացառիկ կոլեկցիոն հրատարակությունը[51]։ Բեյնը քննադատել է այդ քայլը՝ նշելով մամուլում G2A-ի բացասական արձագանքները և այդ ընկերության հասցեին մեղադրանքները, և սպառնացել է խուսափել Bulletstorm-ի մասին ակնարկից, ինչպես նաև Gearbox-ի ցանկացած այլ խաղից, եթե Gearbox-ը հետ չկանչի առաջարկը։ 2017 թվականի ապրիլի 6-ին, Bulletstorm-ի ենթադրյալ թողարկումից մեկ օր առաջ՝ Full Clip Edition-ը, Gearbox-ը հրապարակել է Բեյնի հետ համատեղ կազմված պահանջների ցանկը, որոնք առաջ են քաշվել G2A-ին, որոնց չկատարումը կհանգեցնի գործարքի խզմանը։ Պահանջները ներկայացվել են Shield ծառայությանը, որը բաց էր API խաղերի մշակողների և G2A վճարային համակարգի համար[52]։ Հաջորդ օրը Gearbox Publishing-ը հրապարակայնորեն հայտարարել է G2A-ի հետ համագործակցության ավարտի մասին՝ այդ ընկերության կողմից պահանջների հանդեպ արձագանքի բացակայության պատճառով[53]։ 2017 թվականի ապրիլի 10-ին G2A պատասխանել է. «G2A.COM-ի նկատմամբ առաջ քաշված բոլոր պահանջները, ըստ էության, վաղուց մեր շուկայական ռազմավարության մի մասն են կազմում», և առաջ քաշված խնդիրները վերագրել են Բեյնի և Gearbox-ի անտեղյակ լինելուն, թե ինչպես է G2A-ն վարում շուկան[54]։

Հովանավորություն խմբագրել

2012 թվականի փետրվարին Բեյնը հայտարարել է «Team dignitas» թիմի խաղացող BlinG-ին հովանավորելու մասին՝ մեկնաբանելով․ ««StarCraft» համայնքը շատ բան է արել ինձ համար, և իմ հերթին ես հնարավորություն ունեմ վերադարձնել այն «SHOUTcraft Invitational»-ին։ Եկել է առաջ քայլելու և ուղղակիորեն բրիտանացի տաղանդին աջակցելու ժամանակը։ Կարծում եմ՝ բրիտանացին ունի աշխարհի լավագույն ոչ կորեացիներից մեկը դառնալու ներուժ»[55]։

Team Axiom խմբագրել

2012 թվականի օգոստոսին Բեյնն առաջարկել է «Slayers» թիմի նախկին խաղացող CranK-ի հովանավորությունը «MLG Pro Circuit 2012-Summer Championship»-ին պատրաստվելիս[56]։

2012 թվականի սեպտեմբերի 26-ին Բեյնն իր կնոջ՝ Ջենայի հետ հայտարարել են «Team Axiom» կիբեռսպորտային թիմի ստեղծման մասին, որտեղ որպես հովանավոր հանդես են եկել Բեյնը և Հասկին, իսկ CranK-ը, որը փոխել է բեմական անունը «AxCrank»-ի, դարձել է թիմի առաջին խաղացողը[57]։ «GOMTV Global StarCraft II Team league»-ին մասնակցելու համար թիմը միավորվել է «Team Acer»-ի հետ՝ ձևավորելով «Axiom-Acer» թիմը[58]։ «Axiom»-ի կազմում ընդգրկվել են AxCrank-ը, AxAlicia-ն, AxHeart-ը և AxRyung-ը[59]։

2015 թվականի հոկտեմբերի 15-ին Բեյնը վերադարձած քաղցկեղի և վերջերս թիմային հաջողությունների բացակայության պատճառով հայտարարել Է Team Axiom-ի լուծարման մասին[60]։

Մրցանակներ խմբագրել

Բեյնը 2012 թվականին «Golden Joystick»-ում առաջադրվել է «YouTube-ի լավագույն խաղացող» (անգլ.՝ Greatest YouTube Gamer) մրցանակի[61]։ Նրա ստեղծագործությունը ճանաչվել է հայտնի խաղային կայքերի, այդ թվում՝ «Technorati»-ի[62] և «Eurogamer»-ի կողմից[63]։ Բեյնը 2012 թվականին հաղթել է «King of the Web»-ի կողմից կազմակերպված «Battle Royale»-ը և իր հաղթանակը նվիրել է շահույթ չհետապնդող «Charity: Water» կազմակերպությանը[64]։ 2014 թվականին ընդգրկվել է «MCV» ամսագրի բրիտանացիների ցանկում[24]։ TotalBiscuit-ն առաջադրվել է «Shorty Award» մրցանակի[65]։ 2014 թվականի դեկտեմբերի 5-ին «The Game Award» մրցանակաբաշխության «Trending Gamer» անվանակարգում արժանացել է «Fan’s Choice» մրցանակի[66]։ 2018 թվականի վերջին «Electronic Sports League» ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է Բեյնին ներառել կիբեռսպորտի փառքի սրահում։ Բեյնը դարձել է առաջին ոչ խաղացողը, որն արժանացել է այդ պարգևին[67]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.mirror.co.uk/3am/celebrity-news/john-totalbiscuit-bain-dead-33-12593349
  2. Find A Grave — 1996.
  3. Թվիթթեր(բազմ․)(untranslated), 2006.
  4. https://www.bbc.com/news/technology-44250597
  5. https://thegameawards.com/history/year-2014
  6. JP McDaniel (2012 թ․ հունիսի 23). «Real Talk with TotalBiscuit». Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  7. Bain, Genna. «YouTube Playlist Depicting Genna's Adventures Living With John». YouTube. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  8. Bembenek, Mike (2014 թ․ մարտի 5). «The biggest celebrities of eSports». Red Bull eSports. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  9. «PlanetSide 2 teams up with TotalBiscuit». 2011 թ․ մայիսի 31. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. Jaworski, Michelle (2014 թ․ ապրիլի 30). «"I almost got myself killed"—YouTube star TotalBiscuit opens up about cancer». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. Tach, Dave (2014 թ․ մայիսի 23). «Web broadcaster John 'TotalBiscuit' Bain diagnosed with cancer». Polygon. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  12. Votta, Rae (2015 թ․ հոկտեմբերի 17). «YouTube gamer TotalBiscuit reveals inoperable cancer, disbands esports team». The Daily Dot. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  13. Klepek, Patrick (2016 թ․ հունվարի 25). «TotalBiscuit Quits Social Media With Emotional Goodbye». Kotaku. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  14. Bain, John [@Totalbiscuit] (September 23, 2016). «My cancer had mutated. My oncologist figured out a targeted treatment for it. 2 months on, tumor size is down over 50%» (Թվիթ). Վերցված է 21 April 2017-ին – via Թվիթթեր.
  15. Bain, John [@Totalbiscuit] (September 23, 2016). «To put that into context, I had a 5cm long tumor in my liver. Its now 2cm and shrinking, after 4 treatments» (Թվիթ). Վերցված է 21 April 2017-ին – via Թվիթթեր.
  16. H3 Podcast #35 - TotalBiscuit. H3 Podcast. 2017 թ․ հոկտեմբերի 21 – via YouTube.
  17. Bain, John [@Totalbiscuit] (November 22, 2017). «Yeah, this chemo has stopped working. Was gonna happen eventually. Thankfully there are more types, switching to another type. Not great. Not in another organ but, growth started again» (Թվիթ) – via Թվիթթեր.
  18. Schreier, Jason (2018 թ․ մայիսի 1). «Game Critic Totalbiscuit Says He's Retiring: 'I Don't Have Long Left'». Kotaku. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  19. 19,0 19,1 Murdock, Jason (2015 թ․ մայիսի 1). «Totalbiscuit Cancer Update: Youtuber John Bain Liver Failing, Warns Fans 'I Don't Have Long Left'». Newsweek. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  20. Grayson, Nathan (2018 թ․ մայիսի 24). «Game Critic Totalbiscuit Has Died». Kotaku. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  21. «YouTube star TotalBiscuit dies aged 33». BBC. 2018 թ․ մայիսի 25. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  22. Video Game Critic John ‘Total Biscuit’ Bain Passes Away — Game Rant. Gamerant.com (1984-07-08). Retrieved on 2018-05-27.
  23. «Commemorative Bundle». Starcraft2.com. Blizzard Entertainment. 2018 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  24. 24,0 24,1 24,2 Calvin, Alex (2014 թ․ մայիսի 6). «WTF is... TotalBiscuit?». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  25. 25,0 25,1 Porter, Will (2012 թ․ նոյեմբերի 14). «The cult of TotalBiscuit». Eurogamer. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  26. McWhertor, Michael (2018 թ․ մայիսի 24). «Game critic John 'TotalBiscuit' Bain dies at 33». Polygon. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  27. «Top Steam Curators». Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  28. Chalk, Andy (2017 թ․ ապրիլի 3). «Valve is revamping the way Steam recommends games». PC Gamer. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  29. Skipper, Ben (2015 թ․ հոկտեմբերի 16). «YouTuber TotalBiscuit diagnosed with inoperable liver cancer, given 2-3 years to live». International Business Times. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  30. Dale, Laura Kate (2017 թ․ օգոստոսի 16). «TotalBiscuit on Dealing with the Hate». Kotaku. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  31. «Ушел из жизни Джон TotalBiscuit Бейн». cybersport.ru. 2018 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  32. Andy Chalk (2017 թ․ հունվարի 20). «TotalBiscuit's "bellowing tenor" is coming to StarCraft 2». PC Gamer (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  33. Masnick, Mike (2013 թ․ հոկտեմբերի 21). «Copyright As Censorship Again: Game Developer Takes Down Scathing YouTube Review». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  34. Slabaugh, Brett (2013 թ․ հոկտեմբերի 21). «Day One: Garry's Incident Devs Accused of Censoring Bad Review». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  35. Usher, William (2013 թ․ հոկտեմբերի 20). «Developers Try Legally Blocking Negative Criticism Of Day One: Garry's Incident». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  36. Rose, Mike. «Pay for Play: The ethics of paying for YouTuber coverage» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  37. Wawro, Alex. «Prominent YouTuber makes paid-for video disclosure more explicit» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  38. Grayson, Nathan (2015 թ․ սեպտեմբերի 23). «The Story Behind Steam's 'Framerate Police'». Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  39. Grayson, Nathan (2014 թ․ հոկտեմբերի 8). «The Messy Story Behind YouTubers Taking Money For Game Coverage». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  40. Kain, Erik (2014 թ․ հոկտեմբերի 8). «'Middle-Earth: Shadow Of Mordor' Paid Branding Deals Should Have #GamerGate Up In Arms». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  41. Parfitt, Ben (2014 թ․ հոկտեմբերի 7). «YouTubers required to be positive in return for Shadow of Mordor review code, report claims». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  42. Sterling, Jim (2014 թ․ հոկտեմբերի 6). «Shadiness of Mordor». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  43. Usher, William (2014 թ․ հոկտեմբերի 13). «Shadow of Mordor Review Contract Causes Ruckus in the Gaming Industry». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  44. kidsleepy (2014 թ․ հոկտեմբերի 6). «Steam and Twitch now requiring disclosure of sponsored content». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  45. Romero, Aja (2014 թ․ օգոստոսի 20). «The sexist crusade to destroy game developer Zoe Quinn». The Daily Dot. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  46. Auerbach, David (2014 թ․ օգոստոսի 27). «Letter to a Young Male Gamer». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  47. Bain, John (2014 թ․ սեպտեմբերի 9). «I will now ramble about games media for just under 30 minutes». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  48. «Ethics in Games Media: Stephen Totilo of Kotaku comes to the table to discuss». 2014 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  49. «#GamerGate: TotalBiscuit on Ethics, Was Offered Free Stuff for Reviews». 2014 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
  50. Diver, Mike (2014 թ․ հոկտեմբերի 20). «GamerGate Hate Affects Both Sides, So How About We End It?». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  51. «Gearbox Publishing and G2A.COM team up on a collector's edition of Bulletstorm: Full Clip Edition» (Press release). Gamasutra. 2017 թ․ ապրիլի 3. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  52. Wawro, Alex (2017 թ․ ապրիլի 6). «Gearbox partners with G2A, then vows to back out unless G2A takes steps to fight fraud». Gamasutra. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  53. Hall, Charlie (2017 թ․ ապրիլի 7). «G2A's relationship with Gearbox ends with the launch of Bulletstorm remake». Polygon. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  54. Matulef, Jeffrey (2017 թ․ ապրիլի 10). «G2A responds to Gearbox's withdrawal and TotalBiscuit's demands». Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  55. «TotalBiscuit to sponsor BlinG». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  56. «Crank Offered Sponsorship from TotalBiscuit for MLG Raleigh». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  57. «Definitive esports news article- Axiom esports announced». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  58. «Axiom to participate in the GSTL». Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  59. «Axiom Player Roster on Liquipedia». Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  60. «Axiom comes to an end. on AxiomEsports». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  61. «Golden Joystick Award Winners 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  62. «An Interview With John "TotalBiscuit" Bain – Technorati Gaming». Technorati.com. 2011 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  63. Porter, Will (2012 թ․ նոյեմբերի 14). «The cult of TotalBiscuit • Articles •». Eurogamer.net. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  64. «Battle Royale 2012 results page». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  65. «TotalBiscuit». shortyawards.com.
  66. «The Game Awards Nominees 2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  67. «John "TotalBiscuit" Bain to be inducted into Esports Hall of Fame at ESL One Hamburg 2018 as first non-player». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «TotalBiscuit» հոդվածին։