Tommy Cash
Tommy Cash (իրական անունը Թոմաս Թամմեմթս, նոյեմբերի 18, 1991[1], Տալլին, Էստոնիա), էստոնացի ռեփեր։
Tommy Cash | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Tommy Cash |
Ի ծնե անուն | էստ․՝ Tomas Tammemets |
Նաև հայտնի է որպես | Tommy Cash |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1991[1] (32 տարեկան) Տալլին, Էստոնիա |
Երկիր | Էստոնիա |
Ժանրեր | Թրեպ երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ և ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Tommy Cash Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Թոմասը ծնվել է ոչ հարուստ էստոնական ընտանիքում Թալլինում, մի շրջանում, որտեղ հիմնականում ապրում ռուսալեզու մարդիկ[2]։ Մանկությունից Թոմին հասկացավ, որ նա բիլինգվ է։ Նրա հայրը խոսում էր ռուսերեն, իսկ մայրը՝ էստոներեն։ Հենց լեզվի իմացության շնորհիվ Թոմասը առաջին անգամ ծանոթացավ ռուսական մշակույթի հետ։ Շատ հարցազրույցներում, խոսելով իր էթնիկ պատկանելության մասին, Քեշն ընդգծել է, որ իր տատիկը ծագումով Ռուսաստանից է, իսկ նրա մայրը կիսով չափ ուկրաինուհի է։ Սակայն Թոմիին հետաքրքրում էր ոչ միայն ռուսական, այլև ամերիկյան մշակույթը։ Դպրոցն ավարտելուց հետո Թոմասն աշխատում էր որպես մատուցող և հավաքարար, ակտիվորեն զբաղվում էր պարով։ Ժամանակի ընթացքում հոբբին դարձաո աշխատանք, որը անգամ եկամուտ էր բերում։
Կարիերա խմբագրել
Նրա երաժշտական կարիերայի սկիզբը դարձել է GUEZ WHOZ BAK տեսահոլովակը, որը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո համերգներ են սկսվել Էստոնիայում, Չեխիայում, Ֆինլանդիայում և եվրոպական այլ երկրներում։ Ավելի ուշ Թոմմին թողարկել է EUROZ DOLLAZ YENIZ անվանումով կոմպոզիցիան, որում պահպանվում է Թոմի հեղինակային յուրահատուկ ոճը։ 2014 թվականի գարնանը թողարկվում է EUROZ DOLLAZ YENIZ դեբյուտային ալբոմը, որը բաղկացած է ինը երգերից։ 2015 թվականին Թոմասը թողարկել է երկու հոլովակ՝ LEAVE ME ALONE և GIVE ME YOUR MONEY, երկրորդը՝ [Little Big] Ռեյվ-խմբի հետ համատեղ։ 2016 թվականի հուլիսին ներկայացվել է WINALOTO երաժշտական աշխատանքը, որից հետո Թոմասին բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել հայտնի լեյբլներից, սակայն երգիչը նախընտրել է պահպանել անկախությունը։ 2017 թվականի մարտի 16-ին կայացել է SURF երգի տեսահոլովակի պրեմիերան։
Սկաոառակագրություն խմբագրել
Ստուդիական ալբոմներ խմբագրել
- 2014 - Euroz Dollaz Yeniz
- 2018 - ¥€$[3]
Մինի ալբոմներ խմբագրել
- 2014 - C.R.E.A.M.
Սինգլներ խմբագրել
- 2014 - «Alien Tears»
- 2015 - Little Big - «Give Me Your Money»
- 2016 - Kinder Malo - «Apel»
- 2017 - «Rawr»
- 2017 - Томми Кэш, IC3PEAK - «Cry»[4]
- 2017 - A. G. Cook - «Out Of My Head Remix»
- 2017 - Felicita - «Sulaharas»
- 2018 - «Pussy Money Weed»
- 2018 - «Little Molly»
- 2018 - «X-Ray»
- 2019 - Modeselektor - «Who»
- 2019 - «Sdubid»
- 2020 - Boys Noize - «Nude»
Տեսագրություններ խմբագրել
№ | Տարի | Տեսահոլովակ | Ալբոմ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1 | 2013 | Guez Whoz Bak | C.R.E.A.M. | — |
2 | 2014 | Alien Tears | Սինգլ | Ջնջված տեսահոլովակ |
3 | Euroz Dollaz Yeniz | Euroz Dollaz Yeniz | — | |
4 | 2015 | Flipperi (Adi L Hasla при уч. Aito Mäkki, Томми Кэш) | Habiturientti | — |
5 | ProRapSuperstar | Euroz Dollaz Yeniz | — | |
6 | Leave Me Alone | Euroz Dollaz Yeniz | — | |
7 | Give Me Your Money (Little Big при уч. Томми Кэш) | Funeral Rave | — | |
8 | 2016 | Apel (Pimp Flaco x Томми Кэш x Kinder Malo) | Սինգլ | — |
9 | Winaloto | Սինգլ | 2018 թոականի լավագույն տեսահոլովակ ըստ Estonian Music Awards[5] | |
10 | A Colors Show | Սինգլ | — | |
11 | 2017 | Surf | Սինգլ | — |
12 | 2018 | Pussy Money Weed | Սինգլ | — |
13 | Little Molly | Սինգլ | 2019 թոականի լավագույն տեսահոլովակ ըստ Estonian Music Awards | |
14 | X-Ray | ¥€$ | — | |
15 | 2019 | Who (Modeselektor при уч. Томми Кэш) | Who Else | — |
16 | Sdubid | Սինգլ | — |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Helena Läks (2013 թ․ հունիսի 6). «Uus Eesti Biit: Tommy Cash» (էստոներեն). müürileht. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ TOMMY CASH (30.11.2018). «release». deezer. deezer.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «TOMMY CASH X IC3PEAK - CRY». TOMM¥ €A$H via SoundCloud. 2017 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Elu24 OTSE: Eesti Muusikaauhinnad 2018 gala lava pealt ja kaadri tagant!» (էստոներեն). Elu24. 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tommy Cash» հոդվածին։ |