The Hatters («Գլխարկակարներ»), ռուսական ջիպսի ֆոլկ ռոք խումբ[1], որը ստեղծվել է 2016 թվականին Սանկտ Պետերբուրգու։ Խմբի հիմնական կազմի մեջ են մտնում Յուրի Մուզիչենկոն, Պավել Լիչադեևը, Ալեքսանդր «Կիկիր» Անիսիմովը, Դմիտրի Վեչերինը, Վադիմ Ռուլևը, Աննա Մուզիչենկոն, Ալտաիր Կոժախմետովը։

The Hatters
ժանրփանկ ռոք
երկիրՌուսաստան
քաղաքՍանկտ Պետերբուրգ
երգի լեզուանգլերեն, ռուսերեն
 The Hatters Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Այս խումբը հայտնել է իր մասին 2016 թվականի փետրվարի 23-ին՝ տեղադրելով համացանում իր «Russian Style» առաջին երգը։ 2016 թվականի ամռանը խումբը ուղևորվել է փառատոնային շրջագայության ամբողջ Ռուսաստանով՝ «Дикая Мята», «Нашествие», Stereoleto, «Вдохновение», «Доброфест» և այլն։ 2016 թվականի աշնանը խումբը հավաքել է հազարավոր մարկանցով դահլիճներ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, հնչել է «Наше радио», «Радио Маяк», Comedy Radio ռադիոկայաններում[2][3]։

2016 թվականի սեպտեմբերի 22-ին Samsung YouTube TV նախագծի շրջանակներում The Hatters խումբը թողարկում է «I’m Not Easy Buddy» տեսահոլովակը[4]։ Սեպտեմբերի 17-ին ու նոյեմբերի 19-ին The Hatters-ը Little Big-ի ու Tatarka-ի հետ համատեղ համերգներ է տվել Սանկտ Պետերբուրգի ու Մոսկվայի խոշոր հրապարակներում։ Նոյեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում խումբը Էմիր Կուստուրիցայի ու Գորան Բրեգովիչի հետ ելույթ է ունեցել[5][6]։

2016 թվականի նոյեմբերի 10-ին տեղադրվույմ է «Russian Style» պաշտոնական տեսահոլովակը[7]։ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին խումբը ներկայացնում է իր առաջին «Stay True» EP-ը[8]։

2017 թվականի փետրվարի 22-ին The Hatters-ը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Արենա մարզադաշտի բեմում՝ «Радио Зенит» փառատոնի շրջանակներում[9]։ Փետրվարի 23-ին The Hatters խումբը դարձել է «Взлом» անվանակարգում ոսկե սկավառակի հաղթող՝ «Наше радио» և «Чартова дюжина» մրցանակաբաշությունների շրջանակներում։ Փետրվարի 26-ին խումբը ելույթ է ունեցել «Лицедеи» թատրոնում՝ այնտեղ տոնելով իր ծննդյան օրը։ Համերգին մասնակցել են թատրոնի արտիստներ Անվար Լիբաբովը և Լեոնիդ Լեյկինը, Little Big խմբի վոկալիստ Իլյա Պրուսիկինը և ստենդափ կոմիկ Դանիլա Պոպերեչնին։

Դեբյուտային «Полная шляпа» ֆոլկ փանկ ալբոմը խումբը թողարկել է 2017 թվականի ապրիլի 21-ին[10]։ 2017 թվականի ապրիլի 26-ին The Hatters Առաջին ալիքի «Вечерний Ургант» շոուի ժամանակ կատարել է «Да, со мной не просто» երգը[11]։

2017 թվականի հունիսի 24-ին խումբը ելույթ է ունեցել «Дикая Мята» փառատոնին, որտեղ ներկայցրել է «Кайфмэн» նոր երգ, իսկ հուլիսի 8-ին ելույթ է ունեցել «Нашествие» փառատոնի գլխավոր բեմին։

2017 թվականի հոկտեմբերի 30-ին խումբը ներկայացրել է «Forever Young, Forever Drunk» երկրորդ ալբոմի գլխավոր երգը[12]։ Նույնանուն ստուդիական ալբոմը երաժիշտները թողարկել են 2017 թվականի դեկտեմբերի 1-ին։

2018 թվականի հուլիսի 20-ին խումբը ներկայացրել է իր առաջին «No Comments» ստուդիական ալբոմը, որը կազմած էր մինչ այդ թողարկված երգերի գործիքավորումներից[13]։

2018 թվականի նոյեմբերի 13-ին The Hatters-ը թողարկել է «Три внутри» անունով նոր EP։

2018 թվականի նոյեմբերի 13-ին The Hatters-ը կատարել է «Не услышала» երգը Առաջին ալիքի «Вечерний Ургант» շոուի ժամանակ։

Երաժշտական ոճ խմբագրել

Խումբը ներկայացնում է ինքն իրեն որպես երաժշտական թատերական նախագիծ, իսկ իր ժանրը անվանում է «ռուս-ցիգանական փողոցային ազգային ալկոհարդկոր հոգևոր երաժշտական գործիքներով»[14]։ Նրանց ստեղծագործությունը ենթարկվել է ցիգանական երաժշտության ազդեցությանը՝ բասի, ակորդեոնի ու ջութակի ուղեկցմամբ ու հանդիսանում է ռոմանսի, փանկի, ֆոլկ ռոքի ու էթնիկ երաժշտության միավորում։

Գնահատական խմբագրել

The Hatters խմբին «Собака.ru» նախագիծը նշել է, որպես «Սանկտ Պետերբուրգում ամենամոդայական նախագիծ»[15]։ Միխայիլ Կոզիրևը ներառել է The Hatters խմբին այն խմբերի տասնյակը, որոնց արժե հետևել 2017 թվականին։ Խումբը մի քանի անգամ եղել է «Հինգերորդ ալիքի» ստուդիայի հյուր[16][17]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 2017 — «Полная шляпа»
  • 2017 — «Forever Young, Forever Drunk»
  • 2018 — «No Comments» (Инструментал)[18]
  • 2019 — «Forte & Piano»[19]

EP խմբագրել

  • 2016՝ «Stay True»
  • 2018՝ «Три внутри»

Սինգլներ խմբագրել

  • 2016՝ «Russian Style»
  • 2016՝ «Сильная женщина»
  • 2017՝ «Зима»
  • 2017՝ «Кайфмэн»
  • 2017՝ «FYFD (Forever Young, Forever Drunk)»

Ալբոմների մեջ մասնակցություն խմբագրել

  • 2019՝ Հարի Տոպոր — «Визморианские хроники» («Зверь», «Мир не проснется»)

Տեսահոլովակներ խմբագրել

Տեսահոլովակներ խմբագրել

  • 2016 — «I’m Not Easy Buddy»
  • 2016 — «Russian Style»
  • 2017 — «Зима»[20]
  • 2017 — «Everyday I’m Drinking»[21]
  • 2018 — «Forever Young Forever Drunk» (feat. Just Femi)[22]
  • 2018 — «Наружу изнутри»
  • 2018 — «Halloween Bloody Party»
  • 2018 — «No Rules»
  • 2018 — «Песня о счастье» (OST «Խոզի տարի»)
  • 2019 — Гарри Топор & The Hatters — «Мир не проснётся»
  • 2019 — «Танцы»
  • 2019 — «Да, это про нас»
  • 2019 — «Всё сразу»

Մասնակցություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Шляпники — Театр Лицедеи». licedeitheatre.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  2. «Шляпники — Слово пацана на Нашем Радио». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «Сергей Стиллавин и его друзья. Дикая мята. Концерт группы THE HATTERS». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. The Hatters — I'm Not Easy Buddy ՅուԹյուբում
  5. ДЖАРАХОВ (2016 թ․ սեպտեմբերի 22). «Все, что происходило в гримерке LITTLE BIG (за кулисами)». Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  6. «19.11.2016 - YOTASPACE - LITTLE BIG, THE HATTERS». highdecibels.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)
  7. THE HATTERS — RUSSIAN STYLE ՅուԹյուբում
  8. «Stay True - EP в Apple Music».
  9. «Юбилейная «Чартова Дюжина» состоялась». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Альбом Полная шляпа (The Hatters)». iTunes. 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  11. Вечерний Ургант (2017 թ․ ապրիլի 26). «Вечерний Ургант. The Hatters — «Да, со мной не просто» (26.04.2017)». Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  12. Forever Young Forever Drunk — The Hatters в iTunes
  13. «The Hatters — «Не услышала». Вечерний Ургант. Фрагмент выпуска от 13.11.2018». Первый канал. 2018 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  14. Анастасия Щурова — Интервью (2016 թ․ հոկտեմբերի 14). «Казахстанец в группе The Hatters: «Мы играем цыганский алкохардкор на душевных инструментах»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  15. «Как группа The Hatters стала самым модным музыкальным проектом в Петербурге?». Собака.ru.
  16. Михаил Козырев. «Кого мы будем слушать в 2017?». Дождь.
  17. «Гости программы: группа The Hatters». Пятый канал.
  18. «Альбом «No Comments (Инструментал)» (The Hatters)» (ռուսերեն). 2018 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  19. Сергей Мезенов (2019 թ․ հուլիսի 18). «Что слушать в июле — 2. 2. The Hatters «Forte & Piano»». Colta.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  20. THE HATTERS — ЗИМА ՅուԹյուբում
  21. THE HATTERS — EVERYDAY I'M DRINKING ՅուԹյուբում
  22. THE HATTERS - FOREVER YOUNG FOREVER DRUNK (feat. Just Femi) ՅուԹյուբում
  23. animaljazzband (2019 թ․ մարտի 21). «Animal ДжаZ — Чувства». Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Hatters» հոդվածին։