The Funkids (հայերեն՝ Զվարճալի երեխաներ), վրացական մանկական խումբ, որը Վրաստանը ներկայացրել է Մանկական Եվրատեսիլ 2012 մրցույթում[1], որտեղ 103 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը[2]։

The Funkids
The Funkids խումբը Մանկական Եվրատեսիլ 2012 մրցույթում
Հիմնական տվյալներ
ԵրկիրՎրաստան Վրաստան
Գործունեություն2012
Անդամներ
Քեթի Սամիխարաձե
Նինի Դաշնիանին
Լուկա Յարմազանաշվիլի
Ելենա Արաչաշվիլի

Անդամներ խմբագրել

Քեթի Սամիխարաձե, ծնվել է Բորժոմիում։ Եղել է «Patara Kartvelebi» խմբի անդամ։ 2010 թվականին «Ana-Bana» հեռուստանախագծում զբաղեցրել է առաջին տեղը։ Իտալիայի Երգչախմբերի երաժշտական փառատոնի առաջին մրցանակի դափնեկիր է։ 2011 թվականին դարձել է Գոգի Դալիձեի անվան փառատոնի դափնեկիր, ինչպես նաև Մանկական Եվրատեսիլ 2011 մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Ներկայումս սովորում է «Eniki-Beniki» ստուդիայում։

Նինի Դաշնիանին, ծնվել է Բրյուսելում։ Մասնակցել է «Oliver!» մյուզիքլի բեմադրությանը։

Լուկա Յարմազանաշվիլի, «Varskvlavebi 2008» երաժշտական մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր։ «Nichieri» նախագծի անդամ («Փառքի րոպե» նախագծի վրացական նմանօրինակը)։ Հնչյունավորել է «Skooby» մուլտֆիլմի գլխավոր հերոսին։

Ելենա Արաչաշվիլի, սովորում է «Shavnabada» գիմնազիայում և «Bzikebi» ստուդիայում։ Նվագում է դաշնամուր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մանկական Եվրատեսիլ 2012. Մասնակից - Funkids». Первый Национальный канал. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «Մանկական Եվրատեսիլում հաղթել է ուկրաինացին». Lenta.ru. 2012 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել