Tesla Semi

էլեկտրական բեռնատար

Tesla Semi, էլեկտրական բեռնատար, որը ստեղծվել է Տեսլա ընկերության կողմից։ Ավտոմեքենայի ներկայացումը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 16-ին՝ Իլոն Մասկի կողմից։

Tesla Semi
Սորտավորումբեռնատար
Զաանգվածը15 տոննա
Ստեղծվել է2017
ՀեղինակԻլոն Մասկ

Սկզբնական շրջանում, էլեկտրաբեռնատարի ներկայացումը նախատեսվում էր իրականացնել սեպտեմբերին[1]։ Ավտոմեքենաների խմբի փորձարկումը առանց վարորդ համակարգով, ընկերությունը նախատեսում է իրականացնել Նևադա նահանգի անապատներից մեկում[2][3]։ Բեռնատարի ստեղծման խումբը ղեկավարում է Ջերոմ Գիլյենը, ով Tesla S-ի ծրագրերի նախկին տնօրենն է և ընկերության տրանսպորտային միջոցների նախագծման ներկայիս փոխնախագահը[4]։

Հոկտեմբերի 4-ին՝ պաշտոնական հայտարարությունից երեք շաբաթ առաջ, Reddit ինտերնետային կայք էջում օգտատերերից մեկը հրապարակել է ավտոմեքենայի լուսանկարը, որը հավանաբար եղել է Tesla-ի բեռնատարը։ Սակայն ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել հրապարակված լուսանկարը[5]։

Ներկայացման ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին, հայտնի է դարձել բեռնատարի տեխնիկական բնութագիրը։ Մարտկոցի մեկ լիցքավորման պարագայում, բեռնատարը կարող է անցնել մինչև 800 կիլոմետր տարածություն։ Առանց բեռի, բեռնատարը կարող է արագացնել մինչև 100 կմ/ժ արագություն՝ 5 վայրկյանի ընթացքում, իսկ լրիվ բեռնվածության պարագայում (36 տոննա)՝ 20 վայրկյանի ընթացքում։ Թափքի աէրոդինամիկ դիմադրության գործակիցը գտնվում է 0,36 մակարդակի վրա։ Մարտկոցը ամբողջությամբ լիցքավորվում է 40 րոպեի ընթացքում, ընդ որում 80 %-ը լիցքավորվում է 30 րոպեում։ Բեռնատարը դասվում է 8-րդ դասի ավտոմեքենաների շարքում (ամերիկյան դասակարգման համաձայն) և ունի մինչև 15 տոննա զանգված։ Բեռնատարի ապակիները պատրաստված են հատուկ նյութերից և առանձնանում են բարձր ամրությամբ։ Բեռնատարի թողարկումը նախատեսված է իրականացնել 2019 թվականի սկզբին[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Илон Маск анонсировал выход первого грузовика Tesla в сентябре». Интерфакс. 2017 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Tesla готовится к испытаниям беспилотного электрического грузовика». Вести.ru. 2017 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «Tesla проведет испытания беспилотного грузовика в Неваде». Коммерсантъ. 2017 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Шаронов, Александр (2017 թ․ ապրիլի 24). «Автодайджест №400: Шанхай-2017». 3DNews.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Появилась фотография грузовика Tesla. До официального анонса еще три недели». Meduza. 2017 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Владимир Скрипин (2017 թ․ նոյեմբերի 17). «Представлен электрический грузовик Tesla Semi Truck с дальностью хода 800 км». ITC.ua. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. «Илон Маск представил беспилотную фуру Tesla». РИА Новости. 2017 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.