«T.H.E. (The Hardest Ever)» (հայերեն` Ա.Ե. (Ամենադժվարը երբևէ)), ամերիկացի ռեփեր Will.i.am-ի երգն է Միք Ջագգերի և Ջենիֆեր Լոպեզի հետ համատեղ։ Երգն ազատ է արձակվել 2011 թվականի նոյեմբերի 20-ին iTunes Store-ի միջոցով և ժամեր հետո ներկայացվել է «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում»։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 12-ին։ Երգը ի սկզբանե եղել է Will.i.am-ի «#willpower» չորրորդ ստուդիական ալբոմի սինգլներից մեկը, սակայն չի ընդգրկվել ալբոմում։

«T.H.E. (The Hardest Ever)»
«T.H.E. (The Hardest Ever)» սինգլի շապիկը (Will.i.am-ի, Միք Ջագգերի և Ջենիֆեր Լոպեզ, )
Will.i.am-ի, Միք Ջագգերի և Ջենիֆեր Լոպեզի սինգլը
ԹողարկվածՆոյեմբերի 20, 2011
ՖորմատCD սինգլ, Digital Download
Ձայնագրված2011
ԺանրԷլեկտրո-հոփ
Տևողություն4:47
ԼեյբլInterscope
ՊրոդյուսերՋիմմի Այովին

Թողարկման պատմություն խմբագրել

Մինչև օնլայն լրատվամիջոցների անդրադառնալը երգին, առաջինը իր Թվիթթերի էջում երգի մասին հայտնել է Will.i.am-ը։ Նոյեմբերի 18-ին թողարկվում է սինգլի շապիկը և Վիլյամը այն օգտագործում է որպես իր Թվիթթերի էջի գլխավոր նկար և ետնանկար։ Երգի պրեմիերան կայանում է նոյեմբերի 20-ին «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության» ժամանակ «Նոկիա» թատրոնում։ Երգը մրցանակաբաշխության բեմում կենդանի հնչողությամբ կատարել են Will.i.am-ը և Ջենիֆեր Լոպեզը, իսկ երգի Միք Ջագգերի հատվածը ներկայացվել է տեսահոլովակով։ Երգը iTunes-ում հասանելի է եղել մրցանակաբաշխությունում անմիջապես ներկայացվելուց հետո։ Երգի ձայնագրող լեյբլը եղել է «Interscope»-ը, իսկ երգի բառերը գրվել են Will.i.am-ի, Տանյա Լեյսիի, Քենեթ Օլիվերի և Դալաս Օսթինի կողմից։

Երգը նախատեսված է եղել ընդգրկվելու Will.i.am-ի «#willpower» չորրորդ ստուդիական ալբոմում, սակայն ալբոմի վերջնական երգացանկում այն չի ընդգրկվել։

Տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակի նկարահանումները կայացել են հոկտեմբերի 17-ին Լոս Անջելեսում։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ռիչ Լին։ Ջենիֆեր Լոպեզը տեսահոլովակի իր մասը նկարահանել է հոկտեմբերի 30-ին։ «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության» ելույթից հետո MTV-ն հաղորդում է որ տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսում և Լոնդոնում, իսկ պրեմիերան նախատեսվում է նոյեմբերի վերջին։ Տեսահոլովակի պրեմիերան կայանում է դեկտեմբերի 12-ին Will.i.am-ի Յութուբի պաշտոնական էջում։

Տեսահոլովակը սկսվում է Will.i.am-ի մասնակցությամբ ով հաղորդագրություն է ուղարկում Միք Ջագգերին, և այնուհետև սկսում է վազել ճանապարհով։ Տեսահոլովակի ընթացքում նա վարում է հեծանիվ, մոտոցիկլ, մեքենա, ինքնաթիռ, երթուղային, հրթիռ և ամենավերջում տիեզերանավ։ Ջենիֆեր Լոպեզը տեսահոլովակում հայտնվում է ճանապարհի պատերին, տիեզերանավի հեռուստատեսային էկրանին և գալակտիկայի արտաքին մասում։ Տեսահոլովակում Միք Ջագգերը հայտնվում է գալակտիկայում և ավարտում երգի վերջին մասը։

Երգացանկ խմբագրել

  • Digital download
  1. «T.H.E. (The Hardest Ever)» (Explicit Version) - 4։47
  2. «T.H.E. (The Hardest Ever)» (Clean Version) - 4։47
  3. «Go Home» (Միք Ջագգեր և Գարտներ Վոլֆգանգ) - 4։36
  • Digital download - ռեմիքս
  1. «T.H.E. (The Hardest Ever)» (Z-Trip Remix) - 5։18
  • CD սինգլ
  1. «T.H.E. (The Hardest Ever)» - 4։47
  2. «T.H.E. (The Hardest Ever)» (Ինստրումենտալ) - 4։39

Չարթեր խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2011–12) Ամենաբարձր
հորիզոնական
Australia (ARIA)[1] 57
Australia Urban (ARIA)[2] 17
  Ö3 Austria Top 75[3] 19
  Ultratip Flanders[4] 5
  Ultratip Wallonia[5] 6
Brazil (Billboard Hot 100)[6] 50
Brazil (Billboard Hot Pop Songs)[7] 4
Canada (Canadian Hot 100)[8] 10
  IRMA[9] 13
  Scottish Singles Top 40[10] 6
South Korea International Singles (Gaon)[11] 34
  Schweizer Hitparade[12] 41
  UK Singles Chart[13] 3
  UK R&B Chart[14] 1
US Billboard Hot 100[15] 36
US Billboard Pop Songs 31
US Billboard Latin Songs 45

Տարեվերջյան չարթ խմբագրել

Չարթ (2012) Տեղ
Մեծ Բրիտանիա (Սինգլների չարթ) 100

Թողարկման ժամանակագրություն խմբագրել

Երկիր Թվական Ֆորմատ
  ԱՄՆ 2011, նոյեմբերի 20 Digital download[16]
2011, դեկտեմբերի 6 Top 40/Mainstream radio[17]
  Գերմանիա 2012, հունվարի 3 Digital download[18]
2012, փետրվարի 3 CD սինգլ
  Միացյալ Թագավորություն 2012, փետրվարի 5 Digital download[19]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Chartifacts – Week Commencing: 19th December 2011». Australian Recording Industry Association. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  2. «Top 40 Urban Albums & Singles Chart». Australian Recording Industry Association (ARIA). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. will.i.am feat. Jennifer Lopez & Mick Jagger — T.H.E (The Hardest Ever) Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  4. Ultratop.be — will.i.am feat. Jennifer Lopez & Mick Jagger — T.H.E (The Hardest Ever) (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  5. Ultratop.be — will.i.am feat. Jennifer Lopez & Mick Jagger — T.H.E (The Hardest Ever) (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  6. "Brasil Hot 100 Airplay". Billboard Brasil (Brasil: bpp) (2): 100. December 2011.
  7. «"Brasil Hot Pop & Popular Songs". Billboard Brasil (Brasil: bpp) (23): 37. December 2012». Billboard Brasil(ABPD). 2012 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. «Canadian Hot 100». Billboard. 2011 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. "Chart Track: Week 6, 2012". Irish Singles Chart.
  10. 18, 2012 Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  11. «South Korea Gaon International Chart (Week: January 01, 2012 to January 07, 2012)». Gaon Chart. 2012 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. will.i.am feat. Jennifer Lopez & Mick Jagger — T.H.E (The Hardest Ever) swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  13. 18, 2012 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  14. 18, 2012 Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company.
  15. Trust, Gary (2011 թ․ նոյեմբերի 30). «Rihanna Remains Atop Hot 100, American Music Awards Spur Gains». Billboard. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  16. «<>T.H.E (The Hardest Ever) [feat. Mick Jagger & Jennifer Lopez</><><>]</></> - Single». Apple Inc. 2011 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  17. «CHR/Top 40». RadioandRecords.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  18. «T.H.E (The Hardest Ever) - Explicit Version von Jennifer Lopez, Mick Jagger, Will.I.Am zum Musik Dow<><>]</></> - Single». musicload.de. 2011 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  19. http://www.digitalspy.com/music/sitecomponent/a28814/singles-release-diary.html

Արտաքին հղումներ խմբագրել