Sweater Weather, ամերիկյան The Neighbourhood ինդի-ռոք խմբի երգը, որը գրվել է խմբի անդամներից Ջեսսի Ռուտերֆորդի, Զակ Էյբլսի և Ջերեմի Ֆրիդմանի կողմից, և թողարկվել է Ջասթին Փիլբրոուի կողմից։ Այն մտնում է «I Love You» ալբոմի մեջ (20132013 թվականի հունիսին երգը գրավել է Billboard Alternative Songs-ի առաջին հորիզոնականը։

«Sweater Weather»
The Neighbourhoodի երգը «I Love You» ալբոմից
Թողարկվածդեկտեմբերի 3, 2012 թվական
Ժանրալտերնատիվ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն3:11
ԼեյբլԿոլումբիա
I Love You ալբոմի երգացանկ
"Female Robbery" (2012) «Sweater Weather» "Let It Go" (2013)

Պատմությունն ու ստեղծումը խմբագրել

Զակ Էյբլսը Radio.com-ին տված իր հարցազրույցում նշել է. «Մի անգամ Ջեսսին եկել էր իմ տուն, մենք նվագում էինք կիթառով, երբ հանկարծ Ջեսսին ասաց. «Հեյ, սպասիր, թույլ տուր ինձ գրել սա»։ Եվ հենց այսպես էլ ստեղծվեց Sweater Weather երգը։ Դրանից հետո մեր զրույցում մենք նշեցինք, որ մեզ մոտ ստացվում է երգ գրելը և մենք պետք է շարունակենք»[1]։ Ռեզերֆորդը Swide.com-ի հետ զրույցում նշել է. «Այս երգը մեզ համար մեծ նշանակություն ունի, մենք իհարկե կստեղծենք նոր երգեր, սակայն հենց սա է, որ ցույց է տալիս մեր զգացմունքները և մեզ։ Մենք մեզ առաջվա պես լավ ենք զգում, սա միանգամայն հանդիսանում է մեր լավագույն աշխատանքը»[2]։ «Ես մտածում եմ, որ Sweater Weather-ը մեր լավագույն ստեղծագործությունն էր, որը մենք կարող էինք երբևէ ստեղծել։ Սա մի հզոր երգ էր, որը թակեց մեր դուռը ետևից»[3]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակի ռեժիսորները Զակ Սեքուլերը և Դանիել Իգլեսիաս կրտսերն են[4]։ Գունային գաման հիմնականում մոխրագույնի, սևի ու սպիտակի մեջ է։ Տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի մարտի 5-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.radio.com
  2. «http://www.swide.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  3. Sweater Weather by The Neighbourhood Song Facts. Accessed May 29, 2014.
  4. "The Neighbourhood Premieres New Video For 'Afraid'". Sony Music Entertainment. October 17, 2013. Retrieved February 6, 2014.