Սուպեր Մարիո Բրադըրս

(Վերահղված է Super Mario Bros.ից)

«Super Mario Bros.» (ճապ.՝ スーパーマリオブラザーズ, թարգմ.՝ Սուպեր Մարիո եղբայրներ), «Նինթենդո» ընկերության կողմից 1985 թվականին թողարկված պլատֆորմային համակարգչային խաղ։

Super Mario Bros.
Изображение логотипа
Խաղի կազմը
ՄշակողNintendo Creative Department
ՆախագծողՏակաշի Տեցուկա[1] և Սիգերու Միյամոտո[1]
ՀրատարակիչՆինթենդո
ԴիստրիբյուտորNintendo eShop
Միջերեսի լեզուանգլերեն
ԿոմպոզիտորԿոձի Կոնդո[1]
Սերիայի մասSuper Mario
ՎայրMushroom Kingdom
Թողարկման թվականՍեպտեմբերի 13, 1985
ՊլատֆորմներNES[1]
ԺանրՊլատֆորմային խաղ
Խաղի ռեժիմԵրկմասնակցային խաղ
PEGIPEGI 3
USKUSK 0
ESRBբոլորի համար
CEROA (Բոլոր տարիքի)
Կրիչխաղարկային քարթրիջ և թվային ներբեռնում
Կառավարումգեյմփադ
 Super Mario Bros. Վիքիպահեստում

Սկզբնապես թողարկվել է Ճապոնիայում՝ «Family Computer», իսկ այնուհետև Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում՝ «Nintendo Entertainment System» (NES) տնային խաղահամակարգերի համար։

Խաղի գլխավոր հերոսը (պրոտագոնիստ) Մարիոն է (երկու հոգանոց ռեժիմի ժամանակ երկրորդ խաղացողը կառավարում է Մարիոյի եղբայր Լուիջիին), ով ճանապարհորդելով Սնկի թագավորությունում, պետք է փրկի արքայադուստր Փիչին չար Բաուզերի ճիրաններից[2][3]։

20 տարի շարունակ «Super Mario Bros.»-ը համարվել է բոլոր ժամանակների ամենավաճառված վիդեոխաղը։ Ամբողջ աշխարհում վաճառվել է 40 միլիոն օրինակ, որով այն դառնում է «Nintendo Entertainment System» (NES) պլատֆորմի (Հայաստանում ավելի շատ օգտագործվել է դրա «Դենդի» կրկնօրինակ-պլատֆորմը) այցեքարտային խաղը, և առանցքային դերակատարում ունենում շուկայում պլատֆորմի առաջատար դիրք գրավելու հարցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 MobyGames — 1999.
  2. Instruction booklet, p. 7.
  3. «Episode 2: Mario Flagpole». Pop fiction. Game Trailers. 2010 թ․ մայիսի 26. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել