Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Sehnsucht (այլ կիրառումներ)

Sehnsucht (Գերմաներեն հնչողությունը՝ /ˈzeːnˌzʊxt/), գերմաներեն գոյական՝ համարժեք «կարոտ», «ձգտում» և «փափագ» բառերին[1] կամ ավելի լայն իմաստով օգտագործվում է շատ ուժեղ կարոտը նկարագրելու համար։ Ինչևէ, Sehnsucht-ը թարգմանության առումով շատ դժվար բառ է և նկարագրում է խորը էմոցիոնալ վիճակ։ Այն նման է պորտուգալական սաուդադի կամ ռոմանական դոր բառերին։ Sehnsucht-ը բարդ բառ է, որի արմատը երկարատև, հիվանդագին կորոտն է (das Siechtum)[2]: Սակայն այս բառերը ամբողջովին չեն փոխանցում բառի ամբողջական իմաստը, նույնիսկ երբ համադրվում են միասին[3]։

Օսկար Ցվինչերի «Sehnsucht» կտավը

Sehnsucht-ը մարդու մտածմունքները և զգացմունքներն է արտահայտում այն բաների հանդեպ, որոնք կիսատ են կամ ոչ կատարյալ։ Այն հղվում է կյանքում բացակայող իրերին կամ ինչ-որ անհատի կողմից երջանկության փնտրմանը մինչ անիրականանալի ցանկությունների կատարումը[4]։ Նման զգացմունքները հաճախ շատ խորն են լինում և հակված են ուղեկցվելու և՛ դրական, և՛ բացասական էմոցիաներով։ Այն հաճախ համարվում է անորոշ էմոցիոնալ երևույթ։

Երբեմն sehnsucht-ը բացատրվում է որպես չափազանց հեռու երկրի բացակայություն, սակայն այդ երկիրը անհայտ և չքարտեզագրված է։ Ավելին, այդ երկիրը կարող է լինել հարազատ մի վայր, որը այլ կերպ տուն են անվանում։ Այս առումով sehnsucht-ը նոստալգիայի տեսակ է՝ բառի բուն իմաստով։ այլ օարագաներում բառը կարող է դիտարկվել նաև որպես ինչ-որ մեկի կամ նույնիսկ ինչ-որ բանի բացակայություն։ Այս զգացմունքն ունեցող մարդիկ չեն գիտակցում, թե բացակայող առարկան կամ իրը ինչ է և նույնիսկ չեն գիտակցում, որ իրենց զգացածը sehnsucht է։

Այս զգացմունքն արտահայտված է, օրինակ, Ուոլթ Ուիթմենի "Song of the Universal" բանաստեղծության բառերում.

Դա երա՞զ է
Ո՛չ, դրա բացակայությունն է երազ
Եվ երբ չկա հավատ, երազ է կյանքն ու հարստությունը
Եվ ամբողջ աշխարհն է երազ

Գրականության մեջ խմբագրել

Գերմանալեզու գրականություն խմբագրել

Sehnsucht-ը Ֆրիդրիխ Շիլլերի պոեմներից է, որ ոգեշնչել է Ֆրանց Շուբերտի և Զիգֆրիդ Վագների նման հեղինակների։ Գյոթեի «Միայն նա գիտի Sehnsucht-ը» ստեղծագործության հիման վրա հետագայում գրվել են մի քանի երգեր[5]։

Անգլալեզու գրականություն խմբագրել

Sehnsucht-ը հատուկ կարևորության է արժանացել հեղինակ Քլայվ Սթեյփլս Լյուիսի կողմից։ Լյուիսը Sehnsucht-ը նկարագրել է որպես մարդու սրտում ապրող անմխիթար զգացողություն «մենք գիտենք, թե ինչի» համար։ Պիլգրիմի վերադարձը ստեղծագործության մեջ նա օրինակներ է բերում, թե ինչն է առիթ հանդիսացել նրա համար այդպես կարծելու։

Սա աննկարագրելի մի բան է, որ խրվում է մեր մեջ, ինչպես խարույկի մեջ խորովվելու համար նախատեսված շշերը, այն ունի գլխավերևում ճախրող բադերի կամ աշնանը թափվող տերևների ձայն[6]։

Քանի որ Sehnsucht-ի գաղափարը շատ կարևոր է Լյուսի ստեղծագործություններում, այդ իսկ պատճառով էլ Լյուսի երկրպագուների Արիզոնայի համայնքը իր ամենամյա թերթն անվանել է հենց Sehnsucht:

1802 թվականին գերմանացի պոետ Զիգֆրիդ Օգյուստ Մահլմանը պոեմ է գրել Sehnsucht վերնագրով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «LEO Results for "sehnsucht"».
  2. «English-German translation for: Siechtum».
  3. «When Sehnsucht (desire) leads you up the garden path». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. Kotter-Grühn, D.; Wiest, M.; Zurek, P.; Scheibe, S. (2009). «What is it we are longing for? Psychological and demographic factors influencing the contents of Sehnsucht (life longings)». Journal of Research in Personality. 43: 428–437. doi:10.1016/j.jrp.2009.01.012.
  5. "Nur wer die Sehnsucht kennt" at LiederNet Archive
  6. «Calvin College». www.calvin.edu. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sehnsucht» հոդվածին։