Sega Saturn Magazine, բրիտանական ամսագիր, նվիրված Sega խաղային համակարգի համար նախատեսված խաղերին, որը լույս է տեսել Մեծ Բրիտանիայում 1994 թվականից մինչև 1998 թվականը։


անգլ.՝ Sega Saturn Magazine[1]
Տեսակհանդես
Ժանրխաղային հանդես
Լեզուանգլերեն[1]
Հիմնադրվել էհունվար 1994
ՍեփականատերAscential?
Երկիր Միացյալ Թագավորություն
Լուծարվել էնոյեմբեր 1998
ISSN1360-9424

Պարբերականը սկսել է իր գործունեությունը 1994 թվականին Official Sega Magazine անունով և պաշտոնապես լիցեզավորված է եղել Sega ընկերության կողմից։ Սկզբնական շրջանում ամսագրում հայտնվում էին նյութեր տարբեր խաղային համակարգերի համար, սակայն արդեն 1995 թվականից ամսագրում հայտնվեցին նյութեր միայն Sega Saturn-ի մասին, և անվանափոխվեց դառնալով Sega Saturn Magazine։ Ամսագրի գլխավոր խմբագիրը դարձավ Ռիչարդ Լիդբեթթեր, ով Mean Machines-ի հիմնադիրն էր[2][3]։

1997 թվականին Mean Machines Sega ամսագիրը դադարեցրեց իր գործունեությունը, իսկ աշխատակիցները տեղափոխվեցին Sega Saturn Magazine։ Իր հերթին Sega Saturn Magazine-ը դադարեցրեց իր գործունեությունը 1998 թվականին։ Ամսագրի վերջին համարը դարձավ նոյեմբերին թողարկված տարբերակը[4]։

Sega Saturn-ում տեղադրված ակնարկները հիմնականում վերաբերվում էին Ճապոնիայի շուկայի համար նախատեսված խաղերին, ինչն էլ դարձավ Մեծ Բրիտանիայում փոքր պահանջարկի պատճառ։ Խաղացողները պետք է կարգավորեյին իրենց խաղային համակարգերը, այդ խաղերը խաղալու համար[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1360-9424
  2. «A Brief History of All Things Mean Machines». Mean Machines (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. Damien McFerran (2017 թ․ հունիսի 4). «The story of Mean Machines magazine». Eurogamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Richard Leadbetter Saturn Mag No More!(անգլ.) // Sega Saturn Magazine : журнал. — 1998. — № 37. — С. 3. — ISSN 1360-9424.
  5. Rob Gallagher From camp to kitsch: A queer eye on console fandom(անգլ.) // GAME – Games as Art, Media, Entertainment : журнал. — 2014. — В. 3. — Т. 1. — С. 39-50. — ISSN 2280-7705.
  6. Marco Benoît Carbone, Paolo Ruffino Introduction: games and subcultural theory(անգլ.) // GAME – Games as Art, Media, Entertainment : журнал. — 2014. — В. 3. — Т. 1. — С. 5-20. — ISSN 2280-7705.