SAT II, ստանդարտավորված առարկայական թեստ՝ նախատեսված ԱՄՆ-ի գրեթե բոլոր քոլեջների և համալսարանների համար։ Անցկացվում է College Board-ի կողմից։ Մինչև 1994 թ. այն կոչվել է Achievement Test, իսկ այժմ կոչվում է SAT II Subject Test։ Այս թեստի նպատակն է ստուգել հանձնողի իմացությունները տարբեր առարկայական ոլորտներից։

ԱՄՆ-ում համալսարան ընդունվելիս բացի SAT I թեստից անհրաժեշտ է հանձնել ևս մի քանի SAT առարկայական թեստեր։ Առարկաները ընտրվում են հանձնողի կողմից և պետք է կապված լինեն այն մասնագիտության հետ, որով հանձնողը ցանկանում է շարունակել համալսարանում։ Յուրաքանչյուր թեստի տևողությունն է 60 րոպե։ Բոլոր հարցերը ընտրովի պատասխաններով են և կա ընտրության 5 տարբերակ։ Յուրաքանչյուր հարցում ճիշտ է միայն մեկը։ Հարցերի քանակը կախված է առարկայից։

Մեկ օրում հանձնողը առավելագույնը կարող է հանձնել 3 առարկայական թեստ։ Թեստը վճարովի է և միջազգային աշակերտների համար արժե 45-50 ԱՄՆ դոլար (կախված առարկայից)։ Առարկայական թեստերի մեծ մասը անցկացվում է նույն օրը, ինչ SAT I-ը։ Հանձնողը չի կարող մեկ օրվա ընթացքում հանձնել միաժամանակ SAT I և SAT II Subject Test։ Այն առարկաների թեստերը, որոնց մեջ ներառվում է նաև լսելու ունակություների ստուգումը (Listening), հնարավոր է հանձնել տարեկան ընդամենը 1 անգամ։ Մյուս բոլոր առարկաներից հնարավոր է հանձնել ամսական 1 անգամ՝ բացառությամբ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։

Առարկաների ցանկը խմբագրել

Թեստ Առարկա Միջին գնահատական[1] Միջին շեղումը[1] Աշակերտների քանակը Նշումներ
SAT Առարկայական Թեստ գրականությունից Գրականություն 576 111 120,004
SAT Առարկայական Թեստ Միացյալ Նահանգների պատմությունից Միացյալ Նահանգների պատմություն 608 113 126,681 Նախկինում կոչվել է Ամերիկայի պատմություն
SAT Առարկայական Թեստ համաշխարհային պատմությունից Համաշխարհային պատմություն 607 118 19,688
SAT Առարկայական Թեստ մաթեմատիկայից (I մակարդակ) Մաթեմատիկա 610 100 82,827 Նախկինում կոչվել է Մաթեմատիկա I կամ IC. Ներառում է հանրահաշիվ, երկրաչափություն, հիմնական եռանկյունաչափություն, ֆունկցիաներ, տարրական ստատիստիկա և ևս մի քանի տարբեր թեմաներ[2]
SAT Առարկայական Թեստ մաթեմատիկայից (II մակարդակ) Մաթեմատիկա 654 107 176,472 Նախկինում կոչվել է Մաթեմատիկա II կամ IIC. Ներառում է հանրահաշիվ, երկրաչափություն, եռանկյունաչափություն, ֆունկցիաներ, ստատիստիկա և ևս մի քանի տարբեր թեմաներ[3]
SAT Առարկայական Թեստ կենսաբանությունից Է/Մ Կենսաբանություն Է-605
Մ-635
110
108
86,206 միասին,
40,076 (Է)
46,130 (Մ)
Աշակերտները ունեն հնարավորություն ընտրելու կամ էկոլոգիական (Է), կամ էլ մոլեկուլյար (Մ) ուղղվածության թեստը
SAT Առարկայական Թեստ քիմիայից Քիմիա 648 110 76,077
SAT Առարկայական Թեստ ֆիզիկայից Ֆիզիկա 656 105 49,608
SAT Առարկայական Թեստ չինարենից (Listening) Չինարեն 758 67 7,294
SAT Առարկայական Թեստ ֆրանսերենից Ֆրանսերեն 622 123 10,391
SAT Առարկայական Թեստ ֆրանսերենից (Listening) Ֆրանսերեն 646 117 2,370
SAT Առարկայական Թեստ գերմաներենից Գերմաներեն 622 135 777
SAT Առարկայական Թեստ գերմաներենից (Listening) Գերմաներեն 611 122 770
SAT Առարկայական Թեստ մոդեռն եբրայերենից Եբրայերեն 623 140 491
SAT Առարկայական Թեստ իտալերենից Իտալերեն 666 122 737
SAT Առարկայական Թեստ ճապոներենից (Listening) Ճապոներեն 684 113 1,966
SAT Առարկայական Թեստ կորեերենից (Listening) Կորեերեն 767 57 4,273
SAT Առարկայական Թեստ լատիներենից Լատիներեն 611 107 3,010
SAT Առարկայական Թեստ իսպաներենից Իսպաներեն 647 117 37,762
SAT Առարկայական Թեստ իսպաներենից (Listening) Իսպաներեն 663 107 6,399

Նախկին թեստերը խմբագրել

  • Գրելու առարկայական թեստ (Writing)
  • Անգլերեն լեզվի հմտությունների թեստ (ELPT)

Այս առարկաները դուրս հանվեցին առարկաների ցանկից, քանի որ 2005 թ. SAT II թեստից վերացվեց Writing բաժինը։

Գնահատումը և պահանջները խմբագրել

Յուրաքանչյուր թեստ գնահատվում է 800 միավորանոց սանդղակով։ Առավելագույնը հնարավոր է ստանալ 800, իսկ նվազագույնը՝ 200 միավոր։ Ժամանակին միայն Անգլերեն լեզվի հմտությունների թեստն (ELPT) էր, որը գնահատվում էր 901-999 միավորանոց սանդղակով։

Մինչ SAT I թեստի փոփոխության ենթարկվելը (2005 թ.), հանձնողը համալսարան դիմելու համար պետք է հանձներ SAT I և 3 առարկայական թեստ, որոնցից մեկը պարտադիր պետք է լիներ Writing։ Սակայն թեստի փոփոխության ենթարկվելուց հետո, երբ Writing-ը ներառվեց SAT I-ում, համալսարանները սկսեցին պահանջել SAT I և 2 առարկայական թեստ։ Բնագիտական ուղղություններով մասնագիտացած համալսարանները հիմնականում պահանջում եմ մաթեմատիկայի առարկայական թեստ (նախընտրելի է 2-րդ մակարդակը) և որևէ բնագիտական առարկայական թեստ (ֆիզիկա,քիմիա, կամ կենսաբանություն)։ Դեռևս կան մի շարք համալսարաններ, որոնք պահանջում են 3 առարկայական թեստ, օրինակ՝ Հարվարդը։

2002 թ. հոկտեմբերին CollegeBoard-ը ստեղծեց «Գնահատականի ընտրություն» համակարգը։ Նպատակը այն էր, որ հանձնողը հնարավորություն ունենար մի քանի անգամ հանձնելու թեստը։ Մինչ համակարգի ներմուծումը, աշակերտի ստացած գնահատականը ավտոմատ կերպով ուղարկվում էր համալսարանին, իսկ համակարգի ներմուծումից հետո գնահատականը չէր ուղարկվում համալսարանին, մինչև հանձնողը չէր հաստատում այն՝ տեսնելուց հետո։

Պատասխանների թերթիկ խմբագրել

Պատասխանների թերթիկը բոլոր առարկայական թեստերի համար նույնն է։ Այն ներառում է 105 հարցի համար նախատեսված դաշտ. չնայած բոլոր առարկայական թեստերի հարցերը ավել չեն, քան 95-ը։ 1-100 հարցերը 5 ընտրովի պատասխաններով հարցեր են, իսկ 101-115 հարցերը՝ վերլուծության հարցեր (նախատեսված միայն քիմիայի առարկայական թեստի համար)։ Կենսաբանության առարկայական թեստը միակն է, որը օգտագործում է 96-100 դաշտերը. 1-60 հարցերը նույնն են և էկոլոգիական, և մոլեկուլյար թեստերի համար։ 61-80 դաշտերը նախատեսված են միայն էկոլոգիականի, իսկ 81-100 դաշտերը՝ մոլեկուլյարի։

Տես նաև խմբագրել

SAT (թեստ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «SAT Subject Test Percentile Ranks» (PDF). The College Board. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
  2. «SAT Subject Test in Mathematics Level 1». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «SAT Subject Test in Mathematics Level 2». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել