Դիա (արբանյակ)

(Վերահղված է S/2000 J 11ից)

Դիա (հուն․՝ Δία), կամ Յուպիտեր LIII, Յուպիտերի ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 11 ժամանակավոր անվանումը[1][3]։


Դիա
(Յուպիտեր LIII)
Dia
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է5 դեկտեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդ, Դեվիդ Ջուիտի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22.4[2]
Հեռավորությունը Յուպիտեր12 118 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,211[2]
Սիդերիկ պարբերություն287,0 օր[2]
Թեքվածություն28,23° (խավարածրի հարթության նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~2 կմ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրություն)
Պտույտի պարբերությունՍինքրոն
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Հայտնաբերումից հետո արբանյակը երկար ժամանակ չէր դիտաևրկվել և համարվում էր կորսված[4]։ Կարծիք կար, որ այն ընթարվել է Հիմալիային և ստեղծել է Յուպիտերի շուրջ թույլ օղակ[5]։ Այնուամենայնիվ, արբանյակը կրկին վերահայտնաբերվեց 2010 և 2011 թվականներին[6]։

2015 թվականին արբանյակը անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի սիրուհու Դիայի անունով[7], ում նա այցելել էր նժույգի տեսքով։

Դիան ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 12 118 000 միլիոն կմ հեռավորության վրա, 287,0 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 28,23° խավարածրի հարթության նկատմամբ, իսկ էքսցենտրիսիտետը 0,211 է[1][2]։

Դիան պատկանում է Հիմալիայի խմբին, որի կազմի մեջ են մտնում հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[2]։ Այս ուղեծրի էլեմենտները տրվում են 2000 թվականի հունվարի դրությամբ, սակայն դրանք փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 IAUC 7555: Satellites of Jupiter 2001 5 January (discovery)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Sheppard, Scott S. «Jupiter's Moons». carnegiescience.edu. sites.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  3. MPEC 2001-A29: S/2000 J 7, S/2000 J 8, S/2000 J 9, S/2000 J 10, S/2000 J 11 2001 15 January (discovery and ephemeris)
  4. «FAQ: Why don't you have Jovian satellite S/2000 J11 in your system?». JPL Solar System Dynamics. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  5. "Lunar marriage may have given Jupiter a ring", New Scientist, March 20, 2010, p. 16.(subscription required)
  6. Williams, Gareth V. (2012 թ․ սեպտեմբերի 11). «MPEC 2012-R22 : S/2000 J 11». Minor Planet Center. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. CBET (Central Bureau Electronic Telegram) 4075: 20150307: Satellites of Jupiter, March 7, 2015