Rockstar Dundee (սկզբնական շրջանում՝ Ruffian Games), համակարգչային խաղերի մշակմամբ զբաղվող ընկերություն, որը տեղակայված է Դանդի քաղաքում (Շոտլանդիա)։ Հիմնադրվել է 2008 թվականին Գէրի Լիդդոնի, Բիլլի Թոմսոնի և Գարեթ Նոյսի կողմից, ընկերությունը հայտնի է 2010 թվականին թողարկված Crackdown 2 խաղով։ 2020 թվականի հոկտեմբերին Ruffian Games-ը դարձավ Rockstar Games-ի մաս, փոխելով անվանումը Rockstar Dundee-ի։

Rockstar Dundee
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2009
ՎայրԴանդի, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ27 մարդ (2019)[1]
Մայր ընկերությունRockstar Games

Պատմություն խմբագրել

Ruffian Games-ը հիմնադրվել է 2008 թվականին Գէրի Լիդդոնի, Բիլլի Թոմսոնի և Գարեթ Նոյսի կողմից[2]։ Լիդդոնը և Թոմսոնը իրենց վրա վերցրեցին ստուդիայի ղեկավարումը[3]։ Թիմը կազմված էր մշակողներից, ովքեր աշխատել էին այնպիսի խաղերի վրա, ինչպիսիք են՝ Crackdown, Fable II և Project Gotham Racing»[4]։ Սկզբնական շրջանում Ruffian Games կազմում ընդգրվում էին հիմանակում Realtime Worlds և Xen Studios-ի ներկայացուցիչներ։ Մինչև պաշտոնական ցուցադրումը, շշուկներ էին տարածվում, որը ստուդիան աշխատում է Crackdown խաղի նոր տարբերակի վրա, որը մշակվել էր Realtime Worlds-ի կողմից։ 2008 թվականի դեկտեմբերին տարածվեց տեղեկություն, ըստ որի Ruffian Games-ը ստեղծվել էր Crackdown-ի շարունակության մշակման համար[5]։

E3 2009-ի ժամանակ ընկերությունը ցուցադրեց իր նախագիծը՝ Crackdown 2, որը թողարկվեց 2010 թվականի հուլիսի 6-ին Հյուսիսային Ամերիկայում[6]։

Հայտարարվեց, որը ստուդիան զբաղվում է Streets of Rage խաղի վերագործարկմամբ, որը նախատեսված էր Sega-ի համար[7]։

2013 թվականի փետրվարի 19-ին Ruffian Games-ը ցուցադրեց իր նոր նախագիծը՝ Tribal Towers։ Նրանք նաև հաստատեցին, որ ներկա պահին չեն աշխատում Crackdown-ի շարունակության վրա[8]։

2014 թվականի հունվարի 27-ին Ruffian Games-ը հայտարերեց, որ Tribal Towers վերծվել է նոր նախագծի դառնալով՝ Game of Glens[9][10]։

2014 թվականի օգոստոսի 12-ին Ruffian Games-ը Gamescom-ի ժամանակ ցուցադրեց Hollowpoint խաղը, որը նախատեսված էր PlayStation 4 խաղային համակարգերի և անհատական համակարգիչների համար։ Խաղը պետք է հրապարակվեր Paradox Interactive-ի կողմից[11]։ Սակայն 2016 թվականի մարտին Ruffian Games-ը հայտարարեց, որ դադարեցնում է Paradox-ի հետ համագործակցությունը և խաղի մշակումը դադարեցվեց[12]։

2019 թվականի հոտեմբերին հայտարարվեց, որ ընկերությունը աշխատանքեր է կատարում Rockstar Games-ի հետ մի քանի չցուցադրված նախագծերի վրա[13]։

2020 թվականի հեկտեմբերին ընկերությունը գնվեց Take-Two Interactive ընկերության կողմից և դարձավ Rockstar Games-ի մասը։ Ընկերությունը անվանափոխվեց դառնալով՝ Rockstar Dundee[14][15]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆորմ Հրատարակչություն
2010 Crackdown 2 Xbox 360 Microsoft Studios
2012 Kinect Playfit
2017 Fragmental Windows Ruffian Games
2019 RADtv

Հավելյալ մշակումներ խմբագրել

Թվական Անվանում Հիմանական մշակող Պլատֆորմ Հրատարակչություն
2012 Kinect Star Wars Terminal Reality Xbox 360 Microsoft Studios
Nike+ Kinect Training Sumo Digital
2013 Kinect Sesame Street TV (второй сезон) Soho Productions
2014 Kinect Sports Rivals Rare Xbox One
Halo: The Master Chief Collection 343 Industries Xbox One, Xbox Series X/S, Windows
2019 Crackdown 3: Wrecking Zone Elbow Rocket Xbox One, Windows

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://find-and-update.company-information.service.gov.uk/company/06574738/filing-history/MzI1OTA4NDE4OGFkaXF6a2N4/document
  2. «About». ruffiangames.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. Rob Crossley (2009 թ․ հունվարի 20). «Ruffian Games Officially Announced» (անգլերեն). Next Generation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. Luke Plunkett (2009 թ․ հունվարի 20). «Say Hello To Ruffian Games» (անգլերեն). Kotaku. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. David Radd (2008 թ․ դեկտեմբերի 19). «Crackdown 2 Under Development at Ruffian Games, says Report (XB360)» (անգլերեն). GameDaily. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. «E3 2009: Crackdown 2 Announced; 2010 Release Date» (անգլերեն). PerezStart. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. Richard Mitchell (2012 թ․ դեկտեմբերի 5). «Footage of Ruffian's Streets of Rage leaks out» (անգլերեն). Engadget. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. Billy Thomson (2013 թ․ փետրվարի 19). «Ruffian's New Thing». tribaltowers.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. James Cope (2014 թ․ հունվարի 27). «Introducing Game Of Glens». ruffiangames.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. Phil Owen (2014 թ․ փետրվարի 4). «Scottish devs Ruffian Games add Game of Glens to Square Enix Collective» (անգլերեն). VG247. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. Billy Thomson (2014 թ․ օգոստոսի 12). «Hollowpoint from Ruffian Games will make its console debut on PS4» (անգլերեն). PlayStation Blog. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  12. Wesley Yin-Poole (2016 թ․ մարտի 8). «Ruffian's Hollowpoint on hold, Paradox partnership dead» (անգլերեն). Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. Stephany Nunneley (2019 թ․ հոկտեմբերի 12). «Ruffian Games working with Rockstar Games on "upcoming titles"» (անգլերեն). VG247. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. Andy Robinson (2020 թ․ հոկտեմբերի 12). «Rockstar has taken over Master Chief Collection developer Ruffian Games» (անգլերեն). Video Games Chronicle. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  15. Rebekah Valentine (2020 թ․ հոկտեմբերի 12). «Rockstar buys Ruffian Games, rebrands to Rockstar Dundee». GamesIndustry.biz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.